Գագիկ Գևորկյանը վերընտրվել է Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) նախագահի պաշտոնում

Ս.թ. մարտի 21-ին Շվեյցարիայի Բազել քաղաքում կայացել են Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) գործադիր խորհրդի միջազգային ընտրությունները: Գագիկ Գևորկյանը վերընտրվել է Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) նախագահի պաշտոնում: Գործադիր խորհրդի նոր անդամներն են՝ Սարգիս Նուրիանը (փոխնախագահ), Շանթ Հայթայանը (փոխնախագահ) և Րաֆֆի Մարուքյանը (գանձապահ):

AJA նախագահի պաշտոնում վերընտվելու կապակցությամբ Գ. Գևորկյանին շնորհավորել է ՀՀ սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանը:

«Անչափ բարձ գնահատանքի է արժանի Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի գործունեությունը, որ, ստեղծման օրվանից ի վեր, իրառջև նպատակ է դրել համախմբելու ողջ աշխարհի հայ ոսկերիչների ներուժը, ինչպես նաև աջակցելու Հայրենիքում ոսկերչության զարգացմանկարևորագույն գործին: …Հայկական ոսկերչության նմուշները միշտ էլ հիացմունք են առաջացրել, թե՛ մեր և թե՛ օտարների աչքերում, և հպարտությամբ պետք է նշեմ, որհայերի համար հազարամյակների պատմություն ու ավանդույթներ ունեցող այս արհեստն ու արվեստը ձեզ նման տաղանդաշատ ու գործունյահայորդիների շնորհիվ այսօր նույնպես զարգացում է ապրում և շարունակում իր ավանդույթները, թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս`պահպանելով իր ուժեղագույն դիրքերը համաշխարհային ասպարեզում»,- մասնավորապես ասվում է նախարարի շնորհավորական նամակում:

Նշենք նաև, որ Գագիկ Գևորկյանը ՀՀ Նախագահի խորհրդականն է՝ ոսկերչկան ոլորտի զարգացման հարցերով: Նրա նախաձեռնությամբ Հայաստանն ընտրվել է որպես 2016 թվ. Համաշխարհային ոսկերչական կոնֆեդերացիայի (CIBJO) ամենամյա միջազգային համաժողովի հյուրընկալող երկիր:

Հայաստանի ոսկերիչների միություն

Տեսանյութեր

Լրահոս