«Դուք պետք է օգնեք, որպեսզի խոշորներին բերենք օրինական դաշտ: Սա է մեր նպատակը: Մենք ձեր թշնամին չենք, մենք ձեզ օգնելու ենք, աջակցելու և ամեն ինչ անելու ենք, որպեսզի դուք կայանաք: Փոքր և միջին բիզնեսը մենք շատ ենք կարևորում, դրա համար էլ այս քայլերին ենք գնում»,- ընդգծել է Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը կարևորել է ծրագրերի արդյունավետ իրականացումը, հանձնարարել պահպանել կատարվող աշխատանքների որակն ու ժամանակացույցը, վերլուծել առկա բացթողումների պատճառները՝ դրանք վերացնելու համար:
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքն այսօր կազմել է 406,49 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը էժանացել է 0.12%-ով։
Հայտարավել է, որ Հայաստանը Մաքսային միության անդամ կդառնա հոկտեմբերի 10-ին: Արդյոք այս անգամ հայտարարված ժամկետը կպահպանվի՞, անդամակցության դեպքում ի՞նչ օգուտներ և վնասներ կարող է ստանալ Հայաստանը, Եվրասիական միության անդամ դենալուց հետո ի՞նչ փոփոխություններ կկրեն մեր տնտեսական հարաբերությունները երրորդ երկրների հետ: Այս հարցերի շուրջ այսօր կզրուցենք Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը կարևորեց հայկական բրենդի ստեղծումը և հույս հայտնեց, որ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ ՀՀ կառավարությունը կկարողանա առաջատար դիրքեր ապահովել ժամանակակից համաշխարհային տնտեսությունում:
«Քանի որ ՀՀ նախագահն է գալիս, կլինեն հետաքրքիր հանդիպումներ, որոնք նոր հնարավորություններ կստեղծեն նոր ծրագրերի համար: Ակնկալում ենք նորաստեղծ կազմակերպությունների համար նոր հնարավորությունների բացահայտում, քանի որ Նյու Յուրքում բավականին զարգացած է ակսելերացիոն էկոհամակարգը, բավականաչափ մեծ քանակությամբ նոր ծրագրեր կան հատուկ նորաստեղծ ընկերությունների համար, և դրա համար նորաստեղծ շատ կազմակերպություններ են մասնակցում, նաև նոր ներդրումներ կարող ենք ունենալ՝ ընդլայնելու վենչուրային հիմնադրամի և նմանատիպ ծրագրերի գործունությունը»,- ասաց Բագրատ Ենգիբարյանը:
Ընդհանուր առմամբ սեպտեմբերի երկրորդ տասնօրյակում ՀՀ ՖՆ կողմից իրականացրած աշխատանքի և հսկողական միջոցառումների արդյունքում առաջացել է մոտ 223.3մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:
«Հայաստանի բանկային համակարգը վաղուց ավերել է Հայաստանը: Ժողովուրդը, որ փախչում է երկրից՝ բանկային համակարգի պատճառով է փախչում: Հայաստանի բանկերը մեծ տոկոսով վարկեր են տալիս, մարդիկ չեն կարողանում հետ վերադարձնել դրանք և ստիպված տունը գրավ են դնում կամ վաճառում ու վճարում բանկին, իրենք էլ փախչում են երկրից: Հետևաբար, եթե Հայաստանի բանկային համակարգի դեմ սկսվեն գործողություններ, ինչպես Ռուսաստանի դեմ է արվում, մեր բանկային համակարգը ոչնչացվի, ապա Հայաստանը միայն կշահի»,- այսօր լրագրողների հետ հանդիպան ժամանակ ասաց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Ես հիմնել եմ իմ ընկերությունը: Երբ ես որոշեցի դառնալ ինքս իմ մենեջերը, ինձ համար կարևոր էր չխոնարհվել կազմակերպություններից մեկի առաջ: Ես ցանկանում էի գնալ Մադոննայի հետքերով և դառնալ ինքնուրույն ձեռնարկատեր և այլ կանանց ցույց տալ, որ քո կարիերայում հասնում ես որոշակի աստիճանի, պետք չէ պայմանագիր կնքել այլ անձի հետ՝ հաջողությունդ ու դրամական միջոցներդ կիսելով նրա հետ: Ամեն ինչ կարելի է ինքնուրույն անել:
Միևնույն ժամանակ, Մեդվեդևը նշել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է Եվրամիության հետ հարաբերությունների զարգացմամբ։ «Եթե եվրոպացի գործընկերները չցանկանան ինչ-որ աբսուրդային որոշումներ ընդունել՝ մեզ այդ շուկայից դուրս մղելու համար, ապա մենք կմնանք այնտեղ, մեզ դա հետաքրքիր է»
Սեպտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 54.9 մլն ԱՄՆ դոլար:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Աղձք՝ Աշտարակի շրջանի նախկին Ձորափ գյուղ, ծանոթացել 4-րդ դարի կառույցների՝ մատուռի, բազիլիկ եկեղեցու, Արշակունյաց թագավորների 364 թ. կառուցված դամբարանի և կիսատ մնացած պեղավայրի ներկայիս վիճակին: Հովիկ Աբրահամյանը լսել է հնագետների առաջարկությունները՝ պեղումները շարունակելու և պատմական մշակութային հարուստ ժառանգությունը պահպանելու վերաբերյալ:
