Montblanc-ը 1,36 մլն դոլար արժողությամբ հոբելյանական գրիչ է պատրաստել

Montblanc ընկերությունն ի պատիվ իր 110-ամյակի թողարկել է գրող գործիքների Rouge & Noir Special Edition հատուկ շարքը: Այն իրենից ներկայացնում է ընկերության՝ XX դարի սկզբի ամենաառաջին հավաքածուներից մեկի արդի ընթերցումը:

Սահմանափակ շարքի գրող գործիքների թասակը եւ իրանը պատրաստված են սեւ թանկարժեք խեժից եւ պատված են լաքով, կողքից թասակի վրա փորագրված է Montblanc պատմական լոգոտիպը: Գրչածայրը պատրաստված է 585-1 հարգի ոսկուց՝ ռոդիումի պատվածքով:

Շարքի եւս մեկ մոդել է Ultimate Serpent Limited Edition 1-ը՝ օձի պատկերով: Գրիչը պատրաստված Է վարդագույն ոսկուց եւ զարդարված է շափյուղաներով եւ ադամանդներով: Գրիչի գինը 1,36 միլիոն դոլար է:

Montblanc ընկերությունը հիմնվել է 1906 թվականին Համբուրգում գրասենյակային պիտույքների վաճառական Կլաուս Յոհաննես Վոսի, բանկիր Ալֆրեդ Նեհեմիասի եւ ինժեներ Ավգուստ Էբերշտայնի կողմից: Ներկայում Montblanc-ն ընդգրկված է Richemont կոնցեռնի կազմիում և, բացի ինքնահոսներից, թողարկում է ժամացույցներ, զարդեր, աքսեսուարներ եւ պայուսակներ:

Տեսանյութեր

Լրահոս