Բաժիններ՝

Հայաստանն ու մյուսները՝ Doing Business-ում. համեմատական

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանը 5 հորիզոնականով առաջադիմել է Համաշխարհային բանկի խմբի «Գործարարություն 2017: Հավասար հնարավորություն բոլորի համար» (Doing Business 2017: Equal Opportunity for All) զեկույցում։ Մենք այժմ գործարարությամբ զբաղվելու դյուրինության առումով 190 երկրների շարքում 38-րդն ենք՝ նախորդ զեկույցում զբաղեցրած 43-րդ տեղի փոխարեն։

5 հորիզոնականով առաջադիմելն, իհարկե, վատ չէ։ Սակայն դա բավարա՞ր է։

Բանն այն է, որ ներդրումներ ներգրավելը նույնպես մրցակցություն է՝ երկրների միջև։ Ու այս առումով, եթե կարևորում ենք Doing Business-ը, ապա այդ զեկույցում մեր դիրքն ու տեղաշարժը պետք է դիտարկել համեմատության մեջ՝ հարևանների ու գործընկերների հետ։

Մենք կազմել ենք համեմատական աղյուսակի՝ Հայաստանին սահմանակից երկրների և նախկին ԽՍՀՄ երկրների համար, որտեղ ներկայացված է նրանցից յուրաքանչյուրի դիրքը Doing Business 2016 և Doing Business 2017 զեկույցներում, ինչպես նաև՝ այդ դիրքի փոփոխությունը (առաջընթացը կամ նահանջը)։

doing-business-texasharj

Ինչպես տեսնում եք, համեմատության մեջ (փոփոխությունների առումով) պատկերն այնքան էլ փայլուն չէ բավականին տխուր է։

Վրաստանը առաջադիմել է 7 հորիզոնականով և արդեն 16-րդ տեղում է։ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից Բելառուսը բարձրացել է 13 տեղով և 50-րդ հորիզոնականից հայտնվել 37-րդում (մեզնից առաջ)։ Ղազախստանն ընդհանրապես փայլուն արդյունքներ է գրանցել. 51-րդ տեղից բարձրացել է 35-րդ տեղը (16 տեղով առաջընթաց)։ Ընդհանրապես, ինչպես նշվում է զեկույցում, երկրորդ տարին շարունակ Ղազախստանը իրականացված բարեփոխումների թվով աշխարհում առաջատար է: Այսինքն, այս երկրների հետ մրցակցության մեջ տանուլ ենք տալիս։

Իհարկե, կարող ենք ինքներս մեզ մխիթարել, որ Doing Business-ում մեր դիրքերն ավելի լավ են, քան Ռուսաստանինը (40-րդ տեղ, 4 տեղով նահանջ), Ղրղզստանինը (75-րդ տեղ, 2 տեղով նահանջ) կամ Ադրբեջանինը (65-րդ տեղ, 4 տեղով նահանջ)։ Սակայն Ռուսաստանին չի կարելի մեզ մրցակից դիտակել՝ ներդրումների ներգրավման տեսանկյունից, քանի որ Ռուսաստանը մեզ համար ավելի շատ ներդրումների աղբյուր է (այսինքն՝ մրցակցում ենք ուրիշների հետ՝ ՌԴ-ից ներդրումներ ներգրավելու առումով)։

Իսկ Ղրղզստանն ու Ադրբեջանը կարծում ենք չեն կարող Հայաստանի համար նշաձող լինել, եթե ցանկանում ենք նոր որակի փոփոխություն։

Այս թեմայով առավել մանրամասն կարող եք կարդալ 168 Ժամ թերթի վաղվա համարում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս