ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց Արարատի մարզպետարանում՝ պետական ծրագրերի իրականացման, մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում իրականացվող աշխատանքների ընթացքին եւ խնդիրներին ծանոթանալու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, մարզպետարանի եւ Տարածքային կառավարման նախարարության պատասխանատուներ:
«Մեր ապագա հաջողություններն ուղղակիորեն կապված են տնտեսության ակտիվացման հետ և համոզված եմ, որ նման նախաձեռնությունները տալիս են իրենց արդյունքները: Նման ցուցահանդեսները նպաստում են նաև գործարար կապերի հաստատմանը»,- լրագրողների հետ զրույցում նշել է Հովիկ Աբրահամյանը: Այնուհետև վարչապետը շրջել է տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրատեսականուն, ցուցադրված տեխնոլոգիաներին և ինովացիոն համակարգերին:
ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հրամանով Կենտրոնի հարկային տեսչության պետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 4-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից` իր դիմումի համաձայն:
Մաքսային միություն մեր մուտքն անընդհատ հետաձգվում է: Քաղաքական տարբեր վերլուծություններ կան: Ոմանք պնդում են՝ մինչև անդամագրումը հիմնադիրները կփորձեն հնարավորինս «նվաստացնել» Հայաստանին: Նվաստացնել` քաղաքական ու տնտեսական ոչ ձեռնտու պայմաններ պարտադրելով:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունմամբ ակնկալվում է կատարելագործել վիճակախաղերի կազմակերպման մեխանիզմները:
Կառավարությունը մինչև 2015 թվականը երկարաձգել է նաև Սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության կատարման վերջնաժամկետը, ինչը կապված է Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին անդամակցելու հետ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ հանրապետության շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների և համապատասխան գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է շինարարության ոլորտի զարգացման ուղղությամբ կառավարության նախաձեռնությունը:
Սեպտեմբերի 4-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4405000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409.68 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409.5 դրամ:
«Խաբեբա», «էներգետիկայի խուժան», «ո՞վ ա էդ մարդուն ասել՝ գա, վարչապետը թող գա» արտահայտություններով այսօր Կառավարության շենքի մոտ հերթական անգամ բողոքի դուրս ելած նաիրիտցիները դիմավորեցին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին: Գործարանի աշխատակիցներին 45 րոպե սպասեցնելուց հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանն այդպես էլ չիջավ բողոքավոր մարդկանց հետ խոսելու:
Հրանտ Բագրատյանի օրոք Հայաստանը հաղթահարեց անկման փուլը և երկու հարևաններից 3 տարի շուտ սկսեց տնտեսական աճ ապահովել։ Իսկ Անդրանիկ Մարգարյանի օրոք գրանցվում էր այն երկնիշ աճը, որով այսօր հպարտանում է Ռոբերտ Քոչարյանը։
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են գործարար միջավայրի բարելավման, տնտեսական հավասարաչափ զարգացման և երկրում տնտեսական ակտիվության մակարդակի բարձրացման նպատակով ՀՀ գերատեսչությունների կողմից առաջարկվող մի շարք միջոցառումներ:
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքն այսօր կազմել է 410.47 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարն էժանացել է 0.31%-ով կամ 1.27 դրամով։
Վ.Խաչատրյանի կարծիքով՝ իրականում խնդիրը շատ լուրջ է, նույնիսկ չափից ավելի, քան կարելի է պատկերացնել
«Մաքսային միությանն անդամակցելու տնտեսական հիմնավորում չկա: Ընդհանուր սահման չկա, աբխազական երկաթուղին փակ է: Ամենաճիշտն այն է, որ գնանք ո´չ ԵՄ, ո´չ ՄՄ…
Հայ-հոլանդական «ԲԻԳԱ» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկությունը փաստի առաջ է կանգնել և դիմել կառավարությանը՝ խնդրելով երկարաձգել «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետները։
ՀՀ Կառավարության հինգշաբթի օրվա նիստի օրակարգում է «Վիճակախաղերիմասին»ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 411.25 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 410.75 դրամը։
Կենտրոնական բանկի համաձայն՝ այս տարվա հուլիսին ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 168 մլն 737 հազար դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պակաս է 11.9 մլն դոլարով: Ընդ որում՝ հունիսի համեմատ այս տարբերությունը գրեթե կրկնակի ավելի է (հունիսին ՌԴ-ից ՀՀ էր փոխանցվել 134.8 մլն դոլար, որը 2013 թ. հունիսի համեմատ պակաս էր 6.4 մլն դոլարով):
Առաջիկայում Եվրասիական տնտեսական միության մեջ կմիավորվեն ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները: Նման ենթադրություն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արեց ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Սեպտեմբերի 01-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52318159 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Ի պատասխան 168.am-ի հարցի, եթե ԵՏՄ-ն միայն տնտեսական կառույց է, ապա Ղարաբաղի հարցի շահարկումը, Ն.Նազարբաևի կողմից Աստանայում Ալիևի նամակի ընթերցումը արդյոք քաղաքակա՞ն քայլեր չէին, Գ.Մինասյանը հայտարարեց . «Ոչ, Նազարբաևի խոսքը տնտեսական էր»:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ գյուղատնտեսական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-հուլիս ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 3.2%-ով և կազմել 316 միլիարդ դրամ։
ՀՀ համայնքների բյուջետային եկամուտներն այս տարվա առաջին կիսամյակում աճել են 9.6%-ով և կազմել 48.3 միլիարդ դրամ։
Ֆինանսների նախարարությունը օգոստոսի 21-30-ը շարունակել է հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքները:
Պետական բուհերի դասախոսների՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղղված դիմում-նամակով կզբաղվի ֆինանսների նախարարությունը: Այս մասին 168.am-ին ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի վերլուծական-տեղեկատվական կենտրոնի տնօրեն Տիգրան Աբրահամյանը:
Հայաստանի Հանրապետության խոշորագույն պարտատերը Համաշխարհային բանկն է։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տեղեկանքից, ՀՀ արտաքին պարտքը այս տարվա առաջին կիսամյակի վերջին կազմել է 3 միլիարդ 850.443 միլիոն դոլար։
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 411.75 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 411 դրամը։
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա առթիվ սեպտեմբերի 1-ին այցելել է Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան:
Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ պետբյուջեից պետաական պարտքի դիմաց վճարվող տոկոսավճարներ աճել են 35.3%-ով և կազմել 30 միլիարդ 257.2 միլիոն դրամ (ավելի քան 73 միլիոն դոլար)։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից։
ՀՀ պետական պարտքը 2014 թվականի հուլիսի վերջի դրությամբ կազմել է 4 միլիարդ 525.2 միլիոն դոլար։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, հուլիսի ընթացքում արտաքին պարտքի ծավալը նվազել է 31.6 միլիոն դոլարով։