«Սա երկարատեւ առումով զգալի դրական ազդեցություն կթողնի ներքին արտադրողի վրա, բայց մյուս կողմից կարճաժամկետ հատվածում կնվազեցնի պետբյուջեի եկամուտները: Թե երբ է սահմանի վրա ԱԱՀ-ի գանձումը վերանալու, հստակ նշված չէ: Ճիշտ այնպես, ինչպես դա նշված չի եղել նախկին ծրագրերում»:
Շաբաթվա սկզբից մայրաքաղաքում միանգամից նկատվեց իրանցի զբոսաշրջիկների առատությունը։ Նրանց Հայաստան է բերել Նովրուզ-Բայրամ տոնը՝ իրանցիների ամանորը, որը սկսվում է մարտի չորրորդ շաբաթվանից և տևում 13 օր։ Ընդամենը այդ 2 շաբաթվա ընթացքում Հայաստանն ընդունում է 20-25 հազար իրանցիների։
Դիլիջանի արտաքին լուսավորության բարելավման շրջանակներում Դիլիջան քաղաքային համայնքի 1500 լուսատու կփոխարինվի ժամանակակից լուսադիոդային սարքերով, իսկ 6 բնակավայրում կանցկացվի ժամանակակից լեդ լուսավորություն: 2017 թվականի ընթացքում կկառուցվեն 2 բազմաֆունկցիոնալ կանգառ-շուկա՝ ստեղծելով հարմարավետ պայմաններ՝ ինչպես իրենց մթերքը վաճառող տնային տնտեսությունների, այնպես էլ զբոսաշրջիկների համար:
Մեծահարուստներն ու քաղաքական ուժերն այս բոլոր խոստումներին «Նախընտրական տնտեսական ծրագիր» անունն են տվել: Տվել ու գցել են նախընտրական գործընթաց:
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել են Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) կազմակերպմանը վերաբերող հարցեր:
Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին 4,5 մլրդ դոլար կարողությամբ 367րդ տեղն է զբաղեցրել Forbes հանդեսի վարկածով միլիարդատերերի համաշխարհային վարկանիշում։
«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի շրջանակներում այս ՊՈԱԿ-ների համար ձեռք են բերվել «Ֆորդ Տրանզիտ» և «ԻՍՈՒԶՈՒ» մակնիշի բեռնատար (սառնարան) ավտոմեքենաներ, որոնք ժամանակավոր պահատվության են հանձնվել «Գալոպեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։
Ներդրողների համար կարևոր է երկրի մակրոտնտեսական և միկրոտնտեսական կայունությունը:
«Հայաստանի բնակչությունից երկու անգամ ավելի շատ հայ է ապրում Հայաստանից դուրս: Հայաստանի համար լավ հնարավորություն է օգտագործել այդ գործիքը: Նրանց պետք է օգտագործել որպես հենակետեր ձեր երկրի մասին տեղեկատվություն տարածելու համար: Պետք է Հայաստանից դուրս բնակվող հայերի հետ տարբեր նախագծեր իրականացնել»,- ասաց Դուբեյկովսկին:
Վերադարձման ենթակա պարգևավճարը հաշվարկվում է ըստ փաստացի վարկի մարման ժամկետի: Պարգևավճարը վճարվում է հաճախորդին վարկի մայր գումարի տոկոսի տեսքով (մինչև 20%) վարկի վերջնական մարման ժամանակ:
«Յուրաքանչյուր ղեկավար ամեն օր իր վրա պետք է աշխատի: Եթե որևէ ղեկավար ասում է՝ ես կայացած մարդ եմ, ամեն ինչ սովորել եմ, դա ակտուալ չէ, որովհետև այսօր աշխարհն այնքան արագ է փոխվում, որ եթե դու կանոնավոր, ամեն օր չես աշխատում ինքդ քեզ վրա, մրցունակ լինել չես կարող», – ընդգծել է վարչապետը:
«Թիվ նկարել մենք էլ կարող ենք: Կարող եմ, օրինակ, ասել, որ հաջորդ տարի ունենալու ենք 12% տնտեսական աճ։ Բա հետո՞»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով. «Մեր ազգի միտքն ու երևակայությունն անսպառ են։ Նպատակային ներդրումների դեպքում նորարարությունների այս ցանկն անվերջ կշարունակվի»։
Այս տարվա հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բյուջեով նախատեսվածից շուրջ 15 մլրդ դրամ ավելի հարկ է հավաքագրվել, նույն միտումը կա նաև այս տարի։ «Եթե այս տեմպերով գնանք, շատ լավ կլինի։ Ամսական ծրագրից ավելի ենք հավաքագրել։ Սա լավ լուրն էր»,- ասաց նա։
«Մենք ունենք մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունները, պետական խնդիրներն այս ոլորտներում։ Այս խնդիրները պարզ են, ակնհայտ, դրանք բխում են մեր ժողովրդի, Արցախի ժողովրդի շահերից, և ես չեմ թաքցնելու՝ փորձելու ենք ակտիվորեն գաղափարներ առաջ մղել, այդ թվում՝ փորձագիտական հանրության հետ։ Սահմաններ դնել, թե ով ում հետ է աշխատում, և այլն, չենք անելու, բոլորի հետ ենք աշխատելու»,- նկատեց Վարդան Տողանյանը։
«Ներդրողների լայն շրջանակ է հավաքվել, որոնք լայն հետաքրքրություններ ունեն հենց վերականգնվող էներգետիկայի ոլորտում, և սա ընդամենն առաջին քայլն է: Ոլորտը երկարաժամկետ և ցածր ռիսկային, բայց միաժամանակ ցածր եկամտաբերությամբ ոլորտ է, որը նշանակում է, որ ներդրում կատարելով այս ոլորտում՝ ներդրողն իր ոտքը Հայաստանի հետ կապում է առնվազն 20 տարի և ավելի»,-ընդգծեց փոխնախարարը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կարողությունը մեկ տարում նվազել է մեկ միլիարդ դոլարով՝ մինչեւ 3,5 միլիարդ դոլար:
Ճիշտ է, հունվարին աճի տեմպն ավելի բարձր էր՝ 6.4%, սակայն 6.2%-անոց ցուցանիշն էլ վատ չէ։ Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ նախորդ տարվա առաջին ամիսներին բավականին բարձր աճի ցուցանիշ ունեինք (այսինքն՝ համեմատության բազան բարձր էր)։
«Երբ խոսքը գնում է բրենդավորման մասին, պետք է հասկանալ, որ կան բրենդավորման տարբեր տեսակներ: Կա պետության, բիզնեսի, մարդկանց բրենդավորում: Հայաստանը բրենդավորման մեջ առաջընթացի հասնելու համար պետք է անընդհատ բարձրաձայնի իր բրենդի մասին, ներկայացնի երկիրն աշխարհին»,- նշեց նա:
Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը մարտի 21-ին կազմել է 483,47 դրամ:
«Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնն այն հարթակն է, որտեղ պետք է մշակվի մեր վաղվա օրը և մենք շահագրգռված ենք ՄԱԿ-ի հետ համագործակցությամբ»,- ասել է ՀՀ վարչապետը:
«Այնպես չէ, որ բանկային լիցենզիան տալիս են։ Նախ՝ պետք է ցանկություն լինի, այդ ցանկությունն ունենանք։ Ես գիտեմ, որ Ծառուկյանը ներկրող չէ, արտադրող է, այսինքն՝ դա բիզնեսի ցանկություն ունենալու խնդիր է։ Ծառուկյանն այն գործիչն է, որ իր աշխատած գումարներով և՛ բարեգործությամբ, և՛ այլ միջոցներով ժողովրդի հետ կիսվում է։ Բայց բարեգործությամբ երկիր չես պահի, պետք է պետական մակարդակով անել, ուրեմն՝ դա պետությանը պետք է հարցնել։ Ես չգիտեմ՝ ինքը ցանկություն ունեցել է, թե ոչ, բայց պետությունը պետք է լիցենզավորի՝ ի դեմս Կենտրոնական բանկի»։
«Եթե հարկատուն օրենքով է առաջնորդվում, հարկային մարմնի համար դառնում է գործընկեր. գործում է հավասարության սկզբունքը: Առավել կարևորում եմ այս նախաձեռնության բարոյական արժեքը, քանի որ տնտեսական օգուտները ժամանակավոր են, բայց հարաբերությունները, որ ՊԵԿ-ն այսօր փորձում է կառուցել, կարող են հարատև լինել»:
«Այսօր անհրաժեշտ է զարկ տալ տեղական շինանյութերի արտադրմանը և կիրառմանը, ինչն ունի սոցիալ-տնտեսական մեծ նշանակություն: Մյուս կողմից շռայլության հնարավորություն և իրավունք չունենք, առավել ևս երբ որոշ ծրագրերի կիսատ լինելու պատճառներից մեկն անտեղի թանկացումներն են»,- նկատել է վարչապետ Հարությունյանը:
ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը և վարչապետ Կարեն Կարապետյանը եղել են մարզի մի շարք համայքներում:
Ամենահարուստ ռուսաստանցիների վարկանիշը, որն ամեն տարի կազմում է Forbes հանդեսը, երկրորդ տարին անընդմեջ գլխավորել է «Նովատեկ»-ի եւ «Սիբուր»-ի համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնը: Նրա կարողությունը գնահատվում է 18,4 մլրդ դոլար (տարվա ընթացքում աճը՝ 4 մլրդ դոլար): Համաշխարհային վարկանիշում Միխելսոնն զբաղեցրել Է 46-րդ տեղը:
Անկում է գրանցվել միայն շինարարության ոլորտում և սպառողական գների ինդեքսում:
Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը մարտի 20-ին կազմել է 483,46 դրամ:
Խոշոր չափերով սպառողներին խաբելու դեպքի առթիվ ՊԵԿ հետաքննության բաժնում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ենթակայության հարցը որոշելու համար:
Եվրոգոտու երկրների (Եվրոխմբի) ֆինանսների նախարարների խորհրդի ղեկավար Յերուն Դեյսելբլումն առաջարկել է վերջ դնել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ), Եվրոպայի կենտրոնական բանկի (ԵԿԲ) եւ Եվրահանձնաժողովի կազմով «եռյակի» ներկայիս ձեւաչափին եւ երկարաժամկետ հեռանկարում նորովի կազմակերպել ճգնաժամային երկրներին ցուցաբերվող օգնության կարգը։