«Տնտեսական աճին նպաստող հիմնական երաշխիքներից են ինստիտուցիոնալ բարեփոխումները, և մենք քաղաքական կամք ենք դրսևորելու՝ իրականացնելու այդ բարեփոխումները»,- ընդգծել է Հովիկ Աբրահամյանը:
Արտգործնախարարությունը հրապարակել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը, որի համաձայն ստացվում է՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի միջև պետք է լինի մաքսակետ:Հայաստանի արտգործնախարարությունը պայմանագիրը տրամադրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին, որն էլ այն տեղադրել է իր կայքէջում:
Դրամաշնորհը նախատեսված է Կարգավորիչ գիլյոտին ծրագրի երկրորդ փուլին աջակցելուն։ Ավստրիական դրամաշնորհը կհատկացվի ոչ միայն Կարգավորիչ գիլյոտինի, այլև Հայաստանում Կարգավորիչ ազդեցության գնահատման (ԿԱԳ) մեթոդոլոգիայի իրականացմանը։ Համաձայնագրով մեթոդոլոգիական աջակցություն կցուցաբերվի նախարարություններին և պետական այլ կառույցներին։ Կարգավորիչ գիլյոտին ծրագիրը մեկնարկել է 2011 թվականին և մինչ օրս գրանցել նշանակալի արդյունքներ. ծրագրի շրջանակում ձևավորված նախագծերի ընդունման արդյունքում գործառնական ծախսերը կկրճատվեն ավելի քան 54 տոկոսով։
Օրակարգում են եղել մինչև 2020թ. ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության երկրորդ փուլի միջոցառումների ծրագրի իրականացման հարցը, էլեկտրոնային առևտրի ժամանակ հսկողական աշխատանքների իրականացման` ԱՊՀ անդամ պետությունների փորձը:
«Դեղերի պարտադիր դրոշմավորումը, որն աննախադեպ է վնասարարությամբ, աշխարհի և ոչ մի երկրում իր նախադեպը չունի: Սա իր առջև դրած նպատակին ամենևին չծառայող ու անմիտ որոշում է, որն ուղղակի կաթվածահար է անելու ոլորտի աշխատանքը»,- նկատում է «Վագա-ֆարմ» ընկերության հիմնադիր Վահե Վարսանյանը:
«Մեծ հարկային փաթեթ է գալիս, որ ամբողջ սահմանապահ տարածքները ազատվում են հարկերից, որը նաև արտագաղթը կկանխի: Բյուջեն պարազապես գործիք է պետության պարտադիր լիազորությունների կատարման համար: Չի կարելի բյուջեն կատարելու համար ամբողջ տնտեսությունը մորթել: Կներեք: Բյուջեն հիմնականում կկատարվի, բայց ես դեմ եմ եկամտային մասի ինքնանպատակ կատարելուն»,- ասաց նա:
«Իհարկե, սա շատ լավ փաթեթ է: Մենք այն քննարկել ենք ԱԺ հանրապետական խմբակցության հետ և առաջարկել ենք, որ մյուս խմբակցություններն էլ մասնակցեն: Ազգային ժողովի նախագահն ասաց, որ ցանկություն չի եղել: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սահմանամերձ համայնքների մասով օրենքի նախագիծ էր ներկայացրել, Տարածքային կառավարման նախարարության հետ քննարկվում է: Ես առաջարկում եմ, որ ֆինանսների նախարարությունը նույնպես քննարկի, և եթե կան ողջամիտ առաջարկներ և կհամադրվեն մեր նախագծի հետ, ընդունենք»:
«Առաքելություն» կուսակցությունը, կողմ լինելով ստվերի դեմ պայքարի կառավարության նախաձեռնություններին, միևնույն ժամանակ համոզված է, որ ստվերային տնտեսության արդյունավետ կրճատումը հնարավոր է միայն տնտեսության ամբողջ ցիկլի խիստ և հետևողական վերահսկողության միջոցով, մասնավորապես առևտրի առաջին փուլի` ներմուծման մաքսազերծման համակարգային փոփոխությունների իրականացումից, որը մեխանիկորեն հարկային դաշտ կբերի մնացած փուլերի մասնակիցներին` մեծածախ վաճառք, մանրածախ վաճառք:
«Այս համատեքստում Հայաստանի կառավարությունն առաջնային ուշադրություն է դարձնում հարկային և մաքսային ծառայությունների գործունեության բարելավմանը: Փոքր և միջին բիզնեսի համար մշակվել է հարկային քաղաքականության պարզեցման նոր ծրագիր, ներդրվել է հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ, ստեղծվել է համապատասխան ենթակառուցվածք՝ հարկատուներին որակյալ ծառայություններ մատուցելու համար»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
Խեղճ ու կրակ, օրվա հացը վաստակող վաճառականի միջոցով խոշոր օլիգարխներին ստվերից հանելու և օրենքի դաշտ բերելու կառավարության մտադրությունից անգամ «մահացածի ծիծաղն է գալիս»: Այսօրվա ասուլիսում նման հայտարարություն արեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը` խոսելով հանրային դժգոհություն առաջացրած «Շրջանառության հարկի մասին» օրենքի շուրջ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը պարզաբանեց, որ շինաշխատանքներում հայկական ցեմենտն օգտագործելու նպատակով է ներմուծումն արգելվել: «Ճիշտ եք անում, տեղական արտադրողին եք պաշտպանում»,- անմիջապես արձագանքեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումայնը:
ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի խոսքով՝ շինոլորտում կիրառվող նորմատիվային փաստաթղթեր կան, որ «Խրուշչովի ժամանակից վերանայված չեն» և նման նորմատիվներով աշխատելը ռիսկային է. «ՎՊ-ն պատրաստակամ է օգնելու վերանայել դրանք»:
«Էդ ո՞ւմ հորողբոր տղերքն են»,- այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ՎՊ 2013թ. զեկույցի քննարկման ժամանակ շինարարության ոլորտում արձանագրված խախտումների հետ կապված հարցրեց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ խոսելով շինարարությունը վերահսկող մարմինների մասին:
Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում Վերահսկիչ պալատի 2013թ. զեկույցի քաղաքաշինության ոլորտի վերաբերյալ հատվածի քննարկման ժամանակ հարցերին պատասխանելու համար հրավիրեց Քաղշիննախարարության ԾԻԳ-ի պետ Հրայր Սարգսյանը, որը, մոտենալով բարձրախոսին, անմիջապես հայտարարեց, թե պաշտոնը զբաղեցնում է 2012 թվականից և նախորդ ժամանակաշրջանում կատարվածից տեղյակ չէ:
«Տպավորություն է, որ այն, ինչ բացասական է, շատ ակտիվ ակցենտ է դրվում, իսկ ինչ դրական է, շատ թեթև է նշվում»: Ըստ նրա՝ վրադիր ծախսերը երբեմն այլ նպատակ ունեն, մասնավորապես՝ շատ դեպքերում գնային խնդիրներ կան, որ այդ ծախսերի հաշվին լրացնում են:
ՎՊ-ն արձանագրել է, որ ՀՀ կառավարության դպրոցաշինության ծրագիրը տարիներ շարունակ չի ավարտվում, ավելին, հստակեցված չեն պայմանագրերով նախատեսված աշխատանքների կատարման վերջնական ժամկետները, և նման մեթոդով իրականացվող դպրոցաշինության ծրագիրը հարցականի տակ է դնում պետական բյուջեի միջոցների ծախսման արդյունավետությունը:
«Ուղղակի մենք չեն հանդուրժելու, որ իրենք դառնան հարթակ, որպեսզի նպաստեն խոշորների հարկերը թաքցնելու պետական բյուջեից»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Նա գործարանի աշխատակիցների հետ զրույցներում բավականին շռայլ է եղել՝ խոստացել է մինչև այս տարվա վերջ վճարել աշխատավարձի ողջ կուտակված պարտքը, վերագործարկել գործարանը և խորհուրդ է տվել հարկադիր պարապուրդում գտնվողներին ետ կանչել: Նախարարի այցը, թերևս, կարելի է համարել հուսադրող:
«Եթե ես իմ ֆինանսների մեջ տեղավորվում եմ, կներեք, թողեք ես որոշեմ, թե ինչ եմ ուզում, ինչպիսի շոկոլադ եմ ուզում: Օրենքը թույլ չի տալիս ես մատնանշեմ «Գրանդ քենդիի» արտադրանք: Ու եթե «Գրանդ քենդիում» գները 1200 դրամ են, ինձ մատոցում են 1400 դրամով ու ես ստիպված պետք է պայմանագիրը կնքեմ»,- ասաց Հ. Նավասարդյանը՝ բողոքելով անցանկալի ու պարտադրված երևույթ է գնումներ կատարելը: Նա կոչ արեց դրա համար հատուկ հաստիք ավելացնել հատուկ դպրոցներում:
«Զիմբաբվեի այդ ծիրանի/դեղձի տեխնոլոգիան ՀՀ-ում կես միլիոն դոլարով ներմուծելու առումով կրթության բնագավառում չունե՞նք նման դեպքեր: Եվ դա՞ էր ռեկորդը, թե՞ ավելի պիկ բաներ կան»,- այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ՎՊ 2013թ. զեկույցի քննարկման ժամանակ կեսկատակ հարցրեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Կան միջնորդավորված գնումներ, որոնց դեպքում պետությունը առնվազն 10%, 20%, 30% վնաս է կրում: Կան մրցույթներ, որ հաղթողը ո՛չ ներկրող է, ո՛չ արտադրող: Տվյալ դեպքում պետությունը, բնական է՝ վնաս է կրում: Կան գնումներ, որ հաղթում է օֆշորային գոտում գրանցված ընկերություն, որ ՎՊ-ն չի կարող գնալ, ստուգել և այդ գնումների արդյունավետությունը խիստ կասկածի տակ է»,- ասում է Ի. Զաքարյանը:
Կրթության ոլորտում աշակերտների թվով ուսուցիչների աշխատավարձի ուռճացման հետ կապված խախտումներն ակնհայտ են ու հստակ: Ինչպես այսօր ԱԺ-ում մշտական հանձնաժողովի նիստում Վերահսկիչ պալատի 2013թ. զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, հատկապես գյուղական համայնքներում ձեռք է տալիս ցույց տալ շատ աշակերտ, որպեսզի շատ ֆինանսավոում ստանան:
Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ ՎՊ 2013թ. զեկույցում բերված ամբողջ փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ. «Այնպես որ, եկեք այս դաշտից դուրս մնանք: Սա եզակի դեպք էր, որ դատախազությունը շատ արագ արձագանքել է»: Ըստ նրա՝ եզակի էր, որ ստուգվող կազմակերպությունը ՎՊ հետ փորձում էր վերհանել խնդիրները: Սակայն, Ի.Զաքարյանի կարծիքով, անկատար որոշումների կուտակված խնդիրներ կան, ոչ ճիշտ ձևակերպված օրենքներ, որոնց հետևանք են այս խախտումները:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքված պայմանագրի շրջանակներում «Յունիբանկը» սկսել է իրականացնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի վճարում, պետական աջակցության հաշվի բացում և սպասարկում (ընտանեկան դրամագլխի սպասարկում): Հաշվետերերին (անձանց, ում անվամբ բացվում է պետական աջակցության հաշիվը) բանկն առաջարկում է օգտվել «Ընտանեկան կապիտալ» ավանդատեսակից, որի տոկոսադրույքը սահմանվել է 12% տարեկան:
ԲՀԿ-ն գտնում է, որ անհրաժեշտ է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթները, մասնավորապես՝ փոքր ու միջին ձեռնարկություններին ներկայացվող փաստաթղթավորման պահանջը և դրա նկատմամբ կիրառվող պատասխանատվությունը փոփոխել այն կերպ, որպեսզի դրանից չտուժեն ՓՄՁ-ներն ու վերջիններս հնարավորություն ունենան շարունակելու իրենց բնականոն գործունեությունը:
«Անշուշտ, եթե շաքարի միայն 95 տոկոսն է ներկրում մի կազմակերպություն, դա ամենևին չի խոսում այն մասին, թե շուկան մոնոպոլիզացված չէ։ Վերը նշված 5 հազար տոննան ներկրում են հրուշակեղեն, կոնֆետեղեն, հյութեր արտադրող մի քանի ընկերություններ, որոնք դա օգտագործում են բացաոապես սեփական կարիքների համար և իրենց ներկրած շաքարի ոչ մի գրամ չեն հանում վաճառքի»։
Առկա հնարավորությունները առավելագույն օգտագործելու համար Հայաստանը պետք է մոբիլիզացնի իր բոլոր ուժերն ու ռեսուրսները, այդ թվում՝ պետք է մոբիլիզացվի քաղաքական կամքի ռեսուրսը, որը պետք է ոչ թե դրսևորվի, այլ շարունակական պահպանվի: Այսօր ասուլիսում այս մասին հայտարարեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ ՀՀ տնտեսական մոդելում կարևորելով քաղաքական կամքի գործոնը:
«Հայաստանում վիճակը լավ չի և գնալով ավելի է վատանում: Պաշտոնյաները ոգևորված են խոսում, բայց լավ չեն պատկերացնում իրավիճակը,- ասաց Բ.Ասատրյանը
ՎՊ ստուգումների արդյունքում պարզվել էր, որ «Հայկական Միրգ»-ը իտալական կազմակերպությունից Հայաստանում պատվաստելու համար ձեռք է բերել 10 հազար հատ ընկուզենու պատվաստացու՝ 16.5 մլն դրամ արժեքով: Սակայն դրանք ամբողջովին փչացել են՝ իտալացի փորձագետի մեղքով, որին 6.4 մլն դրամ աշխատավարձ է վճարվել:
«Չէ՞ որ եվրոպացին, մի փոքր թերություն անգամ տեսնելով, չի ընդունի այն: Բայց խնդիրն այն է, որ հայկական արտադրանքը ներկայացվի որպես հայկական և ոչ թե որպես իտալական որևէ մի բրենդ, ու գրվի՝ «Պատրաստված է Հայաստանում»: