Հանդիպմանը քննարկվել են գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ընդլայնմանը, միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստում քննարկվելիք հարցերին, Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրին, Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Արդշինբանկը հայտարարում է, որ սույն թվականի հոկտեմբերի 11-ից, նվազեցնում է ոսկու գրավով ապահովված բոլոր վարկերի տոկոսադրույքները: Համաձայն նոր պայմանների, ՀՀ դրամով տրամադրվող վարկի տարեկան տոկոսադրույքը կսկսի 10%-ից, գյուղատնտեսական նշանակության ԱՄՆ դոլարով տրամադրվող վարկինը` 6%-ից, իսկ Եվրոյով տրամադրվող վարկի դեպքում` 4%-ից:
Տարվա ընթացքում իր կողմից աճեցված բերքն ու բարիքը լոռեցին Վանաձոր քաղաքում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ ցուցադրության էր հանել մարզում ավանդական դարձած «Բերքի տոնին»:
«Կարծում եմ` դա ընթացիկ աշխատանք է, և այս ոլորտում էլ մենք ուզում ենք օժանդակություն և խորհուրդներ առաջարկել Հայաստանի իշխանություններին, քանի որ մենք գիտենք, որ շատ լուրջ պատրաստակամություն կա՝ ավելացնելու ներդրումները, և դրա համար անհրաժեշտ է ներդրումային կանխատեսելի և թափանցիկ միջավայր»։
Եվրասիական տնտեսական միության չինովնիկների աստղաբաշխական աշխատավարձերը տարեցտարի բարձրացվում են: ԵԱՏՄ անդամ պետությունների վերահսկիչ պալատների կողմից միության բյուջեի համատեղ ուսումնասիրության հաշվետվությունից երևում է, որ ԵԱՏՄ մոտ 7.7 մլրդ ռուսական ռուբլի ընդհանուր բյուջեի շուրջ կեսն աշխատավարձերն են`3.3 մլրդ:
Վստահ եմ, որ այս գոտին կարող է հետաքրքրել թե իրանական կազմակերպություններին, որոնք կցանկանան դուրս գալ ԵԱՏՄ, եվրոպական շուկաներ, քանի որ Հայաստանը տիրապետում է GSP+ արտոնյալ ռեժիմին, ինչպես նաև այն ընկերություններին, որոնք Իրանի հետ համագործակցության սահմանափակումներ կունենան:
08.10.2017թ. ՎՏԲ–Հայաստան Բանկը և Mastercard միջազգային վճարային համակարգը ամփոփեցին #երբշահումես համատեղ ակցիայի արդյունքները և պարգևատրեցին հաղթողներին:
Փաստաթղթեր են նախապատրաստվում ՎՈՒԱՄ-ի շրջանակներում ազատ տնտեսական գոտի ստեղծելու վերաբերյալ:
2017թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Պետական եկամուտների կոմիտեն ՀԴՄ-ներով կատարվող գործարքների մոնիթորինգի արդյունքներով հարկ վճարողներին ուղարկել է 2844 ծանուցում, ընդ որում՝ 581 հարկ վճարող ծանուցվել է մեկից ավելի անգամ:
Հայաստանի կառավարությունը չի պատրաստվում որևէ քայլ իրականացնել ԵԱՏՄ տարածք առանց մաքսազերծման միայն մինչև 5 կգ կարանտինային հսկողության ենթակա բուսասանիտարական արտադրանքի ներմուծման մասին Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի սահմանած պահանջները փոփոխելու համար:
Շատերն այն կարծիքին են, որ այն գրեթե ամբողջությամբ արտահանվում է Իրաք։ Սակայն դա այդպես չէ։
Գործազրկության մակարդակը կանանց շրջանում 16.4%-ից հասել է 18.2%-ի։
Տոկոսադրույքի ներկայիս մակարդակը բավարար խթանող է և կանխատեսվող սցենարով դեռևս որոշ ժամանակ կպահպանվի խթանող
Այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 330 հատ բջջային հեռախոս
2017թ-ի հոկտեմբերի 02-ից 06-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են
Մայրաքաղաքում թանկացել են միայն Դավթաշեն վարչական շրջանում գտնվող բազմաբնակարան շենքերի բնակարանները։
«Նաիրիան» ընկերությունը Հայաստանում բնական կոսմետիկա է արտադրում, որը նաև արտահանվում է:
ԵԱՏՄ մեր գլխավոր գործընկերոջ հետ պատկերն այսպիսին է. արտահանումն աճել է 30.9%-ով, ներմուծումը՝ 32.7%-ով։ Սա նշանակում է, որ չնայած առևտրաշրջանառության և արտահանման ծավալների աճին՝ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրի դինամիկան առայժմ մեր օգտին չէ։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 6-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները։
Հոկտեմբերի առաջին օրերին Գյումրու կենտրոնական շուկայում թանկացել են որոշ ապրանքներ, մասնավորապես` մսի (տավարի, խոզի) եւ կարագի գները բարձրացել են, ի տարբերություն սեպտեմբերի վերջին շաբաթվա, մսի եւ կարագի գները բարձրացել են 200-300 դրամով:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարար Վիտալի Վովկին:
ԵԱՏՄ անդամ երկրները պարտավոր են ադապտացվել գլոբալ փոփոխություններին և միաժամանակ շրջանցել դրանք ու մեկ քայլ առաջ գտնվել:
Արդեն 47 տարի է Համաշխարհային տնտեսական ֆորումը ստեղծել է այս հարթակը, որտեղ տնտեսական, գործարար միջավայրում քննարկվում է, թե ինչպես ունենալ ավելի բարեկեցիկ և զարգացող աշխարհ: Սա այն հարթակն է, որտեղ ձևավորվում են այսօրվա օրակարգը, նորարարական թրենդները, ինչպես օրինակ՝ չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը կամ առաջիկա Davos 2018-ի գլխավոր թեման»։
Սերգեյ Չերյոմինը նշել է, որ 2017 թ. առաջին կիսամյակում Հայաստանից Մոսկվա արտահանման ծավալն աճել է 40 տոկոսով, ինչն առաջանցիկ ցուցանիշ է մյուս երկրների համեմատ: Նա ներկայացրել է Մոսկվայում տնտեսական քաղաքականության ներկայիս ուղղությունները և ներդրումային ծրագրերը:
ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր երկիր մինչև 2025 թ. կարող է ապահովել 20 % տնտեսական աճ: Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի բացմանն այս մասին ասաց հանդիպումը համակարգող Տիգրան Սարգսյանը:
«Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, այսօր կարող է լավ հարթակ լինել մեր բարեկամների համար և դիտարկվել ոչ միայն որպես զուտ հայաստանյան ներքին շուկա, այլև որպես հարթակ մեր հարևան երկրի՝ Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու համար: Առաջիկայում մենք ավարտում ենք Իրանի հետ ազատ տնտեսական գոտու կազմակերպման շուրջ աշխատանքները և իրանական կողմի հետ պայմանավորվում ենք սահմանին հատուկ ռեժիմի մասով»։
Միակ ուրախալի կետն այն է, որ այդ տարբերությունը հաջորդ տարի՝ 2018-ին, կնվազի. պետական պարտքը կաճի 5.9%-ով (հասնելով 7.2 մլրդ դոլարի), իսկ ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է 4.5%։
Համաշխարհային տնտեսության աճի տեմպերն արագացել են, սակայն ներդրումային ակտիվությունը ﬓում է թույլ:
Գազի բորսայական գինը, ի տարբերություն, ասենք, թանկարժեք մետաղների կամ նավթի, գոյություն չունի: Հետևաբար՝ գազ արտահանող երկրները գազի գինն իսկապես քաղաքական ազդեցության խնդիր են դարձնում:
Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ առևտրային ռեժիմների բարելավմանը, Երևան-Լոնդոն ավիաչվերթի գործարկման հնարավորությանը, էներգետիկայի, ճանապարհաշինության, ջրամբարաշինության, զբոսաշրջության, առողջապահության, կրթության և այլ ոլորտներում ծրագրերի իրականացման հեռանկարներին վերաբերող հարցեր: