
ԼՂՀ-ին տրամադրվող վարկային հատկացումները կավելանան 3.3 մլրդ դրամով

ԼՂՀ-ին ՀՀ պետբյուջեից տրամադրվող բյուջետային վարկի գումարն ավելացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում ընդունել է համապատասխան որոշում, որով նախատեսվում է ՀՀ 2016թ. պետբյուջեի «Միջպետական վարկ ԼՂՀ-ին» ծրագրի գծով նախատեսված հատկացումներն ավելացնել 3,303.5 մլն ՀՀ դրամով:
Նիստի ավարտին վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է երեկ ՀՀ ԱԺ-ում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Գյումրիի պետական մանկավարժական համալսարանի վերաբերյալ տրված հարցին ու հանձնարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարին և ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետին՝ մաքսիմալ ուշադիր լինել, ստուգել ներկայացված տեղեկատվության հավաստիությունը և կարգավորել խնդիրը: