Բաժիններ՝

2017թ. առաջին կիսամյակում Հայաստանը ստացել է 82 մլն դոլարի մարդասիրական օգնություն

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած տվյալների, 2017թ. հունվար-հունիսին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 1 167.7 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 39 655.7 մլն. դրամ կամ 82 006.2 հազ. ԱՄՆ դոլար:

2016 թվականի առաջին կիսամյակի համեմատ մարդասիրական օգնության ծավալն աճել է 3.3 անգամ։

Ստացված օգնության 88.7% կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 3.3%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 2.8%-ը` մանածագործական իրերը, 1.6%-ը` սարքեր և ապարատները, 1.5%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, 0.4%-ը` պատրաստի սննդի արտադրանքը, իսկ 1.7%-ը` մնացած ապրանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս