ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջինը ՀՀ բանկային շուկայում մեկնարկում է MasterCard PayPass ոչ կոնտակտային վճարային քարտերի թողարկումը։ PayPass անհպում վճարումների եզակի տեխնոլոգիան ամենաժամանակակից, արագ, մատչելի և հուսալի քարտային վճարումների իրականացման եղանակներից մեկն է ողջ աշխարհում:
2017 թ. երկրորդ եռամսյակի ավարտին 12-ամսյա գնաճը կազմել է 1.1%, որը 0.3 տոկոսային կետով գերազանցել է երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրով սպասվող մակարդակը: Իսկ հուլիսին արձանագրվել է 2.6% գնանկում՝ պայմանավորված գյուղմթերքների գների սեզոնային անկմամբ, որի պարագայում 12-ամսյա գնաճը փոքր-ինչ նվազել է՝ հուլիսի վերջի դրությամբ կազմելով 0.9%:
«Դրանում ոչ մի լավ բան չկա։ Իհարկե, ընդունված է ասել, որ փողով սերը մարմնավաճառություն է, իսկ փողով ընկերությունը՝ բիզնես, բայց անհրաժեշտ է համապատասխան հսկողություն սահմանել այդ բիզնեսի վրա»։
«Մեր նախագահը նկատել է, որ մենք ստիպված ենք աշխատել բարդ պայմաններում, դա վերաբերում է ինչպես՝ աշխարհաքաղաքական, այնպես էլ՝ տնտեսական իրավիճակին»։
Հարցին՝ արդյոք նախատեսվում է Հայաստանի հետ ստորագրել առանձին համաձայնագիր՝ Իրանի ազգային գազային ընկերության ներկայացուցչը դրական պատասխան է տվել և ավելացրել, որ այդ ուղղությամբ բանակցություններ են ընթացել: «Իհարկե, Հայաստանը նախընտրում է ռուսական գազի գինը, որն ավելի ցածր է, սակայն այն մեզ համար այնքան էլ ընդունելի չէ»,- նշել է Բաբազադեն:
Օրինակ՝ Էջմիածնի սարքաշինական գործարանը հայտ է ներկայացրել Ռուսաստանից հրավիրելու ուղղաթիռաշինության գործարանի գլխավոր տնօրենին: Ակնկալում ենք, որ այդ երկրներից կունենանք բազմվթիվ հյուրեր»,-ասաց նա ու հավելեց, որ մոտ օրերս նամակ կուղարկեն նաև կառավարություն՝ ծանոթանալու նաև նախաձեռնության նկատմամբ կառավարության վերաբերմունքին: Սա լրացուցիչ անգամ ցույց կտա մեքենաշինարարներին, որ կառավարությունը մտահոգ է արդյունաբերության այս ճյուղի զարգացմամբ:
Ծառայությունների փաթեթների պահանջվածության մասին է խոսում նաև այն փաստը, որ BeeTV հավելվածի ներբեռնումների թիվն արդեն գերազանում է 70 հազարը, և մենք բացարձակ առաջատար ենք Հայաստանի մոբայլ հեռուսատեսության շուկայում:
Չինաստանի Անհոյի նահանգի Խուայնան քաղաքի շրջանում շահագործման է հանձնվել աշխարհում խոշորագույն լողացող արեւային էլեկտրակայանը. այն գտնվում է ջրավազանում, որը գոյացել Է նախկին ածխահանքում:
Ադրբեջանի ֆինանսների նախարարության հաղորդմամբ` այդ երկրի բյուջեում առաջացած ճեղքվածքը ընթացիկ տարվա հունվար-հուլիսին կազմել է 354,9 մլն մանաթ:
ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում անփոփոխ թողնել դրամավարկային պայմանները, ինչի արդյունքում գնաճն աստիճանաբար կավելանա
Պատճառն այն է, որ բանկի թոփ-մենեջմենթը հայտնվել է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դիմա կիրառված պատժամիջոցների ցանկում։
Ինչպես նշվում է, ընկերությունը կշարունակի կանոնավոր չվերթեր կատարել, իսկ Գերմանիայի կառավարությունը 150 մլն եվրո վարկ կտրամադրի վերակազմման ժամանակաշրջանը հաղթահարելու համար:
ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համար անհրաժեշտ սարքավորումների առաջին փուլի մատակարարումները Հայաստան նախատեսվում է սկսել այս տարվա նոյեմբերին։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն օգոստոսի 14-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին՝ նեղ և ընդլայնված կազմերով:
«Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարները չվճարելու փաստերով հարուցվել են 98, կանխամտածված սնանկության փաստերով՝ 25 քրեական գործեր»,-տեղեկացրել է ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ Սամվել Սինանյանը:
«Մենք պետք է հասցնենք միջկառավարական խորհրդի հերթական նիստում ներկայացնել կողմերի դիտողությունների հաշվառմամբ լրամշակված նախագիծը, որպեսզի արդեն տարեվերջին կարողանանք փաստաթուղթը ներկայացնել պետությունների ղեկավարների քննարկմանը»,-ընդգծել է Տիգրան Սարգսյանը:
Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա Երևանում՝ հոկտեմբերին:
Վարչապետ Կարեն Կարապետյանն Աստանայում հանդիպել է Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիտժան Սագինտաևի հետ:
Փոստային և սուրհանդակային ծառայությունների ոլորտում գործել է 16 ընկերություն, որից 8-ը գերփոքր ընկերություններ են
10 ընկերություններ, որոնք գաղտնի վերահսկում են աշխարհը
Օգոստոսի 7-11-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են հետևյալ գործարքները.
Ընկերության բաժնի պետերից մեկը, տնօրենի քարտուղարուհին և տնօրենը միասին գնում են ճաշելու և հին լամպ են գտնում։
PwC-ն 2050 թվականի վարկանիշը կազմել է՝ համեմատելով երկրների կանխատեսվող ՀՆԱ-ները ըստ գնողունակության պարիտետի
Քաղաքական վերնախավն էլ, իր կողմից, ծրագրված աջակցում է ազգային զարթոնքին, կրոնական, ազգամիջյան հանդրուրժողականությանը, արդի կրթական ստանդարտներին, մշակութային արժեքներին հաղորդակցմանը: Այս օրերին, տեսե՛ք ինչ ջերմությամբ են նրանք վերաբերվում միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի անցկացմանը: Բոլորի շուրթերին է՝ «Astana Expo 2017»:
Հայաստանից արտահանման ամենափոքր ծավալն ունեցել են կենդանական և բուսական ծագման յուղերը և ճարպերը՝ 42.6 հազար դոլար:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 11-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Ինչպես ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացրել էր 2017 թ. մայիսի 24-ի մամլո ասուլիսում, Համահայկական բանկի առջև դրված խնդիրների արդյունավետությունն ու ճկունությունն ապահովելու նպատակով Կենտրոնական բանկը ձեռնարկել է տրանֆորմացիայի գործընթաց, որի արդյունքում Համահայկական Բանկը տրանսֆորմացվում է բանկից ներդրումային ֆոնդի:
Օգոստոսի 10-ի դրությամբ ՀՀ մարզպետարանների և մասնավոր ներդրողների կողմից ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարութուն է ներկայացվել մարզային ներդրումային 170 ծրագրի հայտ, որից ՀՀ վարչապետի մոտ քննարկվել է 108 ծրագիր և հավանության է արժանացել 58-ը:
Մինչ օրս օրենսդրորեն սահմանված չեն եղել ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցման տեխնիկական պահանջներն ու չափանիշները: Այդ բացը լրացնելու նպատակով՝ ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցման տեխնիկական պահանջներն ու չափանիշները սահմանելու մասին որոշման նախագծին։
Դալմա Ինվեստ ընկերությունը, որին պատկանում է երևանյան Dalma Garden Mall առևտրային կենտրոնը, 2016 թվականին ունեցել է 1.8 մլրդ դրամի շահույթ