Բաժիններ՝

Տնտեսական ցուցանիշներն ու Ամուլսարի ծրագիրը

Կառավարությունը այս տարվա համար խոստացել է ապահովել 830-840 մլն դոլարի ներդրումներ։ Գաղտնիք չէ, որ ակնկալվող ներդրումների մեծ մասը պայմանավորված է Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության գործունեությամբ։

Ինչ ծավալի ներդրումներ է կատարել «Լիդիանը» մինչ այժմ և որքան է նախատեսվում ներդնել։

Մեր հարցմանն ի պատասխան՝ ընկերությունից պատասխանեցին, որ 2016 թվականին ներդրվել է 22.4 մլն դոլար, ևս 12.1 մլն դոլար՝ ոչ դրամային տիպի ներդրումներ (ծառայություններ և ֆինանսական վճարներ):

2017 թվականի առաջին կիսամյակում «Լիդիանն» արդեն կատարել է 91.5 մլն դոլարի ներդրում, և ևս 4.8 մլն դոլարի ներդրում՝ ոչ դրամային տեսքով։ Մինչև տարվա վերջ՝ երկրորդ կիսամյակի ընթացքում, կատարվելու է ևս 140 մլն դոլարի ներդրում։

Կարդացեք նաև

Այսպիսով, միայն «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից միայն այս տարի կատարվելու է ավելի քան 236 մլն դոլարի ներդրում։ Դա այս տարի կառավարության կողմից խոստացվող ներդրումների 1/3 մասն է։ Ավելի խոշոր և ավելի իրատեսական օտարերկյա ներդրում պարզապես չկա։ Մոտ 140 մլն դոլարի ներդրումներ էլ ընկերության կողմից նախատեսվում են 2018 թվականին։

Ներդրումների թվերին գումարեք գումարեք հանքի շինարարության և շահագործման ընթացքում ստեղծվելիք աշխատատեղերը, պետությանը վճարվելիք հարկերը, կողմնակի տնտեսական ազդեցություններն ու մուլտիպլիկատիվ էֆեկտը։

Այս ամենը հաշվարկված է և ընկած է կառավարության միջնաժամկետ տնտեսական կանխատեսումների և քաղաքականության հիմքում։ Այսքանը բավական է՝ հասկանալու համար Ամուլսարի ծրագրի տնտեսական կարևորությունը ու կառավարության շահագրգռվածությունը, որպեսզի նախագիծը մինչև վերջ բարեհաջող ընթանա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31