Նախագծով առաջարկվում է, որպեսզի օտարերկրյա պետությունում քաղաքացիների կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակում գտնվող պետությունից ՀՀ վերադարձող ֆիզիկական անձը հնարավորություն ստանա առանց մաքսատուրքի վճարման անձնական օգտագործման գույքը երկու տարվա ընթացքում ներմուծել Հայաստան:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե ինչի համար է, ասենք, 10 հազար և ոչ թե 5 հազար կամ այլ գումար, և ուր է գնալու այդ գումարը. «Տնտեսության վրա ինչ բացասական ազդեցություն կունենա, օգուտն է շատ լինելո՞ւ, թե՞ վնասը»: Աբրահամյանը նաև հետաքրքրվեց, թե մեր հարևան երկրում ի՞նչ մեթոդ է կիրառվում, կամ որևէ երկրի փորձ ուսումնասիրե՞լ են:
«Հիմնական նախագիծը, որին աջակցում ենք հիմա, Ամուլսարի նախագիծն է»,- ասել է Ք. Լիչը:
Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը զեկուցեց, որ նշված տարածքներում գոյություն ունեցող ջրօգտագործողների ջրօգտագործման թույլտվություններում կկատարվի ջրօգտագործման ծավալների և/կամ ռեժիմների կրճատման սահմանափակումներ և չափավորումներ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքն այսօր կազմել է 407.2 դրամ։ Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.36%-ով կամ 1.48 դրամով։
«Ապավեն» ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Աղաջանյանը, ով ակտիվ բիզնեսով է զբաղվում նաև Վրաստանում, 168.am-ի հետ զրույցում չհամաձայնեց, որ տնտեսական աճն ու երկրների քաղաքական կողմնորոշումները փոխկապակցված են:
Սեպտեմբերի 4-ին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների հերթական բողոքի ակցիայի ժամանակ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ժամանակ էր խնդրել մինչև «սեպտեմբերի 14-ը, 15-ը, 16-ը» աշխատավարձի փոխանցման և գործարանի հետագա ճակատագրի վերաբերյալ առաջարկությունների փաթեթ ներկայացնելու համար: Եվ ահա երեկ նաիրիտցիներին վճարվել է ևս 1 ամսվա աշխատավարձ: Սակայն առաջարկությունների փաթեթի մասին խոսք չկա:
«Երբ սկսում են ստրկամիտ խոսել այն բանի մասին, թե ով է մեզ թույլ տալու, ով է մեզ հարցնում, մեր, այսպես կոչված՝ էլիտայի ճնշող մեծամասնությունը հոգեբանությամբ ստրուկ է: Եվ բնական է, երբ նման էլիտան գալիս է և արդեն 20-25 տարի իշխում է Հայաստանում՝ մտածելով ամեն մի փեշի տակ մտնելու մասին, չեն գիտակցում մի պարզ ճշմարտություն. դրսի նայողը, երբ տեսնում է՝ դիմացինը փորձում է փեշի տակ մտնել, դրան վերաբերվում է համապատասխանաբար»:
Moody’s-ը վերանայել է Հայաստանի ՀՆԱ աճի կանխատեսումը նվազման ուղղությամբ։ 2014 թվականի տնտեսական աճի կանխատեսումը 2.1% է (նախկին 3.2%-ի փոխարեն), իսկ 2015 թվականի համար կանխատեսումը 3.6 տոկոսից իջեցվել է 2.3 տոկոսի:
«Հայաստանն էլ այստեղ ինչ-որ չափով կարող է օգտվել: Պատահական չէ, որ ՀՀ կառավարության վերջին նիստում արտահանումից եկած գերավճարների գծով 4-րդ եռամսյակի 3 մլրդը տեղափոխեցին 3-րդ եռամսյակ: Այսինքն՝ որոշակի աշխուժացում, այլընտրանքային խողովակներ փորձումեն աշխատացնել:
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքն այսօր կազմել է 408.5 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարն էժանացել է 0.12%-ով։
Վրաստանի տնտեսությունն այս տարի ավելի քան 2 անգամ ավելի արագ է աճում, քան Հայաստանի տնտեսությունը: Դա է վկայում պաշտոնական վիճակագրությունը:
Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.0872 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.0888 տոկոս:
Սեպտեմբերի 16-ին տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN60294166) պարտատոմսերի հետգնման աճուրդ:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Ասիական զարգացման բանկի կողմից մշակված Դիլիջանի քաղաքային զարգացման/ներդրումային ծրագիրը երկրորդն է չորս քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում և Ջերմուկում, մշակվելիք ծրագրերից. առաջինը ներկայացվել է Գյումրու ծրագիրը:
«Կապիտալը տեղաշարժվում է, եւ ձեռնարկությունները կարող են ընտրել՝ որտեղ ներդրում կատարել: Չեն շահում բարձր հարկեր ունեցող երկրները, նրանք ետ են մղում ներդրումները եւ նրանց տնտեսությունները դանդաղ են զարգանում»,-մեկնաբանել են հիմնադրամի մասնագետները:
Մենք ունենք շատ ավելի մեծ հնարավորություն, քան սևեռվել Ռուսաստանի կամ Արևմուտքի վրա: Մենք պետք է հաշվի առնենք, որ ՌԴ-ն մտել է շատ մահացու մի պայքարի մեջ, որը դեռ հարցական է, թե ինչպես է ավարտվելու:
ԱՄՆ-ի և Եվրամիության նոր պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, որոնց մասին հայտարարվեց նախորդ շաբաթ, բացասաբար կազդեն ՌԴ վարկունակության վրա։ Այս կարծիքին են Moody’s Investors Service վարկանիշային ընկերության մասնագետները։
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Մոսկվայի բորսայում 1 դոլարի փոխարժեքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 38 ռուբլին։ Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, Ռուսաստանի ժամանակով 10։00-ի դրությամբ 1 դոլարն արժեր 38.02 ռուբլի։
«Պապոնց» ընկերությունը Արայիկ Ջիլավյանը հիմնադրել է 2005 թվականին: «ՊրոԿրեդիտ Բանկի» հայցադիմումը բավարարել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Երեմ Եսոյանը, այս տարվա օգոստոսի վերջին:
Գործարարը երաշխավորում է, որ իր ապրանքը կեղծ չէ, անձնական կապերը թույլ են տալիս ցածր ինքնարժեքով ապրանքը հասցնել Հայաստան, իսկ թե ինչպե՞ս է, որ նույն ապրանքը մյուսներն անհամեմատ թանկ են վաճառում, ասում է. «Դա իրենց գործն է: Ցանկացողները կարող են ստուգել և համոզվել, իմ ապրանքս հենց բրենդն է»:
«Տույժ տուգանքներին դիմանալ հնարավոր չէ, կործանումն անխուսափելի կլինի: Փոքրերը ԱԱՀ դաշտում աշխատել չեն կարող, դրա համար հարկավոր հաշվապահ, իրավաբան և այլն, որը շատ մեծ ծախս է, ինչը փոքրն իրեն թույլ տալ չի կարող: ՓՄՁ-ների համար դաշտը պետք է պարզագույն լինի, կախված չլինեն ուրիշների բարի կամքից: ՓՄՁ-ն այն հատվածն է, որ պետք է աճեցնել, ոչ թե ճնշել: Եթե ՓՄՁ-ների համար բարենպաստ դաշտ լինի, դա կնպաստի գործազրկության ու արտագաղթի կրճատմանը: Բայց չի ստացվում: Եթե ինչ-որ մեղմացնող քայլ են ձեռնարկում, անպատճառ մի տհաճ անակնկալ էլ հետն են հրամցնում»:
«Եթե հոկտեմբեր-նոյեմբերին անդամակցենք, հետո դիմենք ԱՀԿ, այնտեղ գործընթացը բավականին երկար է ու, եթե որևէ մեկը փետրվարին ապրանք է մատակարարում, պետք է 3 անգամ ավելի մաքսատուրք վճարի՞: Ի՞նչ, պետք է համոզե՞ն «գեղական» կարգով»,- նկատում է նա:
Մաքսային սակագների մասով ստանձնած պարտավորությունների փոփոխման վերաբերյալ բանակցությունների հայտն Առևտրի համաշխարհային կազմակերպություն Հայաստանը կներկայացնի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո: Այս մասին 168.am-ին ասաց ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Ըստ նրա՝ մտնելով ԵՏՄ, ՀՀ-ն փոխելու է իր մաքսային քաղաքականությունը՝ այն համապատասխանեցնելով ընդհանուր քաղաքական գծին: Այս պարագայում, Մինասյանի խոսքով, ՀՀ-ն գնալու է բանակցությունների ԱՀԿ անդամների հետ:
Տիկին Բեյլին աշխատել է միջին եկամտով և անցումային մեծ, ինչպես նաև փոքր հետ-հակամարտային երկրներում: Կենտրոնատեղիում աշխատելիս նա զբաղվել է բազմակողմ և երկկողմ միջազգային գործակալությունների շրջանում գործընկերային նախաձեռնությունների ներդրմամբ, «արագ արձագանքման» ծրագրերի բանկի կանոնակարգերի բարեփոխմանն ուղղված գործառնական նորարարական լուծումների ձևակերպմամբ և գործառնական խորհրդատվությամն մատուցմամբ տարբեր տարածաշրջաններում աշխատող Համաշխարհային բանկի թիմերին:
«Մենք ցանկանում ենք որակապես նոր հիմքերի վրա դնել Համաշխարհային բանկի հետ փոխգործակցությունը և էլ ավելի ակտիվացնել երկկողմ փոխհարաբերությունները՝ նոր ծրագրերի իրականացման նպատակով»,- նշել է Հովիկ Աբրահամյանը և արդյունավետ համարել 2014-2017թթ. ռազմավարության շրջանակներում իրականացվող փոխգործակցությունը:
Ծրագրերի արդյունավետությունը հնարավոր է գնահատել ներկայացված օրենսդրական առաջարկների ընդունումից եւ իրավական ուժ ստանալուց հետո: Մինչ օրս ՀՀ վարչապետի գլխավորությամբ գործող Բարեփոխումների խորհրդի կողմից հավանության է արժանացել Կարգավորիչ գիլյոտին ծրագրի ներկայացրած առաջարկների 85 տոկոսը: Իրավական դաշտի այս բարեփոխումները բիզնեսի եւ քաղաքացու ծախսերը տարեկան կտրվածքով խնայում են շուրջ 6.3մլդ դրամով:
Վերջերս էլ մոտ 50կգ տարբեր տեսակի դեղորայք և նույնքան էլ կոսմետիկ միջոցներ են բացահայտվել: Օրերս էլ վարչության աշխատակիցները ռենտգենյան զննմամբ` բեռնախցիկի հատակից բացահայտել են շուրջ 400կգ ավտոպահեստամասեր:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունը հայ-չինական հարաբերությունների ընդլայման և խորացման գործում: