Հ.Բաղդասարյանը նշեց մի քանի օրինակ. գնահատման ոլորտում բանկերն աշխատում են միայն մի քանի կազմակերպությունների հետ, որն օրենսդրության կոպիտ խախտում է։ Վարչապետի կողմից հանձնարարվել է, որ դաշտն ազատականացվի։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկը, ԱՄՆ դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ այսօր՝ հունվարի 10-ին, կազմել է 484.71 դրամ:
Կենտրոնական բանկի խորհուրդը հունվարի 10-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաշվառել է…
ՎՏԲ-Հայաստան Բանկը, իր հաճախորդների կողմից իրականացվող գործառնությունների հուսալիությունն ապահովելու, ինչպես նաև ավանդների գծով գործարքների և վարկային պարտավորությունների առաջիկա մարումների մասին հաճախորդներին ժամանակին ծանուցելու նպատակով, գործարկեց նոր՝ անվճար SMS-ծանուցումների ծառայություն:
ՀՀ կառավարության որոշմամբ օտարերկրյա անձանց կողմից ավելացված արժեքի հարկի գումարները հետ ստանալու համար նախատեսված ԱԱՀ վերադարձի հաշվով ձեռք բերված ապրանքների արժեքի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) շեմը սահմանվել է 50.000 դրամ՝ 100.000 դրամի փոխարեն:
«Ցանկացած պետություն, ցանկացած երկիր ունեցել է որոշակի նախապայմաններ, թե ինչի հիման վրա է զարգացել, և դրանց տարբերությամբ է պայմանավորված, թե որքան արդյունավետ կարելի է հասնել հաջողության։ Իհարկե, սա չի բացառում, որ մենք պետք է ընդունենք, որ կարելի է որոշակի դրական կողմեր, թեկուզև նույնությամբ, ընդօրինակել»։
Անդրադառնալով այս տարի նախատեսվող ԵՄ-ի հետ կնքվելիք փաստաթղթին՝ Ա. Եղիազարյանը նշեց, որ այն շատ կարևոր է, քանի որ կսահմանի ՀՀ-ԵՄ համագործակցության իրավական բազան, որը հետագայի համար այլընտրանք է, և դա լավ ուղերձ կլինի արտաքին աշխարհին:
Հայաստանի կառավարությունը դեռ անցած տարի հայտարարեց մի նախաձեռնության մասին, որն իսկապես լուրջ խթան կարող է դառնալ Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման համար։ Այդ ծրագիրն հենց այդպես էլ կոչվում է՝ «ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թթ. ազգային ծրագիր»։
«Այլ ընկերություններ եւս հավանաբար կատարում են նմանատիպ հաշվարկներ ու մշակում գործողությունների ծրագիր։ Չէ՞ որ Թրամփը կարող է շատ հետեւողական լինել իր խոստումների հարցում»։
Ֆինանսական կարգավորիչն ու կառավարության պաշտոնյաները պետք է մինչև 2017 թվականի մարտի 1-ը առաջարկներ ներկայացնեն
Մեկ տարվա կտրվածքով՝ 2015 թվականի նոյեմբերի համեմատ, երևանյան բնակարանների միջին գները 1քմ-ի հաշվարկով թանկացել են 645 դրամով
2016 թվականը նշանավորվեց Հայաստանի բանկային համակարգի լրջագույն փոփոխություններով
Արտերկիր մեկնելու պատրաստ երիտասարդների կշիռը 2015 թվականին կազմել է 22.3%
Լոնդոնի ICE Futures առևտրային բորսայում Brent ապրանքանիշի նավթի փետրվարյան ֆյուչերսները նվազել են 0.18%-ով՝ մինչև 1 բարելի դիմաց 56.36 դոլար
2015 թվականին երիտասարդների մեծ մասը՝ 118.6 հազարը կամ 52.2%-ը, զբաղված են եղել ծառայությունների ոլորտում։
Kissenger-ը (քիսինջեր) բջջային հեռախոսի համար նախատեսված սարք է, որը թույլ է տալիս համբույրը փոխանցել տարածության մեջ
155.9 հազար գործազուրկների 44.7%-ը (69.6 հազար մարդ) իրենց վերջին աշխատանքը կորցրել են աշխատատեղերի կրճատման հետևանքով
2016 թվականի հունվար-նոյեմբերին ՀՀ պետական պարտքի տոկոսավճարների գծով ՀՀ պետական բյուջեից վճարվել է 94.2 մլրդ դրամ
«Տարվա սկզբից մենք արդեն ականատես պիտի լինենք կոնկրետ քայլերի, որի մասին փոքր արտադրողը, ներմուծողը, ծառայություն մատուցողն իր մաշկի վրա պիտի զգա»:
Հայաստանի գործազուրկների մեծ մասը՝ 39.6%-ը, աշխատանք գտնելու համար դիմել են ծանոթների և բարեկամների օգնությանը
Համացանցից օգտվողները աստիճանաբար հրաժարվում են «123456» գաղտնաբառից՝ օգտագործելով ավելի թույլ տարբերակներ։
Հայաստանի խոշոր և միջին ոչ ֆինանսական առևտրային կազմակերպությունների կրեդիտորական պարտավորությունները՝ առանց բանկերի վարկերի և փոխառությունների, 2016-ի հունվար-սեպտեմբերի ընթացքում 6.4%-ով նվազել են և կազմել 778.2 մլրդ դրամ (ընդհանուրի 25.6%-ը)։ Այդ պարտքից 501.8 մլրդ դրամը բաժին է ընկնում հայաստանյան, 276.3 մլրդը՝ օտարերկրյա կազմակերպություններին։ ԱՊՀ երկրներին հայաստանյան կազմակերպությունները պարտք են 51 մլրդ դրամ (ընդհանուրի 6.6%-ը), Եվրամիության երկրներին՝ 128.8 […]
Ի սկզբանե առանձնացվել էր 25 տնտեսական իրադարձություն, և առաջարկվել, որ ընթերցողներն իրենք որոշեն կարևորագույնները՝ օնլայն քվեարկության միջոցով։
Պարտքի 74.4%-ը (2 տրիլիոն 261.8 մլրդ դրամը) բանկերի վարկերի և փոխառությունների գծով պարտավորություններն են
ՀՀ է ներմուծվել 7 510.3 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 21 236.6 մլն. դրամ կամ 44 341.0 հազ. ԱՄՆ դոլար
«Պարզապես ընդունենք մի պարզ բան, մեր երկիրը պանելներով քանդել են, հիմա մենք պետք է միասնական ջանքեր գործադրենք մեր երկիրը փոքր աղյուսներով, հատ առ հատ վերանորոգելու, կառուցելու համար»:
Ամերիկացի ռեժիսոր, «Աստղային պատերազմներ» լեգենդար սագայի ստեղծող Ջորջ Լուկասը գլխավորել է Forbes հանդեսի վարկածով ԱՄՆ-ի ամենահարուստ հայտնիների վարկանիշը: Այն հրապարակված է հրատարակության էլեկտրոնային տարբերակում:
Դատարանի կողմից սնանկ ճանաչված «Նաիրիտ» գործարանում վերջին շրջանում բավականին ակտիվ է։ 168.am-ի տեղեկություններով՝ տարբեր մարդիկ են այցելում գործարան և արագացված կարգով որոշ ապրանքներ են սկսել վաճառել, մասնավորապես՝ վաճառում են օդի բաժանման տեղամասի 2 բլոկ՝ կոմպրեսորով, որը նախատեսված է թթվածնով, ացետիլենով կաուչուկ արտադրելու համար։
«Վստահ եմ, որ այս ցուցանիշները հաջորդ տարի ավելի կտրուկ ենք գերազանցելու»,- նշել է Հարությունյանը։ Նրա խոսքով` նման վստահության համար հիմք են հանդիսացել մասնավոր հատվածի հետ շփումները: «Միայն «Գրանդ Սպորտ» ընկերությունը պատրաստվում է մինչև մայիս տեղադրել արևային ջրատաքացուցիչների համակարգ, որը լինելու է ամենախոշորը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածշրջանում»,- հայտնել է նա։
Անհրաժեշտության դեպքում ՀՀ կենտրոնական բանկը կշարունակի նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Այս մասին կառավարության նիստում պատասխանելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հարցին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: ԿԲ նախագահը նշեց, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերջին անգամ նվազեցվել է դեկտեմբերի 27-ին: