Ֆինանսների նախարարությունը հետ է գնել նախկինում թողարկած եվրոբոնդերի մի մասը. Banks.am
ՀՀ ֆինանսների նախարարությունը հետ է գնել 2013թ. թողարկած, 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 2020թ. մարվող $700 մլն եվրապարտատոմսերի մի մասը՝ շուրջ $200 մլն ($199 928 000) ծավալով:
Ինչպես նշել են ՀՀ ֆինանսների նախարարությունում՝ Banks.am-ի հարցմանն ի պատասխան, հետգնման արդյունքում 2015թ. մարտի 26-ից հետո այդ եվրապարտատոմսերի շրջանառության մեջ մնացած ծավալը անվանական արժեքով կկազմի $500 մլն ($500 072 000):
Հետգնումն ավարտվել է 2015թ. մարտի 18-ին՝ ժամը 17:00-ին (Նյու Յորքի ժամանակով)` համաձայն 2015թ. մարտի 12-ի պարտավորությունների կառավարման առաջարկի հուշագրի պայմանների:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում