Համաշխարհային մաքսային կազմակերպության «Կոլումբոս» ծրագրի շրջանակներում 10-օրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՀՄԿ փորձագիտական խումբը: Հոկտեմբերի 14-ից սկսվում են ծրագրի երրորդ` գնահատման փուլի աշխատանքները: Պատվիրակության նպատակն է արձանագրել և գնահատել վերջին հինգ տարիների ընթացքում ՀՀ մաքսային համակարգում իրականացված բարեփոխումների արդյունավետության մակարդակը:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ հոկտեմբերի 14-ին, դոլարի միջին փոխարժեքը կազմել է 411 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը էժանացել է 0.36%-ով կամ 1.5 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 950 հազար դոլար։
«Այսօր հանդես եմ եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբ։ Ըստ այդմ, առաջարկել եմ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելիս նախատեսված տուգանքները փոքրացնել 2,5 անգամ
2014 թվականի օգոստոսին՝ հուլիսի համեմատ, Հայաստանում դոլարայնացման մակարդակն աճել է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի՝ օգոստոս ամսվա տեղեկագրից։
Պարենային ապրանքների «ներդրումը» գնաճի ցուցանիշի մեջ 0.07 տոկոսային կետ է։ Ընդ որում, եթե եթե բանջարեղենն ու կարտոֆիլը գնաճին նպաստել են 0.37 տոկոսային կետով, ապա մրգի գները 0.32 տոկոսային կետով նվազեցրել են ցուցանիշը։
Կենտրոնական բանկի խորհրդի հոկտեմբերի 7-ի թիվ 284 Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «ԱԼՄԵԼԵՌՈԱ» ՍՊԸ ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, Գ.Հասրաթյան 10/9 գրախանութ հասցեում գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 263 լիցենզիան՝ գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն:
«Ես շատ շնորհակալ եմ Հայաստանին այս համաժողովը նման բարձր մակարդակով կազմակերպելու համար: Սակայն ցանկանում եմ առանձնահատուկ նշել հայերի հյուրընկալությունը: Մենք շատ շնորհակալ ենք այն ընդունելության համար, որ դուք մեզ ցույց եք տվել այս երկու օրերի ընթացքում»,- ասաց նա:
«ԴԱՆԴԻ ՓՐԻՇՍ ՄԵԹԱԼՍ ԿԱՊԱՆ» ՓԲԸ՝ 3մլրդ 809մլն դրամ, «ՔՐԱՈՒՆ ՔԵՄԻՔԱԼ » ՍՊԸ՝ 9մլն դրամ, «ԱՐ-ԳՈ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ` 8մլն դրամի, «ԿԱՖԵ ԴՅՈՒ ԲՐԱԶԻԼ» ՍՊԸ՝ 5.6մլն դրամ և այլն:
«Ամեն մեկն իր ընտրությունն է անում: Եթե պարզվի չենք ուզում, կարող ենք դուրս գալ: Մենք գնում ենք այնտեղ, որտեղ մեզ արդյունավետ է: Եթե ԵՄ-ն առաջարկի ավելի լավ պայմաններ, ասեն՝ թող ոչ մեկը չաշխատի, մենք փողը ուղարկենք, դուրս կգանք, կգնանք ԵՄ…
Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 44.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 41.8 մլն ԱՄՆ դոլար:
2014թ. օգոստոսի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 446,321, ինչը նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ ունեցած ցուցանիշի համեմատ նվազել է 4,380-ով:
Պետք է շատ լավ ուսումնասիրես թշնամուդ: Միայն մեկ անգամ կարելի է նրան ընկեր դարձնել: Երկրի հարստությունը չի կառուցվում միայն բնական ռեսուրսների վրա: Դրան կարելի է հասնել նույնիսկ այդ պաշարների ամբողջական բացակայության դեպքում: Ամենակարևոր ռեսուրսը մարդն է: Պետությանն անհրաժեշտ է միայն հիմքեր ստեղծել մարդկանց տաղանդի դրսևորման համար:
Հոկտեմբերի 6-10-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 76,652,898 դոլար 409.64 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 84,938,789 ԱՄՆ դոլար 410.97 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Հերոսաբար քայլում ենք դեպի ԵՏՄ` մտնելով մի տարածք, որը լավագույն դեպքում դեռ 2 տարի զրոյական աճ է ունենալու։
Հայտնի տնտեսագետ, Նյու-Յորքի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր և Roubini Global Economics ընկերության ղեկավար Նուրիել Ռուբինին ռուսական «Իզվեստիային» տված հարցազրույցում որոշ կանխատեսումներ է արել Ռուսաստանի տնտեսության վերաբերյալ։
Ամերիկյան արժույթի՝ մի քանի օր տևող արժևորումը այսօր վերջապես կանգ առավ։ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ հոկտեմբերի 10-ին, դոլարի միջին փոխարժեքը կազմել է 412.75 դրամ։
ՀՀ մշակույթի նախարարության կողմից տրված տեղեկատվության համաձայն՝ 2013թ. պետական բյուջեից ՀՀ տարածքում գործուղումների վրա ծախսվել է 4 միլիոն 585.7 հազար դրամ, իսկ ՀՀ տարածքից դուրս՝ արտասահմանյան պաշտոնական գործուղումների վրա` 5 միլիոն 859.4 հազար դրամ: 2014թ. հունվար-օգոստոս ամիսներին պետական բյուջեից ՀՀ տարածքում գործուղումների վրա ծախսվել է 2 միլիոն 95.6 հազար դրամ, իսկ արտասահմանյան պաշտոնական գործուղումների վրա՝ 187.4 հազար դրամ:
Հասարակությունն այդպես էլ չիմացավ` գյուղմթերք արտադրող ու վերամշակող գործարարները համաձա՞յն են, որ իրենց ռուսաբելառուսական գյուղ-մեքենաներ են պարտադրվում: Մինչդեռ ստորագրվող պայմանագրի հավելվածներում ամեն ինչ է հայտնվել: Անգամ միզանյութի ներկրման մաքսային դրույքաչափը:
«Եվրամիությունը պատրաստ է Հայաստանի հետ սերտորեն աշխատել առանց այդ համաձայնագրի: Իհարկե, դա կազդի, մասնավորապես` Հայաստանի համար ավելի քիչ խթան կլինի` ձգտելու և հասնելու եվրոպական չափանիշներին»,- ասում է ՏՀԶԿ «Եվրասիա» մրցունակության ծրագրի ղեկավար Գրեգորի Լաքոմը:
«Ստվերը կա բոլոր ոլորտներում: Տնտեսական առումով ստվերը ոչ այլ ինչ է, քան առանց փաստաթղթավորման շրջանառություն: Եվ մենք անելու ենք ամեն ինչ փաստաթղթավորման կիրառման համար»,-
Ամերիկյան արժույթի՝ մի քանի օր տևող արժևորումը շարունակվել է նաև այսօր՝ հոկտեմբերի 9-ին։ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 412.91 դրամ։
Հոկտեմբերի 9-ին Երևանում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 16-րդ նիստը: Խորհուրդը հարկային հանցավորության դեմ պայքարի ուղղություններն ու երկրների համագործակցության հարցն է քննարկել ԱՊՀ գործադիր կոմիտեի և հրավիրված կողմերի` Լատվիայի ու Վրաստանի Հանրապետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
ՀՀ կառավարությունը լրացում է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որով բելոռուսական ձեռնարկություններից պետական աջակցությամբ Հայաստան են ներկրվում տրակտորներ և հարակից գյուղատնտեսական սարքավորումներ:
Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար և ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է բացասական ազդեցություն:
«Air Armenia» ավիաընկերությունը սնանկ ճանաչվելու վտանգի առաջ կանգնած չէ, չունի կուտակված պարտքեր և չի կորցրել կազմակերպությանը պատկանող ոչ մի ինքնաթիռ: «Air Armenia» ավիաընկերության կողմից շահագործվող օդանավերից երկուսը ներկայումս վերադարձել են Հոլանդիա և գտնվում են տեխնիկական սպասարկման ու շարժակազմի վերազինման գործընթացում: Օդանավերի տեխնիկական սպասարկումը պարտադիր և պլանային գործընթաց է, որն իրականացվում է օդանավերը վարձակալության հանձնած ընկերության հետ ձեռք բերված պարտավորությունների շրջանակներում:
Մեր դիտարկմանը, որ նախարարության եզրակացությունը եղել է օրինագծի վերաբերյալ կառավարության որոշման նախագծում, Ա.Ալավերդյանը արձագանքեց՝ «Կնայեմ, կուսումնասիրեմ, կասեմ»:
«Տեղում վերադարձների, ապրանքների քանակների ճշգրտումներ են լինում և տրանսպորտային միջոցի վրա ՀԴՄ-ներ տեղադրելով, ունենալով ծրագրային ապահովվածություն, տնտեսվարողները կարող են ապրանքների դուրս գրումն իրականացնել անմիջապես տրանսպորտի վրայից ՀԴՄ միջոցով»,- ասաց Ա.Ալավերդյանը:
ACBA-CREDIT AGRICOLE բանկն այսօր հաղորդագրություն էր տարածել, որ այսօր առավոտյան ժամը 02:00-ի մոտակայքում հաքերների կողմից ստեղծվել է ACBA-ON-LINE համակարգի կայքի կեղծ տարբերակը, որն ամբողջովին կրկնօրինակում է իրական կայքի տեսքը:
Այսօր առավոտյան ժամը 2:00-ի մոտակայքում հակերների կողմից ստեղծվել է ACBA-ON-LINE համակարգի կայքի կեղծ տարբերակը, որը ամբողջովին կրկնօրինակում է իրական կայքի տեսքը:
Իսկ եզրակացությունը ամփոփվում էր հետևյալ նախադասությամբ. «Հաշվի առնելով վերոնշյալը` ներկայացված բովանդակությամբ Նախագիծը համարում ենք անընդունելի»։