Ըստ նախարարի՝ ոսկեգործությունն ու ադամանդագործությունը մեր տնտեսության կարևոր ճյուղերից են, և նրա խոսքով՝ սկզբունքային նշանակություն ունի այն քաղաքականությունը, որ կառավարությունը որդեգրել է. «Ասեմ մի քանի ցուցանիշ, որոնք առարկայական են դարձնում ոսկեգործության և ադամանդագործության ոլորտները: Անցյալ ամբողջ տարվա ընթացքում ֆիզիկակական ծավալով շուրջ 900 կգ է եղել, ինչը մեծ չէ, բայց հույս ունենք, որ աջակցության քաղաքականության շնորհիվ՝ ծավալները կավելացնենք»:
Լրագրողի հարցին՝ բյուջեով նախատեսված տնտեսական աճը կապահովվի՞, նախարարը պատասխանեց, որ «մեկից մեկ կապահովվի». «Ես հիմա չեմ ուզում միանգամից ասել, բայց ակնհայտ է, որ մենք 3 տոկոսից ավելի բարձր տնտեսական աճ ենք ունենալու այս տարի: Դրա բոլոր նախադրյալներն այս տարի կան»:
Համաշխարհային բանկը նախօրեին հրապարակեց իր նոր զեկույցը, որը վերաբերում է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսական վիճակին և հեռանկարներին։
ԵԱՏՀ կոլեգիայի նախագահը բարձր է գնահատել ՀՀ կառավարության կողմից՝ անձնական սպառման նպատակով ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ երկրներից Հայաստան մեքենաների ներմուծման ժամանակ ավելացված արժեքի հարկման չեղարկման մասին հարցի օպերատիվ լուծումը՝ ընդգծելով, որ այժմ հանրապետական օրենսդրությունը համապատասխանեցվել է վերազգայինին:
«ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկն ամբողջությամբ զիջում է ԼՂՀ-ում մարտերում զոհված հերոսների և նրանց ընտանիքների՝ բանկի առջև ստանձնած վարկային պարտավորությունները:
Տնտեսական սպասվող զարգացումների, ինչպես նաև արտաքին և ներքին լրացուցիչ ռիսկերի դրսևորման բացակայության պարագայում ԿԲ խորհուրդը հետագայում ևս կշարունակի դրամավարկային պայմանների թուլացումը:
Հայաստանի պետական պարտքը 2015 թվականին կազմել է ՀՆԱ-ի 49.3%-ը, իսկ 2016 թվականի արդյունքներով կհասնի 52.2%-ին
Մենք սգում ենք զոհվածների ընտանիքների հետ միասին և անում ենք ամեն ինչ որպիսի մեղմացնենք նրանց ֆինանսական բեռը
Տեսախորհրդաժողովի ձեւաչափով Մոսկվայում կայացել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են ինտեգրացման եւ մակրոտնտեսության, առեւտրի, մաքսային համագործակցության, տնտեսության եւ ֆինանսական քաղաքականության ոլորտի մի շարք հարցեր:
Այսպիսով, արդյունավետ կառավարման, վերահսկողության ու կարգավորման հարց չդրվեց…
Հասկանալի պատճառներով՝ մենք՝ հայաստանցիներս, չհասցրեցինք հետևել ապրիլի 3-ից միջազգային հիմնական տեղեկատվությանը: Խոսքը հրապարակված «Պանամայի ցուցակի» մասին է: Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը հրապարակել է իր օֆշորային գոտիներում կատարած իր ուսումնասիրությունները:
Ստորագրվել են ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին և ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունները:
Եվրասիական տնտեսական միության տարածքից ֆիզիկական անձանց կողմից ներկրվող ավտոմեքենաներից արդեն երկու օր է, ինչ ԱԱՀ չի գանձնվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը` նշելով, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքն ուժի մեջ է մտել երկու օր առաջ: «Հիմա չեք կարող գտնել մի դեպք, որ ներմուծված ավտոմեքենայի մասով ավելացված արժեքի հարկ գանձվի: Ներմուծման պահը ՀՀ սահմանը հատելու պահն է»,- ասաց Միրումյանը:
Հայաստանին վաճառվող գազի գինը նվազել է, և սահմանին կկազմի 150 դոլար: Այս մասին այսօր լրագրողների հետ կարճ ճեպազրույցի ընթացքում տեղեկացրեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա նշեց, որ գազի գինը սահմանին 165-ի փոխարեն կազմելու է 150 դոլար:
Անցած տարի ԵՏՄ-ից ՀՀ-ն մաքսատուրքի գծով ավելի շատ մուտքեր է ունեցել, քան ակնկալվող 105 մլն դոլարն էր: Ինչպես այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը, 2015 թվականին Հայաստանը մոտ 15 մլրդ դրամով ավելի եկամուտ է ունեցել ԵՏՄ-ից: Նա հիշեցրեց, որ ԵՏՄ ընդհանուր կաթսայում ՀՀ մասնաբաժինը 1.13% է. «ՀՀ ներմուծման հարկունակ ծավալների 40% կրճատումը, բնականաբար, […]
Ըստ նրա` վարկերի հետևանքով կա´մ դադարել են աշխատել, կա´մ վնասով են աշխատել, կա´մ վաճառվել են` Սևան-Հրազդան կասկադը, Որոտանի ջրամբարները, ՀԷՑ-ը, Հրազդան-ցեմենտ գործարանը: «Ստացվում է, որ վարկեր վերցնում ենք՝ ինչքան ուզում ենք, հետո էդ վարկից էժան վաճառում ենք ուրիշին: Ակնհայտ է, սա չարախոսություն չէ, որ վարկերն արդյունավետ չեն կոռուպցիայի և վատ մենեջմենթի պատճառով: Արդյունքն էն է, որ մեր ստրատեգիական հիմնարկները կա´մ սնանկանում, կա´մ օտարվում են»,- ասաց Ա.Մանուկյանը:
Բանկը նման կերպ փորձում է աջակցել և սատար կանգնել նաև մեր հերոսների ընտանիքներին, ովքեր ազգին պարգևել էին իսկական պաշտպաններ
ՏՀՏ գործատուների միությունը պատրաստակամ է իր աջակցությունը ցուցաբերելու և համագործակցելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ տեխնոլոգիական վերազինման, կիբերանվտանգության և այլ մասնագիտական հարցերում:
Վրաստանը, ինչպես նախկինում, կստանա Հայաստանին ռուսական գազի մատակարարումների ընդհանուր ծավալի 10 տոկոսը՝ որպես տարանցման վճար. համապատասխան համաձայնագիրը «Գազպրոմն» արդեն ստորագրել է: Այդ մասին հայտնել է «Նովոստի Գրուզիա» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Էներգետիկայի նախարարությունը:
Ֆաբրիկան 2016թ. նախատեսում է արտադրել 3մլն եվրոյի արտադրանք. ներդրումային ծրագրի արդյունքում կստեղծվի 800 աշխատատեղ
Անդրադառնալով հարցին՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ եթե ընկերությունը ներդրումը չիրականացնի, ապա հատկացվող հողը հետ կվերցվի:
Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը խոսեց Պանամայի հետ կապված օֆշորային սկանդալի մասին, հիշեցրերց, որ 11 մլն փաստաթղթերի արտահոսք է եղել և պարզվել է` բազմաթիվ երկրների պաշտոնյաներ օգտվել են պանամյան ընկերության ծառայություններից, ստեղծել են ընկերություններ և թաքցրել իրենց եկամուտները: Լ.Զուրաբյանի խոսքով` այդ սկանդալի արդյունքում Իսլանդիայի վարչապետն արդեն հրաժարական է տվել:
Առաջատար իրավաբանները եւ բանկիրները դիմել են լատինամերիկյան պետության իշխանություններին՝ հայտարարելով, թե ներկայիս սկանդալը փորձ է «փչացնելու Պանամայի՝ որպես օֆշորային բանկային եւ ֆինանսական ծառայությունների կենտրոնի վարկը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հեշտ փողի սովոր ադրբեջանական պաշտոնյաները սկսում են գիտակցել` ժամանակն արդեն աշխատում է ի վնաս իրենց
Այսօր Ազգային ժողովի նիստում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նեկայացրեց «Հրազդան ցեմենտ» ՓԲԸ-ին հարկային արտոնություններ տրամադրելու հարցը:
Հստակեցվում է տեսչական մարմնի ղեկավարի գործառույթները, ինչպես նաև տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի նշանակման դրույթը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Լևոն Շահվերդյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Ժամկետանց վարկերի աճն ուղղակի վկայում է ֆինանսական դժվարությունների մասին. մարդկանց գումարը չի բավականացնում՝ վարկային պարտավորությունները ժամանակին կատարելու համար։ Այս ամենից հետո բնական է՝ հարց պետք է առաջանա՝ իսկ ինչի՞ հաշվին է ակտիվացել տնտեսությունը։
«Առաջին ամիսներին ակտիվություն ենք ցուցաբերում. տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվարին՝ 5%, փետրվար՝ 4.7%, այսինքն՝ եթե միջինացնենք երկու ամսվա համար, մոտ 4.8% ակտիվություն կա: Ակտիվությունը երևում է նաև տնտեսական մյուս ցուցանիշների մեջ, երբ նայում ենք արդյունաբերության աճը, այս ամիսները՝ նախորդ տարվա ամիսների համեմատ աճ ունեն դրսևորած: Արտահանման ցուցանիշերում ևս աճ ունենք։ ԱՊՀ երկրներ արտահանումն աճել է, բայց հիմնականում Ռուսաստանի շնորհիվ, իսկ եվրոպական երկրներ արտահանումը նվազել է»։
Այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ԱԺ բյուջետային գրասենյակի անդամ Գագիկ Բարսեղյանը ներկայացրեց իրենց գործունեության առաջին եռամսյակի աշխատանքի հաշվետվություն: