Բաժիններ՝

Apple-ը կասեցրել է iPod nano և iPod shuffle փլեյերների արտադրությունը

Apple-ը փակել է իր iPod nano և iPod shuffle փլեյերների արտադրությունը, որոնք վերջինն էին ընկերության՝ համացանցին մատչում չունենալու շարքում, գրում է The Verge-ն:

Այսպես, ընկերությունը փակել է այդ փլեյերների էջերը, իսկ «Գնել» հղումով, որը մինչ այժմ առկա է որոնողական համակարգերում, չի կարելի մուտք գործել:

Ի պատասխան The Verge-ի հարցման՝ ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ Apple-ը թողել է միայն iPod touch փլեյերի արտադրությունը, որը հասանելի կլինի երկու՝ 32 և 128 Գբ հիշողությամբ մոդելներում:

iPod nano-ն և iPod shuffle-ը միանգամից չեն անհետանա էլեկտրոնիկայի վաճառասեղաններից՝ դրանք կմնան այնքան, մինչև կվաճառվի դրանց ողջ քանակությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս