Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կառուցապատման գործընթացների խթանմանը վերաբերող հարցեր:
ՀՀ Շիրակի մարզպետարանում մարզպետ Արթուր Խաչատրյանը և «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր:
Արդշինբանկը «Լույս» կրթական հիմնադրամին 100 մլն դրամի չափով ֆինանսական միջոցներ է տրամադրել՝ նպատակ ունենալով աջակցել աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող հայ երիտասարդներին:
ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից առաջիկա շաբաթվա համար սահմանվել են թանկարժեք մետաղների պետական գնման և բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով:
Մոտ երկու տարի առաջ հայկական շուկա մուտք գործեց «Ֆատատո» ընկերությունը, որը, հիմնադիրների խոսքով, հեքիաթ և հեքիաթին բնորոշ էմոցիաներ է առաջարկում իր սպառողին:
Բացի խառնուրդի գաղտնիքից, գոյություն ունեն նաև այլ հնարքներ ու կանոններ, որոնք, ինչպես նշում են Զիլջյանները, թույլ են տվել իրենց պահպանել բիզնեսը երկար ժամանակ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը Եվրասիական տնտեսական ﬕության անդամ երկրների տնտեսությունը մրցունակ դարձնելու անհրաժեշտ պայման է համարում թվայնացումը:
Հարկ է նշել, որ հաշիվներից ընդամենը հաշվանցված և վերադարձված 479 մլն 725.7 հազար դրամից 302 մլն 369.2 հազար դրամը հաշվանցվել է ԵԱՏՄ բաշխվող միասնական հաշվին:
2014թ. նոյեմբերին «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքը լրացվել է 8.2 հոդվածով, համաձայն որի՝ ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկը հետ է վերադարձվում բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից կամ պետությունից բնակարանի ձեռք բերման կամ անհատական բնակելի տան կառուցման նպատակով ստացված և փաստացի բնակարանի ձեռք բերմանն ուղղված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների չափով:
Կարեն Կարապետյանը և Ռիչարդ Միլսը քննարկել են նաև արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները։ Գործադիրի ղեկավարը նշել է, որ այժմ մշակվում է դատաիրավական ոլորտի բարեփոխման ճանապարհային քարտեզը՝ հաշվի առնելով առկա խնդիրներն ու բացերը, և այս ուղղությամբ հայկական կողմը նույնպես ակնկալում է ամերիկյան գործընկերների ու մասնագետների աջակցությունը։
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը շարունակում է ընդլայնել ոչ ֆինանսական պրոդուկտների շրջանակում ՓՄՁ ներկայացուցիչների համար իրականացվող բիզնես դասընթացների թեմատիկ ընդգրկումը և աշխարհագրությունը:
«Գիտատեխնիկական առաջընթացն արագացնում է փոփոխությունների արագությունը, իսկ կառավարման մեր համակարգերը հետ են մնում որոշումների ընդունման, ադապտացիայի, նոր կանոնների խթանման և այլ առումներով»,- նշել է Սարգսյանը:
«Տաշիր Կապիտալ»-ի կառավարումը հնարավորություն կընձեռի «ԲԷՑ»-ում ներդրումային և զարգացման ծրագրերի իրականացման նպատակով «ՀԷՑ» ՓԲԸ-ի երաշխավորությամբ ներգրավել հավելյալ փոխառու միջոցներ:
Գործադիրը հավանություն է տվել Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգին: Ըստ հիմնավորման, հանքարդյունաբերությունը ՀՀ արդյունաբերության կարևոր ոլորտներից է, սակայն դեռևս չունի հստակ քաղաքականություն և ռազմավարություն՝ կոնկրետ գործողություններ իրականացնելու, ոլորտում առկա խնդիրների լուծման և կայուն զարգացումն ապահովելու համար:
Վարչապետը ՊԵԿ նախագահին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ներկայացնել նախազգուշացում և տուգանքի չափը հայեցողությամբ կիրառելու մասին առաջարկություններ:
«Մենք պետք է հասկանանք, թե մեր ազգային տնտեսությունների համար որտեղ է այնուամենայնիվ ավելի մեծ օգուտը. պատշպանել պահպանողական միջավայրը որոշակի ճյուղերի համար, թե միասնական շուկան ստեղծել ավելի արագ, քան մինչև 2025 թվականը,- ընդգծել է Շուվալովը
Նրա խոսքով՝ Չինաստանն արդեն Եվրամիության հետ ինտենսիվ բանակցություններ է սկսել թվային ստանդարտների համատեղման շուրջ: «Եթե նրանք համաձայնության չգան, դա շատ լուրջ խոչընդոտ կլինի Մետաքսի ճանապարհի նախագծի իրագործման համար:
Ռուսաստանցի օլիգարխները օֆշորներում պահում են 60.75 տրիլիոն ռուբլու ակտիվներ (ավելի քան 1 տրիլիոն դոլար)։
Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության կողմից 2017-ի հունիս-օգոստոս ամիսներին հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման 71 դեպք, որից 10-ը` ԵԱՏՄ երկրներից տեղափոխվող բեռների վերաբերյալ: Բացահայտված դեպքերից 29-ը եղել է թմրանյութերի և հոգեմետ նյութերի մասով:
Որքան են վաստակում հայաստանցիները Ռուսաստանում և նրանց որ մասն է ցանկանում վերադառնալ
Դեսպան Սվիտալսկին գոհունակությամբ փաստել է նաև, որ Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգը հագեցած է ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային բազմաթիվ ծրագրերով:
Բիզնես առաջնորդների կլոր սեղան-քննարկման ընթացքում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Ներդրումային քաղաքականության բաժնի ղեկավար Վահագն Լալայանը ներկայացրել է Հայաստանում doing business-ի պայմանները, բարենպաստ առևտրային ռեժիմները ԵՄ ու ԵԱՏՄ երկրների հետ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Թուրքիայից պաշտոնական դիմում առայժմ չի ստացել: ԵՏՄ-ն պատրաստ է 3-րդ երկրների հետ փոխշահավետ համագործակցության և կարող է առաջարկել փոխգործակցության տարբեր ձևաչափեր:
Ի դեպ, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն ընդունելի է համարել Բնապահպանության նախարարության դիտարկումը, որ հայեցակարգը, որպես հիմնադրութային փաստաթուղթ, մինչև ընդունումը ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման և փորձաքննության:
Այսօր արդեն նույնիսկ Շիրակի մարզում նախկին հզորությամբ արդյունաբերությունը վերականգնելն անհնար է: Ժամանակին ողջ հանրապետությունում ունեցել ենք դիվերսիֆիկացված արդյունաբերություն, որն այժմ բացակայում է:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության օրակարգում գտնվող հարցեր, ինչպես նաև անդրադարձել են հետագա ծրագրերի զարգացման հնարավորություններին և հեռանկարներին:
Լիդիանը հրապարակում է Ամուլսարի բնապահպանական կառավարմանը վերաբերող վերջերս հրապարակված մի քանի զեկույցների անկախ ուսումնասիրություններ
Զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ ուսումնասիրել Հրազդանում կենցաղային աղբի վերամշակման կայանի կառուցման տեխնիկական տվյալները և համագործակցության հնարավորությունները:
ՀՀ կառավարությունը սկսում է Հայկական ատոմային էլեկտրակայանի առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու գործընթացը։ Համապատասխան օրենսդրական նախագիծը վաղը կներկայացվի գործադիրի քննարկմանը։
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակությանը: