Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արթուր Առաքելյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալի պաշտոնից։
Հայաստանը 10 տարվա արտոնյալ ժամկետ կստանա նաեւ ռազմատեխնիկայի, ինչպես նաեւ քաղաքացիական ինքնաթիռների ներմուծման համար։ Դատելով հրապարակված փաստաթղթից՝ շաքարավազից, ռազմական տեխնիկայից եւ քաղաքացիական ինքնաթիռներից դուրս Հայաստանն արտոնյալ ներմուծման ժամկետ է ստացել շուրջ 770 ապրանքատեսակների համար։ Դրանց մեջ մտնում են ինչպես սննդային, այնպես էլ այլ ապրանքներ։
Հայ Ազգային Կոնգրեսը պահանջում է գլխավոր դատախազից` անհապաղ միջոցներ ձեռնարկել իրենց սահմանադրական իրավունքների համար պայքարող ձեռներեցների նկատմամբ ապօրինությունների դիմող անձանց պատասխանատվության ենթարկելու համար: Մենք դատապարտում ենք նաև ոստիկանության գործողությունները, որոնք ոչ այլ ինչ են, քան իշխանությունների կողմից վարվող արատավոր քաղաքականության դեմ պայքարողներին վախեցնելու փորձ:
«Տեսնենք` հոկտեմբերի 10-ին ինչ կլինի: Մի ժամանակ ես շատ համարձակ էի ասում՝ շուտով կանդամակցենք, բայց հիմա սպասենք, տեսնենք»,- 168.am-ին ասել է Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:
Սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52289152 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքն այսօր կազմել է 408 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը էժանացել է 0.31%-ով։
Ինչպես գրում է ԱՌԿԱ-ն, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), Եվրոպական միության (ԵՄ) հետ համատեղ կազմակերպում է առևտրի ֆինանսավորման վերաբերյալ կոնֆերանս՝ բարելավելու փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) իրազեկությունը և Հայաստանում առևտրի ֆինանսավորման գործիքների հասանելիությունը, հաղորդեցին ՎԶԵԲ-ի մամուլի ծառայությունից:
«Արդյունաբերական քաղաքականության մասին» օրինագիծը ուղղորդող և ապագա զարգացումների համար համակարգաստեղծ փաստաթուղթ է, որը կառավարությանը հնարավորություն կտա զարգացնել այս ուղղությունները: Նման կարծիք այսօր ԱԺ նիստում օրինագծի քննարկման ժամանակ հայտնեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Ազգային ժողովի նիստում այսօր ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը ներկայացրեց իր և պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի հեղինակած «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրինագիծը:
Ըստ նրա՝ ժողովուրդը սխալ ճանապարհով է գնում. «Մենք իրանց բացատրում ենք, որ չի կարելի ընկնել ընդդիմության խելքի հետևից: Ընդդիմությունն էսօր ուզենա, ամբողջ ժողովրդին կհանի ոտի, ինչ ա ինքը նորից գա իշխանության, նորից թալանի ու վերջ: Ընդդիմությունն է փողոց հանում մարդկանց, որը չի կարելի: Հանգիստ պտի նստեն իրանց տեղը, մինչև էս խնդրի լուծումը տան»:
Այսօր ԱԺ նիստում խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ այսօր ժամը 18:30-ին հրավիրվում է արտահերթ նիստ, որի օրակարգում կլինեն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Վարչական իրավախախտումների մասին» օրինագծերը:
«Նոր Ազգային ժողովի մուտքի մոտ հավաքվել են առևտրականներ, որ բողոքում են շրջանառության հարկի դեմ: Մենք նախապատրաստել ենք օրենսդրական փոփոխություններ, որ դնելու ենք ԱԺ օրակարգ հրատապ կարգով»,- այսօր ԱԺ նիստի սկզբում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումայնը:
2014 թ. օգոստոսին հուլիսի համեմատ Հայաստանում անշարժ գույքի շուկայում իրականացված գործարքների քանակը նվազել է 9.7%-ով, իսկ անցած տարվա օգոստոսի համեմատ՝ աճել 9.4%-ով՝ կազմելով 17612 գործարք:
168.am-ի տեղեկություններով՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո Հայաստանում արդեն գործունեություն ծավալած բրենդային ընկերությունների համար պայմանները 3 տարի չեն փոխվելու: Ավելին՝ նշված ժամանակահատվածում ՀՀ մուտք գործել ցանկացող բրենդային ընկերությունները նույնպես կկարողանան նույն պայմաններով աշխատել: Եվ միայն 3 տարի անց բրենդային ընկերությունների վրա կտարածվեն ԵՏՄ-ում սահմանված ընդհանուր կանոնները:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Արագածոտնի մարզում գործող «Գոլդն Գրեյպ Արմաս» գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերություն: 2007 թվականից մինչ օրս ավելի քան 200 հա տարածության վրա հիմնվել են խաղողի այգիներ, մշակվում են կոնյակի և գինու, ինչպես նաև սեղանի խաղողի սորտեր, իսկ 40 հա հողատարածքը զբաղեցնում են պտղատու այգիներ (դեղձի, սալորի, խնձորի, ծիրանի, բալի և այլն):
Ի տարբերություն դեղորայքի, ավտոմեքենաների, սերմնացուի, մսամթերքի և մի շարք այլ ապրանքատեսակների՝ շաքարավազի հումք ներմուծողները… իսկ, ավելի ճիշտ, ներմուծողը առաջիկա 10 տարում իր վրա չի կրի ԵՏՄ անդամակցության ծանր բեռը:
Անդրադառնալով նոր ՀԷԿ-երի կառուցման նախագծերին՝ Ա. Հարությունյանը հավելել է՝ «Աղավնո գետի վրա կառուցված 4 հիդրոէլեկտրակայաններն արդեն աշխատում են, իսկ 5-րդը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ։ Առկա մեծ ներուժը հաշվի առնելով՝ առաջիկայում նախատեսում ենք Աղավնո գետի վրա կառուցել ավելի հզոր ևս 3 ՀԷԿ-եր: Հակարի գետի վրա սկսված է ժամում 6 մեգավատ հզորությամբ խոշոր ՀԷԿ-ի կառուցումը։ Ավելին, ծրագրում ենք այնտեղ ունենալ ևս 2-3 ՀԷԿ-եր։ Ն
Հայաստանում ընկուզենու աճեցման, բազմացման մասնագետ չկա: Համենայն դեպս, այդպես են պնդում Զմիբաբվեից ընկուզենու պատվաստման համար մասնագետ հրավիրած «Հայկական միրգ» ընկերությունը և ԳՆ փոխնախարար Սամվել Գալստյանը:
Տեխնիկատնտեսական հիմնավորման համաձայն հանքի շահագործումը կտևի ավելի քան 10.4 տարի, կորզվող ոսկու պաշարը՝ 2.1 միլիոն ունցիա է՝ ոսկու 1 ունցիայի արդյունահանման ընդհանուր կայուն գինը 701 դոլար է:
«Եթե աշխատանքն այդքան էլ արդյունվետութամբ աչքի չի ընկել, ինչո՞վ է պայմանվորված պահպանման ծախսերի կտրուկ բարձացումը»,- այսօր ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանության մշտական հարցերի հանձնաժողովի նիստում Վերահսկիչ պալատի 2013թ. զեկույցի քննարկման ժամանակ հետաքրքրվեց ԲՀԿ-կան պատգամավոր Արմեն Ավետիսյանը:
Ի.Զաքարյանի հարցը՝ ՎՊ զեկույցի ո՞ր կետի հետ համաձայն չեն ծրագրի իրականացնողները, խիստ անհարմար դրության մեջ դրեց «Հայկական միրգ» ընկերության տնօրենի պաշտոնակատար Հովիկ Հովհաննիսյանին, ով չէր կարողանում պատասխան գտնել:
Այցի ընթացքում տիկին Քլարկը` ՄԱԶԾ ադմինիստրատորի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն տիկին Ջիհան Սուլթանօղլուի և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ պարոն Բրեդլի Բուզետտոյի հետ, կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, քաղաքացիական հասարակության, միջազգային հանրության ներկայացուցիչներին, ինչպես նաև կին առաջնորդներին՝ քննարկելու Հայաստանի զարգացման հիմնական ձեռքբերումներն ու մարտահրավերները, երկրի առաջնահերթությունները, համագործակցության հեռանկարներն՝ ուղղված կայուն մարդկային զարգացման առավել ամրապնդմանը Հայաստանում:
Այսօր ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանության մշտական հարցերի հանձնաժողովի նիստում ՎՊ 2013թ. զեկույցի քննարկման ժամանակ ՎՊ 2-րդ վարչութան պետ Դավիթ Չիբուխչյանը տեղեկացրեց, որ աշխատանքներն իրականացվում են «Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի» կողմից:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի էներգետիկ ոլորտի վերաբերյալ վերլուծական քննարկում, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներն ու Համաշախարհային բանկի ներկայացուցիչները:
Նախկինում կառուցված անորակ և «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից չընդունված գազատարների մասով 2012 թվականին կնքված պայմանագրերում քայքայված և անպիտան խողովակների վերականգնման, փչամաքրման և փորձարկման աշխատանքների համար նախատեսվել է շուրջ 22.2 մլն դրամ գումար: Սյունիքի մարզի Խնածախ համայնքում պայմանագրով խողովակների փչամաքրման համար նախատեսվել է ծախսել 21.2 մլն դրամ` 23704 գծամետրի համար:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բոնն քաղաքում սեպտեմբերի 17-ից 18-ը տեղի է ունեցել Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը:
Իշխանության գաղափարական տղերքը տոնավաճառների դեմ պայքարը հիմնավորում են ստվերային տնտեսության դեմ պայքարելու իրենց առաքելությամբ: Գեղագետները գերադասում են խոսել այն մասին, որ «Մալաթիայի» կամ «Հրազդանի» տոնավաճառները վայել չեն մեր վեհաշուք մայրաքաղաքին:
ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծին, որի համաձայն համախմբված բյուջեն կկազմի եկամուտների գծով՝ 1,201.3 մլրդ դրամ, ծախսերի գծով 1,337.9 մլրդ դրամ, պակասուրդը՝ 116.6 մլրդ դրամ: Հ
Նախարարը տեղեկացրել է, որ կառավարությունը մտահոգված է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ շուրջ ծագած խնդիրներով, մասնավորապես՝ աշխատավարձերի պարտքերի վճարման և գործարանի վերագործարկման հարցերով: Երվանդ Զախարյանն ասել է, որ այսօր արդեն միջոցառումներ են ձեռնարկվում այդ խնդիրներին լուծում տալու համար, սակայն որևէ ժամկետ նախարարը չի նշել:
Դիտարկմանը, որ Վ.Այվազյանը Սերժ Սարգսյանի նման ասում է, թե փոքր երկրում չի կարող 10 հոգի շաքարավազ ներկրել, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Ես իմ տրամաբանությամբ եմ ասում, եթե դա համընկնում է, շատ հաճելի է, որ իմ տրամաբանությունը համընկնում է ՀՀ նախագահի տրամաբանությանը: Վերջ ի վերջո, ՀՀ նախագահն առաջնային մանդատն ունեցող, ազգաբնակչության կողմից ընտրված անձն է»: