Հիշեցնենք, որ հունվար-հոկտեմբերին ՏԱՑ-ը աճել էր 0.4%-ով, այսինքն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը 0.2 տոկոսային կետով բարելավվել է։
«Յուրաքանչյուր տնտեսվարողին ներկայացնելով մեր նկատած ռիսկերը` քննարկում ենք առկա խնդիրները և առաջարկում շտկել, հակառակ դեպքում ստիպված կլինենք կիրառել օրենսդրությամբ նախատեսված գործիքակազմը»,-նկատել է Կ. Բրուտյանը:
«Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ն և «Արարատբանկ» ԲԲԸ-ն որոշում են կայացրել միանալու վերաբերյալ և կնքել են միացման պայմանագիր:
Վերջին շրջանում գունավոր մետաղների գների աճը որոշ հույսեր էին ներշնչում կառավարությանը, թե առաջիկայում դա կարող է փոքր-ինչ բարելավել բյուջեի մուտքերի մակարդակը, սակայն մետաղների գները կրկին սկսել են նվազել:
Հայաստանում 2016 թվականի հունվար-հոկտեմբերին փոստային և սուրհանդակային ծառայություններից ստացված հասույթը կազմել է 3 496.5 մլն դրամ:
Եվրամիությունը պաշտոնապես կես տարով երկարացրել է Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները: Այս մասին հայտնել է ԵՄ-ի խորհրդի մամուլի ծառայությունը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում հանդիպել է Հայաստանի Հանրապետության 10 խոշոր ներկրող կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ լսել ներկրողների գործունեությանն առնչվող խնդիրները և կառավարությունից սպասվող այն քայլերը, որոնք բարենպաստ պայմաններ կստեղծեն հետագա գործունեության համար:
Այն մթնոլորտը, որ ձևավորվել է, թե իբր ներդրում չի արվում Հայաստանում, քանի որ պատերազմի վտանգ կա, իրականությունից բավական հեռու է
«ՎՏԲ-Հայաստան Բանկը երրորդ տարին անընդմեջ ստանում է լավագույնի կոչումը՝ Gallup International Association հարցման արդյունքներով
ՀՀ բանկերը 2016 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ ունեցել են 2 մլն 460 հազար 143 հաճախորդ, այդ թվում 79 189-ը՝ իրավաբանական անձինք են, իսկ 2 մլն 380 հազար 954-ը՝ ֆիզիկական անձինք։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկը:
Հայաստանում 2016 թվականի հունվար-հոկտեմբերին ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալը կազմել է 171 մլն 242.4 հազար մարդ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն նվազել է 1 տոկոսով:
Կուբան Չեխիային առաջարկել է 280 մլն դոլարը գերազանցող իր պետական պարտքը մարել ռոմի եւ դեղամիջոցների մատակարումներով: Այս տարբերակը քննարկում է Չեխիայի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, ինչի մասին լրագրողներին հայտնել է գերատեսչության ղեկավար Լենկա Դուպակովան:
Այդ նախագծերից մեկի շնորհիվ DWC-ի ուղեւորային տերմինալի թողունակությունն ընթացիկ տարեկան 5 միլիոն ուղեւորից 2017 թվականի վերջին կավելանա մինչեւ 26 միլիոն: Էապես կընդլայնվեն գրանցման, ուղեբեռի հանձնման եւ միգրացիոն վերահսկողության գոտիները, ինչպես նաեւ զննության եւ անվտանգության ապահովման գոտիները:
Պաշտոնական վիճակագրության տվյալներից դատելով՝ ՀՀ շինարարության ոլորտը 2016 թվականն էլ է փակելու զգալի անկումով։
ՀԱԷԿ-ի կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1.1%-ով
2016 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստան- ԵԱՏՄ երկրներ առևտրաշրջանառության ծավալը կազմել է շուրջ 1.1 մլրդ դոլար, որից 1.08 մլն դոլարը բաժին է ընկնում Ռուսաստանին։
Անցկացված աճուրդներում ամենացածր գնով վաճառված մեքենան արժեր 15000 դրամ (խորհրդային արտադրության, 1986թ.)
Ադրբեջանի կառավարությունը ստեղծված ճգնաժամից ազգային տնտեսությունը դուրս բերելու եւ տնտեսության 11 գլխավոր հատվածների գծով հաստատած փաստաթղթով վստահեցնում է, որ երկիրը դուրս է գալու աղետալի ճգնաժամից, սակայն, ադրբեջանցի անկախ փորձագետներն այլ կարծիք ունեն:
Հայաստանում 2016 թվականի հունվար-հոկտեմբերին արտադրվել են 31 հազար 550 հատ էլեկտրական հաշվիչներ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այս ցուցանիշն ավելացել է 78.5 տոկոսով:
Հայաստանում 2016 թվականի հունվար-հոկտեմբերին խանութների կողմից իրականացվող առևտրաշրջանառության ծավալը կազմել է 744 մլրդ 498.7 մլն դրամ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն ավելացել է 2.1 տոկոսով:
Նման տեսակի հանցագործություն Հայաստանում առաջին անգամ է կատարվում։ Իհարկե, մի քանի ամիս առաջ հայտարարվեց, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին կոտրվել է գնդի շենքում տեղադրված բանկոմատը և այնտեղից հափշտակվել խոշոր գումար, սակայն դա այլ դեպք էր և բաց տարածքում` պայթեցման եղանակով։
Դեկտեմբերի 12-16-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են…
162179 գործառնություններից 146496-ը անկանխիկ են, 16683-ը՝ կանխիկացման գործարքներ։
Հայաստանում 2016 թվականի հունվար-հոկտեմբերին մշակույթի, զվարճությունների և հանգիստի ծառայությունների ծավալը կազմել է 196 մլրդ 342.4 1 մլն դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն ավելացել է 28.1 տոկոսով:
«Բնականաբար, լավ չէ, որ արտաքին պարտքն ավելանում է տնտեսության տեմպերի դանդաղեցման պայմաններում: Եթե տնտեսությունն աճեր, ես դրա մեջ մեծ վտանգ չէի տեսնի: Բայց եթե խորքային ենք նայում, թե այս միտումներն ու զարգացումները մեզ ուր պետք է հասցնեն, բանականաբար, դա վտանգավոր է»:
2017 թվականի պետական բյուջեն «սովորական» ֆինանսական փաստաթուղթ է, որի մեջ տնտեսական առաջընթացի մասին խոսք լինել չի կարող։ Այս կարծիքին է ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Նրա խոսքով՝ Հարկային օրենսգիրքը ոչ թե տնտեսությունը խթանելու նպատակ է հետապնդում, այլ՝ բյուջեի համար միջոցներ հայթայթելու, քաղաքացիներին ավելի հարկելու նպատակ:
ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նոր կառավարության գործունեության մեջ դեռևս որևէ դրական տեղաշարժ չի տեսել։ Այսօր ՀԱԿ 20-րդ համագումարին լրագրողների հետ զրույցում Վ. Խաչատրյանն ասաց, որ ինքը չի ընդունում Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության ներկայացրած ծրագիրը։
«Մենք իրականում պետք է խելացի համակարգ ստեղծենք, մեր տրանսպորտի փրկությունը դա է, ուրիշ տարբերակ չունենք: Պետք է նորմալ խումբ հավաքենք՝ այդ ցանցը ստեղծելու համար, նորմալ ախտորոշենք մեր խնդիրները, ցանցը բնութագրենք, հոսքերը բնութագրենք: Պետք է շատ հետևողական աշխատենք մրցույթը հաղթող կազմակերպության հետ»:
Երկու ընկերության՝ ի դեմս «Գեղի Գօլդ» ՍՊԸ-ի և «Ղարագուլյաններ» ՓԲԸ-ի, տրամադրվել է ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործողի թույլտվություն։
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի սեփական ընկերությունը (Trump Organization) դադարեցնում է Ադրբեջանում իրականացվող նախագծերի լիցենզավորված պայմանագրերը: