
Սաուդյան Արաբիան պատրաստ է բարձրացնել նավթի գինը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Սաուդյան Արաբիան համաձայն է բարձրացնել նավթի գինը, եթե դրան աջակցեն Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) մեջ չմտնող երկրները:
Այս մասին հայտարարել է թագավորության նավթարդյունաբերության նախարար Ալի ան-Նաիմին. «Թագավորությունը նախկինի նման պատրաստ է օգնել վերադարձնելու համար շուկայի կայունացումն ու աջակցել գների խելամիտ աճին, սակայն նավթարդյունահանող ու արտահանող հիմնական երկրների հետ և հստակ սկզբունքների ու բարձր թափանցիկության հիման վրա:
Սաուդյան Արաբիան մարտին նավթարդյունահանման ծավալն ավելացրել է մինչև օրական 10.3 միլիոն բարելի»: