
Հայաստանի խոշորագույն հարկատուները՝ կիսամյակի կտրվածքով

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել էՀՀ 1000 խոշորագույն հարկատուների ցանկը՝ 2017 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածի արդյունքներով։
1000 խոշոր հարկատուները միասին տարվա առաջին կիսամյակում պետբյուջե են վճարել շուրջ 378.5 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։ Նշենք, որ նույն ժամանակահատվածում բոլոր հարկատուների կողմից պետբյուջեն ստացել է ընդհանուր առմամբ 550.6 մլրդ դրամի հարկային եկամուտներ։ Այսպիսով, ՀՀ 1000 խոշոր հարկատուներն ապահովել են 68.7%-ը։
Խոշորագույն հարկատու ընկերությունը շարունակում է մնալ Գազպրոմ Արմենիան՝ 24 մլրդ 469.3 մլն դրամի հարկերով։
Երկրորդ տեղում Գրանդ Տոբակոն է (14.6 մլրդ դրամ), երրորդում՝ ՀԷՑ-ը (11.9 մլրդ դրամ)։
2017-ի առաջին կիսամյակի ընթացքում ամենից շատ հարկեր վճարած 20 ընկերությունները ներկայացված են ցանկում։