«Եթե Մաքսային միությունը մեզ տա որոշակի արտոնություններ որոշ ապրանքների գծով, ապա Եվրոպայի հետ հնարավոր կլինի տնտեսական հարաբերությունները պահպանել»,- սեպտեմբերի 16-19 Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում տեղի ունեցած Համաշխարհային կրոնական դաշինքի խաղաղության կոնֆերանսից հետո խոսելով ՄՄ-ին ՀՀ անդամակցության մասին` ասել է տնտեսագետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Բոլորը (թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, թե՛ այլընտրանքը) ընդունում են գլխավոր կանոնը՝ չի կարելի ասել որևէ բառ, որը հնարավոր է՝ ռուսներին դուր չգա։
Այսօր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում «Նաիրիտի» շուրջ կազմակերպված քննարկմանը ներկա էր նաև գործարանի արդեն նախկին գլխավոր տնօրեն Հովհաննես Հախինյանը: 168.am-ը փորձեց նրանից պարզել, թե ո՞րն է եղել հրաժարականի պատճառը, սակայն՝ ապարդյուն:
Ֆինանսական ներգրավվածության միության (Alliance for Financial Inclusion-AFI) 6-րդ համաժողովը, որն այս տարի հյուրընկալել էր Տրինիդադ և Տոբագոյի կենտրոնական բանկը, ֆինանսական ներգրավվածության համաշխարհային ասպարեզում նոր հաջողություններ է արձանագրել:
2014թ. սեպտեմբերի 16-ից 19-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 77,299,149 դոլար 407.52 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 109,720,735 ԱՄՆ դոլար 408.63 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքն այսօր կազմել է 408.02 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.12%-ով։
«Նաիրիտի» գլխավոր տնօրենի պաշտոնակատար Ռուբեն Սաղաթելյանը 168.am-ի հետ զրույցում «աբսուրդ» անվանեց գործարանի ղեկավարության աշխատավարձերի մասին տարածված լուրերը:
Երվանդ Զախարյանը նշեց, որ գործարանի կուտակած 102 մլրդ դրամ պարտքից 62 մլրդը ԱՊՀ Միջպետական բանկին պարտքն է: 168.am-ի հարցին, թե որտեղի՞ց կամ ո՞վ պետք է մարի այդ պարտքը, Ե.Զախարյանը պատասխանեց, թե այդ հարցին կպատասխանի պարտքերի կառավարման մարմինը, որի ստեղծումից հետո գուցե ինքն էլ կարողանա պատասխանել:
«Նաիրիտ» գործարանն այսօր կարող է աշխատել երկու եղանակով էլ՝ և՛ բութադիենային, և՛ ացետիլենային եղանակով, համապատասխան ներդրումների դեպքում: Նման հայտարարություն այսօր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում «Նաիրիտի» շուրջ կազմակերպված քննարկման ժամանակ արեց գործարանի նոր ղեկավար Ռուբեն Սաղաթելյանը:
«Կոլելկտիվում այսօր կա սոցիալական լարվածութուն՝ կապած աշխատավարձերի և հետագա վերագործարկման հետ: Իրավիճակը իրոք անհանգստացնում է և կոլեկտիվի պահանջներն ու դժգոհությունն արդարացված են: Իրավիճակով անհանգստացած է նաև ՀՀ նախագահը»,- ասաց Ե.Զախարյանը:
Խնդիրն այն է, որ ըստ ԱՎԾ-ի, այս տարի հունվար-օգոստոսին սպառողական գների ինդեսքն աճել է 3.1%-ով, իսկ միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 7.7%:
Այս տարվա հունվար-օգոստոս ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 4.1%-ով՝ նույնքան, որքան հունվար-հուլիսին էր։
Այսօր ժամը 16:00-ին ՀՀ էներգետիկայի նախարարությունում կկայանա քննարկում՝ «Նաիրիտ» գործարանի ճակատագրի վերաբերյալ: 168.am-ի այս տեղեկությունը հաստատեց նախարարի մամլո քարտուղար Լուսինե Հարությունյանը;
Մենք իրականացնում ենք քաղաքականություն, որի նպատակն է ապահովել հավասար պայմաններ բոլորի համար: Օտարերկրյա ընկերությունները պետք է իրենց հարմարավետ և ապահով զգան Հայաստանում: Մենք տալիս ենք դրա երաշխիքը:
Վերանայումը չի վերաբերի «Սիստեմա»-ի դուստր ձեռնարկությանը՝ «МТС»-ին:
«Նպատակ ունենք շրջել տարբեր երկրներում, տարբեր հայկական համայնքներից ներգրավել ավելի շատ ներդրողներ: Աշխարհում շատ է այն հայերի թիվը, որոնք ծանոթ չեն Արցախին, վերաբնակեցված տարածքներին, Արցախի քաղաքական հարցը դրսում ապրող շատ մեծահարուստների համար անծանոթ մի հարց է: Այնպես որ, մեր այցերը ոչ միայն նոր ներդրումներ գտնելու, այլև ուսուցողական նպատակ են ունենալու»,- ասում է Մասիս Ալեքսանդրյանը:
Մեր պաշտոնական վիճակագրությունը Հայաստան եկող ամեն մարդու զբոսաշրջիկ է հայտարարում, բայց միևնույն է, նրանց թիվը կես միլիոնից չի անցնում: Բայց մեզ ոչինչ չի կարող խանգարել համայնքների համաչափ զարգացման անզուգական ծրագրել գրելու և իրականացնելու գործում: Հատկապես, որ դրա համար 400 մլն դոլար տվող կա:
«Ցավոք, Քոչարյանի կենսագրության մեջ բացասականը շատ-շատ գերակշռում է: Ես իրեն հիշում եմ Ղարաբաղի առաջին տարիներից և, անկեղծորեն, շատ դրական էի վերաբերվում՝ պատասխանատու էր, սկզբունքներ ու ձգտումներ ուներ, բայց ապշեցնում է այստեղ գալուց հետո կերպարափոխումը»,- ասում է Բագրատ Ասատրյանը: