Արդշինբանկը բարելավել է անշարժ գույքի գրավով վարկավորման պայմանները
Արդշինբանկը նվազեցրել է անշարժ գույքի գրավով վարկերի տոկոսադրույքները և բարելավել վարկավորման պայմանները: Սպառողական վարկերի տարեկան տոկոսադրույքը ՀՀ դրամով վարկերի կամար սկսվում է 14,95%-ից, Էքսպրես վերանորոգման ԱՄՆ դոլարով վարկինը` 11,95%-ից, իսկ եվրոյով վարկինը` 7.95%-ից:
Բանկը տրամադրում է նաև անշարժ գույքի գրավով ապահովված ձեռնարկատիրական և գյուղատնտեսական վարկեր իրավաբանական անձանց և ԱՁ-ներին` ՀՀ դրամով վարկերի դեպքում սկսած տարեկան 15,95%-ից, ԱՄՆ դոլարով վարկի դեպքում 11,95%-ից և եվրոյով վարկի դեպքում` 8,5%-ից:
«Մենք աշխատում ենք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի վարկավորման պայմանները լինեն գրավիչ և հասանելի մեր բոլոր հաճախորդների համար: Զգալի չափով նվազեցվել են անշարժ գույքի գրավով վարկերի տարեկան տոկոսադրույքները: Ավելին, պարտաճանաչ հաճախորդներին հնարավորություն է ընձեռվել փոփոխել վարկավորման պայմանները, մասնավորապես, մեծացնել վարկի գումարը, երկարացնել ժամկետը կամ նվազեցնել վարկի տոկոսադրույքը: Ի թիվս նշված բարեփոխումների, անշարժ գույքի գրավով վարկերը հնարավորություն են տալիս ստանալու 5% հետվճար (cash-back) ժամանակացույցով մարված տոկոսագումարից»,- նշեց Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:
Անշարժ գույքի գրավով վարկերի ամենամեծ առավելություններից է նաև այն, որ վարկը տրամադրվում է առանց եկամուտը հավաստող փաստաթղթերի: Ավելին, վարկավորման պայմաններով նախատեսվում է գույքի վնասի և վարկառուի աշխատունակության կորստի ապահովագրություն, որի փոխհատուցումը պատահարի դեպքում ստանում է անմիջապես վարկառուն:
Անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Բանկի պաշտոնական կայքէջ, զանգահարելով (012)222222 հեռախոսահամարինկամ օգտվելով կայքի «Հետզանգի պատվեր» ծառայությունից:
***
Արդշինբանկը հանդիսանում է Հայաստանի երկրորդ խոշորագույն բանկը և ունի լայն մասնաճյուղային ցանց (64 մասնաճյուղ): Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային
երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ` հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին: