Կոնվերս բանկի հաճախորդները կրկին արգենտինական տանգո դիտելու հնարավորություն ստացան

Սեպտեմբերի 11-ին մեկնարկեց «Արգենտինական տանգոյի շաբաթ Հայաստանում» միջոցառումը:  Արդեն երկրորդ տարին անընդմեջ Կոնվերս Բանկի հաճախորդները  առաջինն են վայելում Արգենտինայից ժամանած պարային զույգերի կատարումները: Հայաստանում Արգենտինայի դեսպանատան այս նախաձեռնության ավանդական աջակիցներն են արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող խմբի կառույցները՝ այդ թվում Կոնվերս Բանկը:

«Ուղղակի առնչություն ունենալով Արգենտինայի հետ, մենք աջակցում ենք երկկողմ հարաբերությունների զարգացմանը միտված տարբեր՝ այդ թվում մշակութային նախաձեռնությունների, որոնց հիմնական նպատակը արգենտինական մշակույթի հանրայնացումն է: Տանգոյի շաբաթի  շրջանակներում այս տարի արգենտինական տանգո դիտելու և master class-երի մասնակցելու հնարավորություն կունենան հարյուրավոր մարդիկ ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում ու Իջևանում»,- ասաց  Հայաստանում Էռնեկյան ընտանիքի ներկայացուցիչներից ներկայացուցիչ Խուլիանա Դել Ագիլա-Էռնեկյանը:

Նա նշեց նաև, որ պարոն Էդուարդո Էռնեկյանը արդեն մոտ երկու տասնամյակ Հայաստանում ակտիվ ներդրումային և բարեգործական գործունեություն է ծավալում, աջակցում երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված ծրագրերի:

«Նման միջոցառումները նպատակ ունեն էլ ավելի մոտեցնելու երկու ժողովուրդներին: Այնպիսի  զգացմունքային ու կրքոտ պարը՝  ինչպիսին  տանգոն է, հիանալի փոխանցում է արգենտինական մշակութային առանձնահատկությունները: Միջացառման շրջանակներում՝ սեպտեմբերի 10-16-ը, մենք ոչ միայն տանգոյի կատարումներ, այլև արգենտինական հռչակավոր այս պարի մասին պատմող վավերագրական ֆիլմերի շարքի դիտելու հնարավորություն կունենանք»,- եզրափակեց Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան:

Տեսանյութեր

Լրահոս