
Նավթի գինը բարձրանում է ՕՊԵԿ-ի ու ՌԴ-ի բանակցությունների ֆոնին

Նավթի գները շարունակում են բարձրանալ ներդրողների լավատեսության հիման վրա՝ կապված այն բանի հետ, որ ՕՊԵԿ-ի երկրների մի շարք նախարարներ ու Ռուսաստանն այսօր բանակցություններ կանցկացնեն Կատարի մայրաքաղաք Դոհայում, հայտնում է korrespondent.net-ը:
Այսօրվա դրությամբ Brent ապրանքանիշի ապրիլյան ֆյուչերսները թանկացել են 3,94%-ով՝ մինչև 1 բարելի դիմաց 34,7 դոլար:
WTI ապրանքանիշի նավթի մարտ ամսվա ֆյուչերսների գինը թանկացել է 4,45%-ով՝ մինչև 1 բարելի դիմաց 30,75 դոլար:
Նախօրեին ԶԼՄ-ները, հղում կատարելով աղբյուրներին, հայտնել էին, որ ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը երեքշաբթի հանդիպելու է Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի ալ-Նաիմի հետ Դոհայում:
Աղբյուրները հաղորդում են, որ Վենեսուելայի նավթի նախարար Էուլոխիո դել Պինոն նույնպես կմասնակցի հանդիպմանը:
Հունվարին ՕՊԵԿ-ը արդեն հանդես էր եկել հայտարարությամբ՝ կապված Ռուսաստանի ու մյուս նավթարդյունահանող երկրների հետ հնարավոր դաշինքի ստեղծման մասին, որի նպատակն է կասեցնել նավթի գնանկումը: