Բաժիններ՝

Հրանտ Բագրատյանը՝ Արտակ Շաբոյանին. «Հլը ու չստուգեիք, վերջը աշխատավարձ եք ստանում»

«Հանձնաժողովի տեսադաշտում գտնվող բոլոր խնդիրներին լուծում են տրվել: Մեր երկրում որևէ տնտեսվարող չի կարող ասել, որ որևէ հարցով դիմել է ՏՄՊՊՀ-ին, այդ խնդիրը գտնվել է մեր օրակարգում և հանձնաժողովը բավարար հետևողական չի եղել»,- այսօր ԱԺ նիստում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2015թ. գործունեության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝ պատասխանելով պատգամավոր Հրանտ Բագրատյանի հարցին, թե ինչպիսի՞ն է 2014-15թթ. մրցակցության ընդհանուր վիճակը երկրում՝ և՛ քանական, և՛ որակական առումով:

Ա.Շաբոյանի խոսքով՝ տուգաքների ենթարկվածների քանակն ավելացել է, նաև ծավալն է մի քանի անգամ ավելացել, ամեն տարի 500-600 որոշում է կայացվում, երբ նախորդ տարիներին մի քանի անգամ պակաս էր: Ըստ նրա՝ միջազգային ցուցանիշների համաձայն, մասնավորապես, Գլոբալ մրցունակության ինդեքսի 3 ցուցանիշով, որ մրցունակությանն են վերաբերում, ՀՀ-ն առաջ է գնացել, երբ նախկինում բավականին ցածր դիրքերում ենք եղել. «Բացարձակ ցուցանիշով շատ առաջ չենք, բայց նախկինի համեմատ, ԱՊՀ-ի, Վրաստանի, Ադրբեջանի, Մերձբալթյան որոշ երկրների հետ համեմատ առջևում ենք գտնվում»:

«Դուք ուշադիր լսեք՝ ինչ եմ հարցնում»,- պատասխանից դժգոհեց Հ.Բագրատյանը՝ նշելով, որ ՀՀ-ում խոշորները խոշորանում են և շուկաները կենտրոնանում են, իսկ շատ փոքր ձեռնարկություններ փակվում են, անգամ հարկահավաքներն են ասում, որ բիզնեսները փակվում են. «Հասկանալի է, որ պետք է գնայիք՝ ստուգեիք: Հլը ու չստուգեիք: Վերջը աշխատավարձ եք ստանում»:

Տնտեսության կենտրոնացվածության հետ կապված Ա.Շաբոյանը հայտարարեց, որ ՏՄՊՊՀ-ն չի պայքարում խոշոր ընկերությունների դեմ, այլ պայքարում են խոշոր շուկաներում չարաշահումների դեմ, կենտրոնացված շուկաներում մրցակցության վիճակին են հետևեում: Նա նշեց, որ խոշոր ընկերությունները տիրապետում են ֆինանսական մեծ ռեսուրսների և մրցակցային առավելություն ունեն ՓՄՁ-ների նկատմամբ, բայց ՏՄՊՊՀ խնդիրն է, որ թույլ չտան, որ չարաշահեն իրենց դիրքերը:

«Բնականաբար, ավելի լավ կլինի, որ տնտեսվարողները շատանան, բայց բոլորը նշում են, որ քիչ տնտեսվարողներ են ավելանում, եղածն էլ չեն կարողանում խոշորանալ, և ԵՏՄ-ին անդամակցությունը այդ խնդիրը կլուծի»,- ասաց Շաբոյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս