Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ՀՀ գների ինդեքսները՝ տնտեսության տարբեր ճյուղերի համար։
ԱՄՆ Երկարաբանական ծառայությունը (USGS) հրապարակել է աշխարհում նավթի ու գազի պաշարների վերաբերյալ վերլուծություն, որի համաձայն՝ Հայաստանում հնարավոր է գտնվի 1 մլն բարել նավթ և 169 մլն խմ գազ: Այս գնահատականը հիմնված է նավթային և գազային հանքավայրերին բնորոշ երկրաբանական կառուցվածքների, նաև այսպես կոչված «թակարդների» (երկրակեղևում նավթի ու գազի համար բնական պահեստարաններ) հիման վրա:
Հայաստանի պետական պարտքը հուլիսի ընթացքում նվազել է 19.7 մլրդ դրամով, որից արտաքին պարտքը՝ 12.3 մլրդ դրամով, ներքինը՝ 7.4 մլրդ դրամով:
Վերջին ամիսներին շինարարության ակտիվացում է նկատվում: Ամեն դեպքում, տարիներ շարունակ ոլորտում արձանագրվող բացասական ցուցանիշները ձգտում են վեր բարձրանալ 0 նիշից: Այսպես, Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, այս տարի հունվար-հուլիսին Հայաստանում շինարարության 0.5% աճ է գրանցվել՝ գումարային արժեքով կազմելով 159.9 մլրդ դրամ: «Սառույցը կոտրվել է և առաջընթաց է զգացվում»,- 168.am-ի հետ զրույցում այսպիսի գնահատական տվեց Շինարարների միության տնօրեն Գուրգեն Մինասյանը:
Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին հանրապետությունում շինարարություն աճել է 0,5%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, և կազմել 159,9 միլիարդ դրամ։
2014 թվականի առաջին 7 ամիսների տվյալներով՝ ՀՀ բեռնափոխադրումների ծավալը անկում է ապրել 17.2%-ով և կազմել 5366.5 հազար տոննա։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։
Հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման ոլորտի հասույթը նվազել է 16.1%-ով՝ հասնելով 3.5 միլիարդ դրամի։
Այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստանում աշխատանք փնտրողների թիվն ավելացել է՝ տարեսկզբի 64700 մարդուց հուլիսին դառնալով 66300 մարդ: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ ավելի արագ է աճել գործազուրկների թիվը՝ հունվարի 55900-ի դիմաց հուլիսին կզմելով 63500 մարդ:
Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն օգոստոսի 30-ին ընդունել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ֆինանսատնտեսական մի շարք հարցեր: Կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել որոշ ծրագրերի մանրամասների վերաբերյալ:
Այս տարվա հունվար-հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ, Հայաստանի արտաքին առևտրի ընդհանուր ծավալում Եվրամիության երկրների հետ առևտրաշրջանառության տեսակարար կշիռը կրճատվել է՝ 29.2%-ից դառնալով 28.6%: Նվազել է ՀՀ-ի հիմնական առևտրային գործընկերներ համարվող Բելգիայի, Բուլղարիայի հետ առևտուրը, որոշ չափով ավելացել է առևտրաշրջանառությունը Գերմանիայի հետ:
Եթե փորձենք համեմատել անցած տարվա տվյալների հետ, ապա ուղղակի զարմանահրաշ պատկեր ենք ստանում՝ ընդհանուր օտարերկրյա ներդրումներն աճել են 3.7 անգամ, իսկ ուղղակի ներդրումները՝ 5 անգամ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային 29 արտադրատեսակներից 6-ի դեպքում արտադրության ծավալները նվազել են։
Օգոստոսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 42.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 36.9 մլն ԱՄՆ դոլար:
Ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների, 2014թ. հունվար-հունիսին հանրապետություն են ժամանել 495 967 զբոսաշրջիկներ1 կամ 2013թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 17.3%:
Օգոստոսի 25-29-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 78,592,780 դոլար 409.57 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 94,649,649 ԱՄՆ դոլար 410.73 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրված բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2014թ. հունվար-հուլիսին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել 2 310.8 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 11.3 մլրդ. դրամ կամ 27.5 մլն. ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մարդասիրական օգնության ծավալները նվազել են 5.4%-ով։
Ըստ ստացված հաշվետվությունների տվյալների, 2014թ. հունվար-հունիսին հանրապետության տարածքում հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղաբաշխված զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է 95 561 մարդ (ՀՀ ռեզիդենտներ), ինչը 2013թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 30.4%-ով:
Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին ՀՀ արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 693.6 միլիարդ դրամ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական ոլորտն աճել է 1.5 տոկոսով։
Արտահանվող բեռի համար տրված համապատասխան ուղեկցող փաստաթղթի և (կամ) համապատասխանության մասին տեղեկանքի հիման վրա սահմանային հսկիչ կետում տրամադրվում է անասնաբուժական սերտիֆիկատ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է The Rezidor Hotel Group-ի փոխնախագահ Արիլդ Հովլանդին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում «Radisson» ցանցի հյուրանոցի հիմնման հնարավորությունները:
Այսօր՝ օգոստոսի 29-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքն այսօր կազմել է 411.75 411.68 դրամ։ Բորսայում երեկ գործարք տեղի չէր ունեցել, իսկ երեքշաբթի օրվա համեմատ դոլարը թանկացել է 0.02%-ով կամ 0.07 դրամով։
Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքը (շուկայական գներով) այս տարվա երկրորդ եռամսյակում կազմել է 923.1 միլիարդ դրամ։ 2013թ. երկրորդ եռամսյակի համեմատ ՀՆԱ-ն աճել է 2.1%-ով, իսկ այս տարվա առաջին եռամսյակի համեմատ՝ 27.3%-ով։
Մաքսային միության անդամ երկրների գյուղմթերքների իրացումով զբաղվող գործարարները սպասողական վիճակում են: Բելառուսական առաջին փորձը ձախողվեց: Բայց ձախողման փորձի մասին նման բարձր մակարդակում ասվածից միանշանակ եզրակացություն անել առայժմ հնարավոր չէ: Բոլոր դեպքերում բոլոր երկրներն իսկապես կավելացնեն սննդամթերքի առաքման ծավալները Ռուսաստան:
Մեր պաշտոնյաներն այդպես էլ չսերտեցին ճգնաժամի ամենակարևոր դասը և այժմ էլ փորձում են լռելու միջոցով հաղթահարել խնդիրները։ Օրինակ` արտագաղթը…
Հաշվի առնելով Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի կարևորությունը, կառավարությունը Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի մի շարք համայնքների ֆինանսական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների նկատմամբ ճանաչել է բացառիկ` գերակա հանրային շահ:
ՀՀ կառավարությունը այսօր ՀՀ ֆինանսների նախարարին պարտավորեցրել է «Արմավիա»-Ավիաընկերություն ՍՊԸ և «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ ՀՀ պետբյուջեի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունների դիմաց…
Այսօր՝ օգոստոսի 28-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքն այսօր կազմել է 411.68 դրամ։ Բորսայում երեկ գործարք տեղի չէր ունեցել, իսկ երեքշաբթի օրվա համեմատ դոլարը թանկացել է 0.29%-ով կամ 1.08 դրամով։
Օգոստոսի 28-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցավ ասուլիս` նվիրված «YEREVAN SHOW 2014» 4-րդ ոսկերչական ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքների մեկնարկին:
ՀՀ կառավարությունը այսօր թույլատրել է «Նիվեկոտրանս Էյ Էմ» ՓԲԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել երեք տարով:
Հայաստանի Հանրապետությանը կտրամադրվի 21 մլն 200 հազար ԱՄՆ դոլարի վարկ` սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխման ապահովմանն ուղղելու նպատակով: