Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում
Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում. այսօր Արդշինբանկն ունի 64 գործող մասնաճյուղ, որոնցից 19-ը Երևանում, 42-ը՝ մարզերում և 3 մասնաճյուղ՝ ԼՂՀ-ում: Ավելին, Բանկը մշտապես մեծ ուշադրություն է դարձնում մարզերում գործող մասնաճյուղերին, դրանց արդիականացմանը և հետագա զարգացմանը՝ նպատակ ունենալով ապահովել բարենպաստ և հարմարավետ սպասարկման պայմաններ յուրաքանչյուր հաճախորդի համար:
«Արդշինբանկը Երևան քաղաքում այս պահին ունի 19 մասնաճյուղ: Առաջին հայացքից դա շատ է թվում, սակայն հարկ եմ համարում նշել, որ Երևան քաղաքի բոլոր համայնքներում մենք մասնաճյուղեր չունենք, քանի որ ինքնանպատակ չէ ամենուր ապահովել ներկայություն: Նպատակը` ճիշտ ժամանակին ճիշտ տեղում լինելն է: Մասնաճյուղային ցանցը ընդլայնելիս մենք մշտապես գնում ենք այնտեղ, որտեղ մեր հաճախորդներն ու գործընկերներն են: Այսօր, մեր նպատակներից է ոչ միայն նոր մասնաճյուղեր բացելը, այլ գործող մասնաճյուղերի զարգացումը և առկա խնդիրների լուծումը: Մեր բոլոր նորաբաց և վերանորոգված գրասենյակները կարելի է անվանել օրինակելի, քանի որ դրանք համապատասխանում են ժամանակակից բանկային համակարգի պահանջներին: 2017-2018 թթ. մենք նախատեսում ենք վերանորոգել ևս 9-10 գրասենյակ՝ հավատացած լինելով, որ ժամանակակից գրասենյակները և մասնագիտացված անձնակազմը կնպաստեն սպասարկման ավելի բարձր որակի ապահովմանը» – նշեց Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:
Բանկի մի շարք մասնաճյուղերի աշխատանքային ժամերն առավելագույնս հարմարեցված են հաճախորդների պահանջներին: Մասնավորապես, Երևանի Թամանյան 1 հասցեում գտնվող «Կասկադ» և «Զվարթնոց» օդանավակայանում գործող մասնաճյուղերը, ինչպես նաև «Էրեբունի», «Արաբկիր», «Վանաձոր», «Գյումրի» և «Էջմիածին» մասնաճյուղներն աշխատում են երկարացված ռեժիմով՝
• «Զվարթնոց» մասնաճյուղ՝ շուրջօրյա 24/7
• «Կասկադ» մասնաճյուղ՝ երկուշաբթի – ուրբաթ՝ 09:15-16:45, շաբաթ – կիրակի՝ 11:15-19:45
• «Էրեբունի», «Արաբկիր», «Վանաձոր», «Գյումրի» և «Էջմիածին» մասնաճյուղերը՝ երկուշաբթի – ուրբաթ՝ 09:15-16:45, շաբաթ` 10:00 – 14:00
Գլխամասային գրասենյակը սպասարկում է հաճախորդներին աշխատանքային օրերին ժամը 09:15-ից մինչև 16:45-ը` առանց ընդմիջման:
Մասնաճյուղային ցանցի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Բանկի պաշտոնական կայքէջ, զանգահարելով (012) 222222 հեռախոսահամարին կամ օգտվելով կայքի «Հետզանգի պատվեր» ծառայությունից:
Արդշինբանկը հանդիսանում է Հայաստանի երկրորդ խոշորագույն բանկը և ունի լայն մասնաճյուղային ցանց (64 մասնաճյուղ): Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ` հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին:
«Արդշինբանկ» ՓԲԸ
Գրիգոր Լուսավորչի 13
Հեռ. + (37412) 22-22-22
www.ardshinbank.am
[email protected]