Բժշկական հաստատությունների աշխատակիցներին Յունիբանկն առաջարկում է հատուկ մշակված վարկային քարտեր «U-Doctor»` շահավետ պայմաններով:
«Ցածր տենդերով մեկը շահում է, տալիս է մի ուրիշի, հետո խնդիրներ ենք ունենում: Ինքն էնքան ցածր գին է առաջադրում, որ ուզած չուզած պետք է ցածր որակով անի: Այսինքն` ի վերուստ տանում ենք ձախողման: Կարո՞ղ եք արձանագրել, որ ռեալ փոփոխություն է գնում»,- հետաքրքրվեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Վարկային համաձայնագիրը ստորագրվեց երեկ՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահ և գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանի և ՎԶԵԲ-ի նախագահ՝ Սումա Չակրաբարտիի կողմից։
Սումա Չակրաբարտին վերահաստատել է ՎԶԵԲ պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանին, ընդգծելով, որ երկրի տնտեսական քաղաքականությունն ու իրականացվող բարեփոխումները համահունչ են բանկի ծրագրերին: Նա գոհունակությամբ է փաստել, որ գործընկերությունը տարեցտարի ընդլայնվում և ամրապնդվում է՝ ընդգրկելով տնտեսության տարբեր ոլորտներ:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում բիզնես օմբուդսմենի ինստիտուտի ներդրմանը, կորպորոտիվ կառավարման զարգացմանը, «Թվային Հայաստան» օրակարգի իրականացմանն առնչվող այլ հարցեր:
«Արդշինբանկն այսօր պաշտոնապես մեկնարկում է «АrCa – Мир» վճարային քարտերի տրամադրման և սպասարկման գործընթացը: Լինելով Հայաստանի առաջատար բանկերից մեկը՝ մենք առաջինն ենք մեկնարկում այս քարտերի թողարկումը: Հարկ եմ համարում հիշեցնել, որ դեռևս սույն թվականի հուլիս ամսից սկսած Արշինբանկի բոլոր բանկոմատները լիովին սպասարկում են «Мир» վճարային քարտերը», – նշեց Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:
2017 թվականի հունվար-հուլիսին Հայաստանից արտահանվել է 1 մլրդ 185.1 մլն դոլարի ապրանք
Հաղորդումը մեղրի բիզնեսի առանձնահատկությունների մասին է
«Դա խախտում է ֆունկցիոնալ տարանջատման սկզբունքը: Խնդիրն այն է, որ վաղ 90-ականների էներգետիկ ռեֆորմի հիմքում ընկած էր ֆունկցիոնալ տարանջատման սկզբունքը, այսինքն` արտադրողը տարանջատվեց տեղափոխողից, բաշխողից և ղեկավարողից»:
2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին մարդասիրական օգնության կարգով Հայաստան են ներմուծվել 1408,8 տոննա ընդհանուր քաշով ապրանքներ՝ 85,9 մլն դոլար մաքսային արժեքով։
Հայաստանում կաթնամթերքի արտադրության ծավալները այս տարվա առաջին 7 ամիսներին նվազել են՝ գրեթե բոլոր ապրանքատեսակների գծով
Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից դուրս զբոսաշրջային նպատակներով մեկնել է 570 400 մարդ
Ներդրումների թվերը ամենևին համահունչ չէին ներդրումային բումի վերաբերյալ կառավարության խոստումներին
Նիստում քննարկվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի ընդունած որոշումների դեմ երեք հայտ: Հիմնավորումների և փաստարկների քննարկումից հետո հանձնաժողովը որոշել է մերժել ներկայացված երեք բողոքը:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա 2017թ. սեպտեմբերի 19 -ին, ժամը՝ 12:30-ին, «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում (հասցեն` ք. Երևան, Դ.Անհաղթի 23): Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ:
Ուժը կորցրած են ճանաչվել «ԿԼՈւԺ» ՍՊԸ-ին տրամադրված գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 215, «Մարիուս» ՍՊԸ-ին տրամադրված գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 297 և Ա/Ձ Վարդան Ղազարյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 657 լիցենզիաները:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրերի խորհրդի հերթական նիստը:
Բանկոմատներն այսօր դարձել են մեր կյանքի անբաժանելի մասը, սակայն քչերը գիտեն, որ այդ գյուտի հեղինակն է ծագումով հայ ամերիկացի Լյութեր Ջորջ Սիմջյանը:
2017 թվականի երկրորդ եռամսյակում՝ 2016 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ, ՀՆԱ իրական աճը կազմել է 5.5%
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անհամեմատելի համարեց տնտեսության բոլոր ոլորտներում աճն ու 2012-2016 թթ. Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչության՝ 200 հազարով, իսկ զբաղվածների թվի՝ 160 հազարով կրճատումը։
«Ես միայն կլրացնեմ, որ Եվրասիական տնտեսական միությունում որոշումները կայացվում են կոնսենսուսի սկզբունքով, և, երբ հերթը հասնի որոշումների կայացմանը, ՀՀ-ն իր դիրոքրոշումը կհայտնի»,- ասաց նախարարը:
Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությունն այսօր ներկայացրեց ընկերության 2016 թվականի Կայուն զարգացման հաշվետվությունը:
«Մեր կատարած աշխատանքի մասին խոսում են այն թվերը, որոնք հրապարակում է վիճակագրական ծառայությունը: Դուք երբևիցե տեսե՞լ եք, որ նման տիպի արդյունաբերության աճ լինի, արտահանման աճ լինի»,- ասաց նա։
2017 թվականին համաշխարհային առեւտրի աճը կարող է կազմել 2,4 տոկոս, սակայն, ամենայն հավանականությամբ, ընթացիկ տարին կլինի վեցերորդ տարին անընդմեջ, երբ առեւտրի աճը կկազմի 3 տոկոսից պակաս:
Աշխարհի ամենահարուստ մարդիկ վաղուց հայտնվել են Forbes ամսագրի ուշադրության կենտրոնում: Բայց այս անգամ վերլուծաբանները գնահատել են ոչ թե գործարարների անձնական գումարները, այլ ընտանեկան կարողությունը:
SAS -ում ներկայացված են շուկայի վերջին նորույթները: Տեխնոլոգիաների սիրահար աշակերտները կհավանեն նոր 3D անիմացոն տետրերը, որոնց վրայի պատկերները դառնում են իրական, սմարթֆոնների հատուկ հավելվածի միջոցով:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է չինական AVIC International միջազգային կորպորացիայի գլխավոր տնօրեն Գոն Ցզյաանի գլխավորած պատվիրակությանը:
Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ձևակերպել անշարժ գույքի ձեռքբերման կամ կառուցապատման/վերանորոգման նպատակներով մինչև 25 մլն ՀՀ դրամ գումարի չափով հիփոթեքային վարկ՝ իջեցված տոկոսադրույքով, սկսած 11.5% տարեկան տոկոսադրույքից անշարժ գույքի ձեռքբերման դեպքում և 12.5%՝ կառուցապատման/վերանորոգման դեպքում:
ԱԷԿ-ը շահագործումից հանվելու էր հաջորդական ապամոնտաժման միջոցով, որը նախատեսվում է իրականացնել 40 տարվա ընթացքում: