Բաժիններ՝

«Այս հանձնաժողովը ծածկադմփոցի արեց, ուրիշ ոչ մի խնդիր չի լուծել»

Այսօր ԱԺ նիստում գազային հանձնաժողովի եզրակացության քննարկման ժամանակ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց, որ հանձնաժողովն իզուր էր ստեղծվել, քանի որ չի հասել դրված նպատակին: Ըստ նրա՝ նախ պետք է ստուգվեր «ՀայՌուսգազարդի» 20% բաժնետոմսերը ռուսներին հանձնելու օրինականությունը, իսկ հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ փոխանցումն օրինական է: Ըստ նրա՝ նաև պետք է ստուգվեր, թե ինչու սահմանին ստացվող գնից գազը կրկնակի ավել է հասնում սպառողին:

«Այդտեղ առկատների խնդիր է առկա: Դա տրիվիալ հարց է, եթե մեր Հանրապետական գործընկերները չեն ուզում դա նշել, մենք չենք կարող չասել»,- ասաց Խ. Քոքոբելյանը:

Ըստ նրա՝ գազի կալորիականության հարցի համար մեծ նշանակություն ունի ջեմաստիճանը, բայց ջերմաստիճանի հետ կապված ոչ մի սղագրում չի արվում: Նա նշեց, որ գոնե պետք է պետական մակարդակով լաբորատորիաներ ստեղծվեին, որ կարողանայինք հաշվել կալորիականությունը:

Մյուս խնդիրը, Խ. Քոքոբելյանի կարծիքով, գնագոյացումն է, այսինքն՝ ծախսագրման մեթոդիկան, և հանձնաժողովին չի հաջողվել պարզել, թե ինչ վարկեր է վերցնում ընկերությունը, որ տոկոսները մնում են սպառողի վրա:

«Մենք պետք է փաստենք, որ գազային հանձնաժողովը, այսքան երկար աշխատելով, անկախ հանձնաժողովի անդամների տարբեր կարծիքներից, մի փաստաթուղթ է ներկայացրել, որ հատատում է 20%-ի վաճառքի օրինականությունը,- ասաց Խ. Քոքոբելյանն ու հավելեց,- Այս հանձնաժողովը ծածկադմփոցի արեց, ուրիշ ոչ մի խնդիր չի լուծել: Սա խայտառակություն է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930