Անբարեխիղճ մրցակցության ամենավառ դեպքերից մեկը եղել է «Արմենտել» ընկերության գովազդը. Արտակ Շաբոյան
Այսօր ԱԺ նիստում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրեց 2015 թ. տարեկան գործունեության ծրագիրը: Նրա խոսքով՝ անբարեխիղճ մրցակցության ամենավառ դեպքերից մեկը «Արմենտել» ընկերության գովազդն էր, երբ ընկերությունը պատկերված էր բիլիարդի գնդակի տեսքով ու հարվածում գցում է գնդակների նման պատկերված մրցակից ընկերություններին, և որի համար Արմենտելը տուգանվեց 20 մլն դրամով (դատարանը ՏՄՊՊՀ որոշումն անփոփոխ թողեց):
Այս տարի, ըստ Ա.Շաբոյանի, հանձնաժողովն աշխատելու է հակամրցակցային հարաբերությունների հայտնաբերման, գերիշող դիրքի չարաշահումների բացահատման, համակենտրոնացումների նկատմամբ վերահսկողության ուժեղացման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մրցակցության պաշտպանության մարմնի հետ համագործակցության ուժեղացման ուղղություններով, որովհետև շատ են լինում դեպքեր, երբ այստեղ հայտնաբերումից հետո չարաշահողները գնում, այնտեղ են շարունակում իրենց գործունեությունը:
Ա.Շաբոյանը նշեց, որ ՏՄՊՊՀ ֆինանսական ռեսուրսները շատ սահմանափակ են, հիմնականը աշխատավարձի ֆոնդն է: