«Նոր վարկերի ներգրավումը չի վատթարացնի ՀԷՑ ընկերության ֆինանսական կայունությունը». փոխնախարար
ՀԷՑ-ը նախատեսում է ներգրավել վարկային միջոցներ 160 ԱՄՆ դոլարի չափով, որից 80 միլիոնը կտրամադրի ՎԶԵԲ-ը, 80 միլիոնը՝ ԱԶԲ-ն: Այս առնչությամբ որոշ դիտարկումների արձագանքել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:
«Վարկային միջոցներն ամբողջությամբ ուղղվելու են ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված ներդրումային ծրագրի ֆինանսավորմանը։ Ներդրումային ծրագրի ընդհանուր ծավալը կազմում է 200 մլն դոլար, որից 40 մլն-ը պլանավորվում է ուղղել սեփական միջոցներից, 160 մլն-ը՝ ներգրավել վերը նշված կառույցներից»,- ֆեյսբուքյան իր էջում նշում է փոխնախարարը:
Հայկ Հարությունյանի համոզմամբ՝ նոր վարկերի ներգրավումը չի վատթարացնի ՀԷՑ ընկերության ֆինանսական կայունությունը: Այս մասին է վկայում նաեւ հեղինակավոր «Grant Thornton» աուդիտորական կազմակերպության կողմից տրված եզրակացությունը, որը մինչեւ վարկերի տրամադրումը մանրամասն ուսումնասիրել է ընկերության ֆինանսական մոդելը։
Ինչ վերաբերում է ընկերության ներկայիս վարկերի ռեստրուկտուրիզացմանը, ապա Հայկ Հարությունյանը նշել է, որ վարկային պարտավորությունները նոր սեփականատիրոջ կառավարման ժամանակահատվածում կամ մարվել են կամ ռեստրուկտուրիզացվել։ Մասնավորապես, ռեստրուկտուրիզացվել է «ԻՆՏԵՐ ՌԱՕ»-ի կողմից տրամադրված վարկը՝ HSBC Լոնդոնի կողմից ներգրավված վարկային միջոցների հաշվին շուկայականից ցածր տոկոսադրույքներով:
ՀԷՑ-ի շուրջ քննարկումների վերաբերյալ մի քանի պարզաբանում.- ՀԷՑ-ը նախատեսում է ներգրավել վարկային միջոցներ 160 մլն ԱՄՆ…
Gepostet von Hayk Harutyunyan am Donnerstag, 27. Juli 2017