Բաժիններ՝

«Թող ասեն՝ նորմալ է, մենք հակված չենք ամեն դրական բան վերագրելու մեզ». Արծվիկ Մինասյան

Հայաստանի հանդեպ ներդրողների հետաքրքրությունը չափազանց մեծ է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը՝ խոսելով ներդրումների մասին:

«Կան ծրագրեր, կան ցանկություններ, որոնք դեռևս շատ լուրջ ուսումնասիրության փուլում են: Ես հիմա չեմ ուզում անուն հրապարակել, բայց նույնիսկ մենք ունենք 5 մլրդ դոլարի կարգի առաջարկություն: Պարզ է, առաջին հայացքից ինքը չի թվում, որ իրատեսական է, բայց…»,- ասաց նա:

168.am-ի դիտարկմանը, որ նախկին իշխանություններն ասում են, թե այսօրվա տնտեսական առաջընթացը նախկինում արվածի իներցիան է, Ա.Մինասյանը պատասխանեց. «Թող ասեն, նորմալ է, մենք հակված չենք ամեն դրական բան վերագրելու մեզ: Ես կարծում եմ՝ մենք ապահովում ենք այդ համերաշխությունը, որ յուրաքանչյուրը, ով լավ բան է արել նախկինում և ներկայումս ի օգուտ մեր տնտեսության, մեր երկրի զարգացման, մենք քաջալերում ենք և պատրաստ ենք բարձրաձայն ասելու այդ դրական գործերի մասին: Չկա այդպիսի բան, չկա իմն ու քոնը: Կա հստակ բան՝ երկիր, տնտեսություն, որտեղ իրականացվում է քաղաքականություն»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս