Քիչ առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով կառավարության շենքի դիմաց ցույց անող առևտրականներից երեք ներկայացուցիչ բարձրացան կառավարություն՝ վարչապետի հետ հանդիպման։ Նրանք ներկայացնելու են այն բողոքները և պահանջները՝ շրջանառության հարկի մասին օրենքի փոփոխության հետ։ Հանդիպման արդյունքների մասին կտեղեկացնենք քիչ հետո։
ՀՀ գործարարների և արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը քիչ առաջ հանդիպեց կառավարութան շենքի դիմաց ցույց անող առևտրականների հետ։ Ցուցարարները նրան ներկայացրեցին իրենց բողոքները շեշտելով, որ նախընտրում են 3,5 տոկոս հարկի տակ լինել, քան՝ 1 տոկոս։
Հարցին՝ փաստորեն, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոստումը, որ 2013-ին Գյումրիում անօթևան մնացած ընտանիքները բնակարաններով կապահովվեն, չի՞ իրականացվել, Ն.Սարգսյանը շատ դիվանագիտական պատասխան տվեց:
«Հայաստանը դառնում է ԵՏՄ անդամ պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից»,- ասաց Ս.Կարայանը՝ հավելելով, որ պայմանագրով նախատեսվում է ԵՏՄ ընդունած որոշումների կատարման, ԱՀԿ հետ հարաբերությունների կարգավորման հարցեր:
Ըստ Մանուկյանի՝ ֆինանսների նախարարը հայտնել է, որ կառավարության համար ընդունելի չէ պատգամավորների կողմից ներկայացված առաջարկներից և ոչ մեկը։
Ակցիային մասնակցող առևտրականները 168.am-ի հետ զրույցում ասացին, որ Մալաթիա տոնավաճառի տնօրենը զանգահարել է աշխատակիցներից ոմանց և պահանջել գնալ աշխատանքի։ Առևտրականները, սակայն ասում են, որ իրենք չեն պատրաստվում ոչ մի տեղ գնալ և շարունակելու են պայքարը, մինչև որևէ նորություն իմանան։
Երեք օր շարունակ Ցուցարարները իրենց բողոքի ակցիաները անցկացնում էին Ազգային ժողովի դիմաց։ Այս ընթացքում ցուցարարների հետ հանդիպելու էին գալիս տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։ Հիշեցնենք, որ քաղաքական ուժերը երեկ խոստացան, որ նոր օրենքի մասին քննարկումները շարունակվելու են այսօր։
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի բացումը: ՀՀ ԿԲ նախաձեռնությամբ հոկտեմբերը հայտարարվել է անձնական ֆինանսներին նվիրված ամիս:
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 407 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը էժանացել է 0.13%-ով կամ 0.54 դրամով։
Աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու 24 ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 63 չգրանցված աշխատող և արձանագրվել է 18.7մլն դրամի հարկային պարտավորություն
ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, որ այս պահին կա վարչապետի որոշումը և նախապատրաստվում է, որ վաղը լինի ֆինանսների նախարարի հրամանը, որ հարկային մարմինը այս եռամսյակում ստուգումներ չանցկացնի փոքր և միջին բիզնեսի ձեռնարկություններում։
Քիչ առաջ Ազգային ժողովի դիմաց ցույց անող փոքր և միջին բիզնեսն ներկայացուցիչների հետ հանդիպման իջավ ՕԵԿ-ական պատգամավոր Հեղինե Բիշարյանը, ով տեղեկացրեց, որ իշխանությունները ընդհանրապես տրամադրված չեն դրական լուծում տալ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքին։
Քիչ առաջ Ազգային ժողովի դիմաց ցույց անող փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպման եկավ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և տեղակացրեց, որ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը այժմ քննարկվում է ԱԺ-ում և նշեց, որ գրեթե բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում նաև մեծամասնություն կազմող հանրապետականները, տեսնում են որոշակի խնդիրներ այդ օրենքի մեջ։
Առավել ուշագրավ են հետևյալ ընկերություններում կատարված ստուգումները. «ՎԱՀՄԵՐ» ՍՊԸ՝ 23.4մլն դրամ, «ԳՆԹՈՒՆԻՔ» ՍՊԸ՝ 22.6մլն դրամ, «ԱՌՄԲԻԼ» ՍՊԸ՝ 8մլն դրամ, «ԷՅ ԹԻ ԷՄ ՍԻ» ՍՊԸ՝ 8մլն դրամ, «ՄԱՌՄԵԼ-ԱՐՄԱՆԻ» ՍՊԸ՝ 5.2 մլն դրամ և այլն:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ պատգամավորների և կառավարության անդամների մասնակցությամբ «Շրջանառության հարկի մասին» օրենքի շուրջ տեղի ունեցած քննարկումն, ըստ էության, անարդյունք ավարտվեց՝ որևէ որոշում չի կայացվել: Ինչպես հայտարարեցին պատգամավորները՝ հարցի շուրջ քննարկումները ԱԺ-ում կշարունակվեն վաղը առավոտյան:
Քիչ առաջ Ազգային ժողովի մոտ բողոքի ցույց իրականացնող առևտրականների հետ հանդիպման իջավ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը։ Նա տեղկացրեց, որ քաղաքական ուժերը այսօր 15։30-ին կառավարությանը քննարկման են հրավիրել «Շրջանառության հարկի մասին» օրենքը քննարկելու համար։ Նա տեղկացրեց, որ քննարկման ընթցաքում բոլոր քաղաքական ուժերը ներկայացրել են իրենց դիրքորոշումները օրենքի վերաբերյալ և գրեթե բոլորի դիրքորոշումները հաընկնում են։
Մի մասը Կառավարությունն իր նախաձեռնությամբ քննարկել է գարնանը և արդեն իսկ իրագործել է հունիսին, մի մասը վերցված է Կառավարության ծրագրից, սակայն ոչ թե առաջարկվում է դրանց իրատեսաբար՝ միջինժամկետում կատարումը, այլ դրվում է դրանց անմիջապես իրականացման անհնարին և կատեգորիկ պահանջ:
«Դաշտում պետք է երկու տարբերակն էլ գործի, այսինքն՝ 3 տոկոս ցանկացողը թող դրա տակ աշխատի, իսկ 1 տոկոս ցանկացողը՝ այդպես: Կառավարության համար դժվար չէ օրենքը նորից փոխել, սարքել կամավոր»,- ասաց նա:
«Խանութների փակվելու պատճառը սնկի պես աճող սուպերմարկետներն են: Այլ երկրներում սուպերմարկետները հիմնականում գտնվում են քաղաքից դուրս, գները շատ ցածր են, մարդիկ կարողանում են մեկ շաբաթվա թե՛ սննդամթերքի, թե՛ լայն սպառման պաշարները գնել: Իսկ մեզ մոտ սուպերմարկետները կարծես կերել են փոքր խանութներին: Այսինքն՝ մենք մի կողմից խրախուսում ենք մանր ու միջին բիզնեսի զարգացումը, մյուս կողմից՝ խժռում դրանց: Սա մեր առաջին խնդիրն է»,-ասաց նա:
Ինչ-որ մի բան գլոբալ աշխարհում փոխվում է, 2009 թ. սեպտեմբերի 11-ից հետո խառնվել է, շահերի, սահմանների ու տնտեսական հետաքրքրությունների վերադասավորումներ են գնում: Ծերուկ Եվրոպան էլ, որի հետ մենք էլ ենք կապված, մի ընտանիք ենք, պարոն Ֆյուլեն հանկարծ հիշեց՝ այսպես չի լինի, պետք է Ատլանտիկ օվկիանոսից մինչև Վլադիվոստոկ մի տնտեսական համակարգ ստեղծեն, ԵՄ-ն և ԵՏՄ-ն պետք է ունենան ազատ առևտրի ռեժիմ: Դրա համար ուկրաինական ժողովրդին պետք էր հասցնել ողբերգությա՞ն:
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքն այսօր կազմել է 407.54 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը էժանացել է 0.11%-ով։
Ըստ Գ.Մակարյանի՝ կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, որ առևտրականները բողոքում են այս օրենքի դեմ. «Օբյեկտիվ պատճառներն այն են, որ իրենք չենք կարողանալու փաստաթղթավորումն ապահովել, որովհետև իրենց մոտ կա խնդիր հին ապրանքների հետ կապված, կամ խոշոր բիզնեսը պարզապես չի տրամադրում իրենց փաստաթղթեր:
«Գյուղապետի նկարչությունը որևէ կապ չունի արտադրողի հետ: Ոչ մի գյուղապետ չգիտի, թե Ծաղիկ կովը քանի լիտր կաթ է տվել այդ օրը գյուղում»:
ԵՏՄ-ին անդամակցելու արդյունքում Սամվել Ալեքսանյանի բիզնեսը ոչ միայն չի վնասվի, այլև նրա մենաշնորհային դիրքերն ավելի կամրապնդվեն
Սահմանի վրա հարկման իրականացումը հիանալի հնարավորություն է տալիս` նվազեցնել ստվերային հատվածի հավանականությունը, քանի որ ներմուծման փաստը տեղի է ունենում սահմանին` մաքսային աշխատակիցների ներկայությամբ, և ոչ թե` երկրի տարածքում:
Հորտոնի կարծիքով` այդ «դժվար ժամանակների» պատճառն անորոշությունն է, որը վերաբերում է թե´ Ռուսաստանի տնտեսության անկմանը, թե´ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի միանալու հարցին:
Հայաստանի վարչապետը և Հունաստանի նախագահը բարձր են գնահատել երկու բարեկամ երկրների բազմադարյա պատմամշակութային կապերը և կարևորել տարբեր ոլորտներում հայ-հունական արդյունավետ համագործակցության ամրապնդումն ու հետագա զարգացումը:
«Հայաստանը դարձել է աբսուրդի թատրոն, շատ տարօրինակ է, որ օլիգարխը պետք է ստվերի դեմ պայքարի»,-խոսելով շրջանառության հարկի մասին նոր օրենքի դեմ ծավալված ընդվզումների մասին՝ ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը վերլուծություն է կատարել, թե ինչպես է 23 տարիների ընթացքում կուտակվել Հայաստանի պետական պարտքը, որն արդեն կազմում է մոտավորապես 5 միլիարդ դոլար:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն իր քայլերն ուղղել է տնտեսական միջավայրի բարելավմանը, ստվերային տնտեսության, կոռուպցիայի դեմ պայքարին, աղքատության կրճատմանը: Վարչապետի խոսքով՝ տնտեսական աճին նպաստող հիմնական երաշխիքներից է ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումը, որը կառավարությունը հետևողականորեն շարունակելու է: