Արսեն Ավետիսյանը նշեց նաև, որ Ռուսաստանի բոլոր օդանավակայաններում իրենք աշխատում ենք կանխավճարներով՝ թե նավթի լիցքավորման առումով, թե օդանավակայանային ծառայությունների:
168.am-ի հարցին՝ կարո՞ղ եք ստվերի կրճատման գնահատական տալ, փոխնախարարը պատասխանեց. «Մենք առհասարակ գնահատականներ չենք տալիս և կատարում ենք մեր առօրյա աշխատանքը, որը ստվերի կրճատմանն է նպատակուղղված»:
Ծրագիրն իրականացվելու է Հայաստանում համապարփակ պետական ներքին ֆինանսական հսկողության համակարգի ներդրման միջոցով:
Սոցիալական պաշտպանության կառավարման ոլորտի երկրորդ ծրագրի իրականացման նպատակով ՀՀ կառավարությունը Միջազգային զարգացման ընկերակցության հետ կնքել է երկրորդ համաձայնագիրը՝ 13.8 մլն դոլար փոխառություն ստանալու վեաբերյալ: Այսօր ԱԺ նիստում համաձայնագրի վավերացման քննարկման ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տեղեկացրեց, որ վարկի ստացման նպատակն է սոցիալական պաշտպանության ոլորտում բարեփոխումների շարունակականությունը, մատուցվող ծառայությունների բարելավումը և կարողությունների զարգացումն ապահովելը:
«Դվին» հյուրանոցային համալիրի վերաբերյալ նախկինում կնքված պայմանագիրը իրավական թույլ հիմքեր ուներ և 2011-2013թթ. ընթացքում բավականին լուրջ բանակցություններ են ընթացել սեփականատերերի հետ, քանի որ նախկին պայմանագրով 13 մլն դոլարի ներդրում պետք է արվեր, բայց չկար, թե պարտավորությունը չկատարելու դեպքում ինչ է արվելու սեփականատիրոջ հետ: Այս մասին այսօր ԱԺ նիստում Պետական գույքի կառավարման մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցադրմանը, թե ինչ իրավիճակ է «Դվինի» հետ կապված:
Ընդհանուր առմամբ՝ սեպտեմբերի առաջին տասնօրյակում ՀՀ ՖՆ իրականացրած աշխատանքի և հսկողական միջոցառումների արդյունքում առաջացել է մոտ 857.2մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:
«Ինձ թվում է՝ ինչ-որ համաձայնությունների վրա հույս դնելը մի քիչ միամիտ էր, որովհետև ակնհայտ է, որ այն, ինչ ցանկանում էին Հայաստանում և այն, ինչ ներկայացնում էին անմիջապես սեպտեմբերի 3-ից հետո, թե՝ բոլոր բեռները, որոնք գալու են Ռուսաստանից Հայաստան, կամ տեղափոխվելու են Հայաստանից Ռուսաստան մաքսազերծում չեն անցնելու Հայաստանի և Վրաստանի կամ համապատասխանաբար Ռուսաստանի և Վրաստանի սահմանում, պարզ է, որ Վրաստանը դրան չէր համաձայնվելու և երբևէ չի էլ համաձայնվի»,- ասում է Բորիս Նավասարդյանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ուսումնասիրում և վերլուծում է Մրցունակության համաշխարհային զեկույցում այս տարի Հայաստանի 6 կետով նահանջի պատճառները: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Կարեն Ճշմարիտյանը հայտարարեց, թե գնաճային հաշվարկներն իրականացնում է Կենտրոնական բանկը և ոչ թե կառավարությունը, իսկ ԿԲ գնահատականները հիմք են հանդիսանում տնտեսական քաղաքականությունն ուղղորդելու համար: Ըստ նրա՝ այն ապրանքատեսակները, որոնք կարող են թանկանալ ՀՀ-ի համար, այսօր բանակցությունների արդյունքում սպառողական առաջին անհրաժետության ապրանքները ներառված են այն ցանկում, որ ՄՄ երկրների հետ համաձայնեցված են, որ կունենան արտոնություն և մաքսատուրքերը չեն փոխվի: Ճշմարիտյանը նշեց, որ դա հումքատեսակներն են, առաջին անհրաժեշտության սպառողական 400 ապրանքները և այլն: Նա հիշեցրեց, որ կան ևս 3500 ապրանքներ, որոնք ՀՀ-ն այդ միությանը անդամակցելուց հետո ներմուծելու է ավելի էժան գնով:
«Այս ամիսների ընթացքում ծավալուն աշխատանք է կատարվել նախարարության կողմից՝ կապված կոռուպցիոն ռիսկերի նվազման հետ, մշակվել է միջոցառումների ծրագիր՝ մոտ 2-3 տարում էներգետիկ բնագավառում կորուստների կրճատման հետ կապված»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ պատասխանելով ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի հարցերին՝ էներգետիկա համակարգի, «Նաիրիտի», Վանաձորի քիմպրոմի, Որոտանի խնդիրների վերաբերյալ:
«Միկա» մարզադաշտը ինչո՞ւ փոխանցվեց Ֆինանսների նախարարության ֆոնդին և, եթե այն ընդամենը 2 մլրդ դրամով վաճառվի, չի՞ ստացվի, որ ադյքան մեծ գումար ներդրում արվեց Միկա Բաղդասարովի ֆոնդին: Դիմելով ՀՀ կառավարությանը այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Տնտեսության հաջողություններն անընդհատ պրոցես են և, եթե ընդհանուր քաղաքականության ծիրում դիտարկում ենք, ամեն ժամանակաշրջան ունի իր յուրահատկությունները»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրուցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախաար Կարեն Ճշմարիտյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք քոչարյանական ժամանակաշրջանը տնտեսական աճի տարիներ էին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի նոր շուկաների գլխավոր մենեջեր Փիլար Թորեսին: Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից մեկն է: «Այն զարգացման մեծ ներուժ ունի և համարվում է ՀՀ կառավարության ծրագրի առանցքային ուղղություններից մեկը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
«Եթե Հայաստանի բոլոոր դպրոցները բերենք քաղաքաշինության ԾԻԳ-ով արվող դպրոցների մակարդակին, հարկավոր է 1 մլրդ եվրո: Դա իրատեսական չէ: Մենք փոքր գումարով փորձում ենք առավելագույնն անել: Ավագ դպրոցներից ընտրել ենք առավել կարիքավոր 17-20-ը: Սա կրթության համար շատ փոքր գումար է»,- այսօր 30 մլն դոլարի վարկային համաձայնագրերի հարցով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
«Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ համակողմանի, այդ թվում` տարածաշրջանների միջև համագործակցությունը զարգացնելու հարցում: ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցել ցանկացած նախաձեռնությանն՝ ուղղված առևտրատնտեսական կապերի աշխուժացմանը և միջմշակութային համագործակցության խորացմանը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում այսօր Տարածքային կառավարման, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի եւ հանրապետության տասը համայնքների միջեւ փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց ՝ Լոռու, Տավուշի, Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերի համայնքներում սոցիալական ենթածրագրերի իրականացման նպատակով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: Ողջունելով հայտնի գործարարին կառավարությունում՝ Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել նրա գործունեությունը մեր երկրում: Միաժամանակ, վարչապետը կառավարության աջակցությունն է հայտնել Էդուարդո Էռնեկյանին՝ հայրենիքում տարբեր ծրագրերի իրականացման գործում:
Զ. Թադևոսյանը կարծում է՝ Հայաստանում գյուղատնտեսությունը գտնվում է մոռացված, լքված վիճակում. «Եթե Ռուսաստանը էմբարգո է դրել եվրոպական մթերքների առջև, ապա Հայաստանը, եթե ունենար համապատասխան ներուժ, կարող էր ինչ-որ չափով լրացնել այն պակասը, որը չի մտնում Եվրոպայից Ռուսաստան: Գյուղացիները չեն զբաղվում անասնապահությամբ՝ բառիս իսկական իմաստով: Եթե գյուղացին պահում է մեկ կով, դա չի նշանակում, որ նա զբաղվում է անասնապահությամբ:
«Հայաստանի առաջընթացը, որի արդյունքում շնորհվեց այդ արտոնությունը, պայմանավորված է եղել նրանով, որ ԵՄ-ի Ասոցացման անհրաժեշտ պայմանների կատարման արդյունքն էր: Եվ մենք լավագույն պատրաստակամությամբ կատարել ենք ԵՄ բոլոր պահանջները, բայց նույն հաջողությամբ էլ հետ ենք կանգնել»,- ասաց Վ. Խաչատրանը:
Եվրամիության հետ Ասոցացման բանակցություններից «երես թեքելուց» հետո ՀՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են, թե Մաքսային միության կազմում ՀՀ-ի առավելություններից մեկն էլ այն է, որ ՀՀ-ն ԵՄ-ից ստացել է Արտոնությունների հատուկ համակարգ (GSP+, կայուն զարգացումն ու բարեխիղճ կառավարումը խրախուսող հատուկ պայմաններով), որը Հայաստանին ապահովում է ԵՄ շուկայի արտոնյալ հասանելիութուն և թույլ է տալիս ԵՄ արտահանել 6400 ապրանքատեսակ առանց մաքսային վճարի:
Մեր տեղեկություններով՝ այսօր «Նաիրիտ» է այցելել գործարանի նախկին գլխավոր տնօրեն Վահան Մելքոնյանը, ով, շրջանառվող լուրերի համաձայն, գործուն մասնակցություն ունի «Նաիրիտի» թալանին և ում փնտում էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ճշտելու համար, թե ինչո՞ւ է գործարանն այս օրին հասել և ով է դրա մեղավորը:
Հարցին, թե ի՞նչ թանկացումներ են սպասվում Մաքսային միություն մտնելուց հետո, Գ.Եղիազարյանը պատասխանեց. «Մեր կյանքն այսպես, թե այնպես թանկանում է, ու այդ գործընթացը ոչ մի կապ չունի Մաքսային միության հետ: Ո՞վ ասեց, որ այսօր հենց այնպես, ի վնաս Հայաստանի՝ կվերցնեն ու կգնան Մաքսային միություն: Այդպիսի բան գոյություն չունի: Ինչ է, իրենցից ձե՞ռք են քաշել, առանց այն էլ ճահիճի մեջ են: Մաքսային միությունը միայն օգուտ է բերելու»:
Կամ՝ ինչո՞ւ ՀՀ-ն միանգամից այսքան նահանջեց Մրցունակության համաշխարհային զեկույցում:
2014թ. հուլիսի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 450,701, ինչը նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ ունեցած ցուցանիշի համեմատ աճել է 8,551-ով: Ըստ Ավտոապահովագրողների բյուրոյի հրապարակած ցուցանիշների՝ հուլիսի ընթացքում բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 743 մլն դրամ, ինչը հունիսի համեմատ նվազել է մոտ 2 մլն դրամով: […]
Տարեցտարի միայն աշխատավարձերի և թոշակների 10-18 տոկոս բարձրացման համար բյուջեից ավելի քան 6մլրդ դրամ է հատկացվելու:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ մեկնարկել են ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները: Հանրապետության գործադիր մարմինների ղեկավարները մեկ շաբաթվա ընթացքում կներկայացնեն առաջարկություններ «ՀՀ 2015թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ:
2014 թ. օգոստոսի սկզբի դրությամբ` Ազգային հիփոթեքային հիմնադրամի կողմից վերաֆինանսավորվել է թվով 59 հիփոթեքային վարկ` 458 միլիոն ՀՀ դրամ ծավալով:
«Այս տարի խաղողի բերքը որակյալ է, ավելացել են նաև բերքի ծավալները: Անցյալ տարի հանրապետությունում արտադրվել է 241 000 տոննա խաղող, մենք համոզված ենք, որ այս տարի կգերազանցի նախորդ տարվա մակարդակը: Անցյալ տարի մթերվել է 167 000 տոննա խաղող, այս տարի մթերող ընկերությունների պահանջարկն ավելին է և կազմում է մոտավորապես 200 000 տոննա: Երևանի կոնյակի գործարանի փորձը պետք է մյուս ընկերությունները ևս որդեգրեն , անցնեն երկարատև պայմանագրերի կնքմանը և օժանդակեն գյուղացիական տնտեսություններին», -ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
ՕԵԿ խմբակցության անդամ պատգամավորները հերթական պոպուլիստական «ամբոխահաճո» օրենքի նախագիծն են ներկայացրել ԱԺ, որը կոչվում է՝ «Երևան քաղաքում խոշոր առևտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչները սահմանելը»:
«Մենք մեծապես կարևորում ենք Ֆրանսիայի հետ քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում հարաբերությունների զարգացումը: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր երկկողմ կապերն էլ ավելի զարգանան, ինչի համար կա մեծ ներուժ»,- նշել է վարչապետը: