
Հայաստանում նվազել է ալյուրի, ձավարեղենի, հացի և հրուշակեղենի արտադրությունը

2016 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում նվազել է ալյուրի, ձավարեղենի, հացի. հրուշակեղենի, բուսական և կենդանական յուղերի արտադրությունը: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, ալյուրի արտադրությունն այս տարվա առաջին ութ ամիսներին կազմել է; 104.8 հազար տոննա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազելով 14.4 տոկոսով: Ձավարեղենի արտադրությունը կազմել է 474.4 տոննա՝ նվազելով 16.7 տոկոսով:
Պաշտոնական վիճակագրության համաձայն 2,7 տոկոսով նվազել է նաև հացի արտադրությունը՝ արտադրվելով 186.9 հազար տոննա: Հրուշակեղենի արտադրությունն նվազել է 0.1 տոկոսով՝ հասնելով 9 հազար 603.3 տոննայի:
Զգալի նվազել են բուսական և կենդանական յուղերի արտադրությունները: Բուսական յուղի արտադրությունը 2016 թվականի հունվար-օգոստոսին կազմել է 872.1 տոննա՝ նվազելով 28.4 տոկոսով, իսկ կենդանական յուղի արտադրությունը կազմել է 258.2 տոննա՝ նվազելով 19.2 տոկոսով:
Միևնույն ժամանակ 3.2 տոկոսով աճել է մակարոնեղենի արտադրությունը: 2016 թվականի հունվար-օգոստոսին արտադրվել է 1 հազար 948.5 տոննա: