
Համաշխարհային բանկը 9 ամսվա ընթացքում կանցկացնի Հայաստանի համակարգված գնահատում

Համաշխարհային բանկը 2016 թվականի հոկտեմբերի 25-27-ին Հայաստանի գիտական/հետազոտական և քաղհասարակության համայնքներին է ներկայացրել ՀԲ խմբի նոր գործիքի՝ Երկրի համակարգված գնահատման (ԵՀԳ) հայեցակարգն ու գործընթացը:
ԵՀԳ-ն Հայաստանում անցկացվելու է հաջորդ 9 ամիսների ընթացքում՝ բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկումներով:
Նպատակը Հայաստանի հիմնական մարտահրավերներն ու հնարավորությունները վեր հանելն է՝ երկրում աղքատության կրճատումն ու ընդհանուր բարեկեցությունը խթանելու համար:
ԵՀԳ-ի հետ կապված ձեր բոլոր հարցերն ու գաղափարները կարող եք ուղղել [email protected] հասցեով: