Բաժիններ՝

ԱԺ-ում մերժվեց «Հրազդան-Ցեմենտին» հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին օրինագիծը

Այսօր ԱԺ նիստում մերժվեց «Հրազդան-Ցեմենտ» ՓԲ ընկերությանը հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին օրինագիծը: Կողմ քվեարկեց՝ 53, դեմ` 1, ձեռնպահ` 0 պատգամավոր, իսկ 48 պատգավորներ չեն մասնակցել քվեարկությանը, այդպիսով` քվորում չապահովվեց, և երրորդ ընթերցմամբ ներկայացված օրինագիծը մերժվեց:

Օրինագծով նախատեսվում էր, որ «Հրազդան-ցեմենտ» ընկերությունը կազատվի 2016թ. փետրվարի 1-ի դրությամբ հաշվարկված, բայց չվճարված հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերից` 510 մլն 125 հազար դրամ ընդհանուր գումարի չափով: «Հրազդան-ցեմենտի» գույքը վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «ՎՏԲ-Հայաստան» բանկում: Գործարանի բաժնետոմսերը և սեփականության իրավունքն անցել են ՎՏԲ-ին, գույքը պետք է դուրս գար կալանքից, ՎՏԲ-ն գործարանը դիտարկեր՝ որպես իր դուստր ընկերություն և կառավարեր: Լրատվամիջոցներում տարածված որոշ տեղեկություններով` գործարանն այժմ ձեռք է բերել Գագիկ Ծառուկյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս