Նորամուծությունների առևտրայնացման մեխանիզմները` «Սկոլկովո» ինովացիոն կենտրոնի օրինակով
Մարտի 23-ին Նորամուծության և Ձեռներեցության Ազգային Կենտրոնը («ՆՁԱԿ» ՊՈԱԿ) «Երիտասարդ նորարարների դպրոց» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր «Նորամուծությունների առևտրայնացման մեխանիզմները «Սկոլկովո» ինովացիոն կենտրոնի օրինակով» թեմայով սեմինար-քննարկում:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Վարդանյանը:
Սկոլկովոյի բաց համալսարանի գործադիր տնօրենի տեղակալ Եկատերինա Մոռոզովան ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության ինովացիոն համակարգը, «Սկոլկովո» ինովացիոն կենտրոնի գործունեությունը, նորամուծությունների առևտրայնացման փորձն ու երիտասարդ գիտնականների հետ տարվող աշխատանքն ինովացիոն գործունեության ոլորտում:
«Սկոլկովո» ինովացիոն կենտրոնի շնորհանդեսից հետո տեղի է ունեցել Սկոլկովոյի բաց համալսարանի հետ գիտական և տեխնոլոգիական տարբեր ուղղություններով համագործակցության հաստատման հնարավորություններին նվիրված քննարկում:
Միջոցառման մասնակիցները տեղեկացել են 2015 թվականի աշնանը նախատեսվող ռուս-հայկական համաժողովի մասին, որի շրջանակներում կկազմակերպվի ՀՀ ինովացիոն տնտեսության զարգացման գերակա ուղղություններ սահմանված ոլորտների վերաբերյալ մասնագիտական սեմինարների շարք: Այդ սեմինարները կվարեն Սկոլկովոյից հրավիրված բարձրակարգ մասնագետները:
Սեմինար-քննարկմանը մասնակցել են Հայաստանի բուհերի, գիտական, հետազոտական կազմակերպությունների, գործարար համայնքի, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ ներկայացուցիչներ և այլ հետաքրքրված անձինք: