Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծի հիմնական զեկուցող, Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը նախագիծը որակեց՝ որպես հարկային արտոնություններ սահմանող և հարկային համաներում շնորհող օրենքի նախագիծ։
«Միակողմանի չի կարելի գնահատել այդ երևույթը, որովհետև, եթե մենք ասում ենք` մենք թևակոխել ենք բարեփոխումների փուլ, մենք գնում ենք կոռուպցիոն ռիսկերի նվազմանը, մենք գնում ենք անբարեխիղճ աշխատակիցներից ձերբազատմանը, բնականաբար, դա չի կարող լինել ցածր աշխատավարձի պայմաններում: Տրամաբանական է, որ մարդիկ ունենան համապատասխան վարձատրություն, և լուծման բանաձևը մեկն է, եթե մենք ուզում ենք կոռուպցիոն ռիսկերը բացառենք և գնանք կոռուպցիոն ռիսկերի նվազման, բնականաբար, դա չի կարող լինել տեսուչի 50-60 հազար դրամ աշխատավարձ ստանալու պայմաններում»:
Պետական եկամուտների կոմիտեին (ՊԵԿ) հաջողվել է կրճատել հարկային հավաքագրումների թերակատարման չափը, սակայն, թե որքանով կնվազեցվի այդ ճեղքը, դեռևս վերջնական ասել հնարավոր չէ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը:
ԵՏՄ մաքսային օրենսգիրքը Հայաստանի համար դռներ չի փակելու, հակառակը` այն բավականին դրական կողմեր է պարունակում իր մեջ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե մինչև տարեվերջ ընդունվելիք ԵՏՄ մաքսային օրենսգիրքն ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա և ի՞նչ «դռներ» կփակի մեզ համար երրորդ երկրների հետ հարաբերություններում:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը զբոսաշրջության ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է Հայաստանի մրցակցային առավելությունը կառուցել արտաքին աշխարհի դրական ազդակների հիման վրա: Նախագահը որպես օրինակ նշել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան և Արենիում հնագետների կողմից աշխարհի հնագույն ոտնամանը և դրանց միջազգային ազդեցիկ լրատվամիջոցներով լայնորեն անդրադառնալու փաստը: Այս մասին նա խոսել է Ջերմուկ կատարած այցի ընթացքում անցկացված խորհրդակցության ժամանակ:
Անցած շաբաթ կառավարությունը հավանության արժանացրեց փոփոխությունների մի փաթեթ, որը նախատեսում է, այսպես կոչված, հարկային համաներում՝ տարբեր կատեգորիաների անձանց ու կազմակերպությունների համար։ Իսկ Ազգային ժողովն անցած շաբաթ ընդունեց պետական բյուջեի մասին օրենքը, որը բոլոր կանխատեսումներով վատ ցուցանիշներ նախատեսող հաջորդ տարվա ընթացքում նախատեսում է հարկային եկամուտների ավելի բարձր մակադրակ։
ՀՀ Բնապահպանության նախարարությունը և «Լիդիան Արմենիա» ընկերությունը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր։
«Քրեական գործ է հարուցված, սակայն որևիցե դատավարական կարգավիճակով ներգրավված չէ որևէ անձ: Թե կոնկրետ ո՞ր դրվագով է հարուցված քր. գործը, նույնպես հայտնի չէ»,- ասաց ՁԻՀ իրավաբան Արամ Խաչատրյանը։
Վարչապետը բարձր է գնահատել Էդուարդո Էռնեկյանի գործունեությունը մեր երկրում, նշել, որ նա Հայաստանի տնտեսությունում ամենախոշոր ու հաջողակ ներդրողներից է, և կառավարությունը պատրաստ է շարունակելու արդյունավետ համագործակցությունը:
համար կազմակերպվող անվճար բիզնես դասընթացների ծրագիր:
Բանկի կողմից իրականացվող հերթական բիզնես դասընթացները կանցկացվեն Լոռու մարզի ՓՄՁ ներկայացուցիչների համար ս.թ. դեկտեմբերի 14-ին և 15-ին Վանաձորում՝ ներառելով «Դրամական հոսքերի կառավարում» և «Ֆինանսական որոշումների կայացում» թեմաները:
Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ հայտարարում են ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտապանների համար նախատեսված ակցիայի մեկնարկի մասին:
ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2016 թվականի հոկտեմբերին Հայաստանի փոխանակման կետերի կողմից իրականացվել է 59.7 մլն դոլարի, 9.2 մլն եվրոյի և 1 մլրդ 495.7 մլն ռուբլու շրջանառություն։ Այս մասին տեղեկանում եք ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2016 թվականի հոկտեմբեր ամսվա տեղեկագրից։
Առօրյայում իրանցիներն օգտագործում էին «թուման» բառը, ինչը որոշակի խառնաշփոթ էր առաջացնում։
2016 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանում շրջանառվող բանկային քարտերի թիվը կազմել է 1 756 658
ՀՀ բանկերը 2016 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ ունեցել են 2 մլն 460 հազար 143 հաճախորդ
Հավանականությունը, որ անձնավորված գովազդից հետո մարդիկ կանցնեն կոնկրետ գործողությունների (կգնեն այս կամ այն ապրանքը կամ կքվեարկեն կոնկրետ թեկնածուի օգտին), աճում է 1400%-ով
ՀՀ ԿԲ տվյալներով՝ 2016թ. հոկտեմբերին Հայաստանի փոխանակման կետերի կողմից իրականացվել է 59.7 մլն դոլարի, 9.2 մլն եվրոյի և 1 մլրդ 495.7 մլն ռուբլու շրջանառություն
ՀՀ ներքին պարտքը 2016 թվականի 11 ամիսների ընթացքում ավելացել է 160.4 մլրդ դրամով կամ 43.5%-ով
Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 47.6 մլրդ դրամ
ՀՀ պետական պարտքը 2016 թվականի նոյեմբերի վերջին կազմել է 2 տրիլիոն 686.8 մլրդ դրամ կամ 5 մլրդ 596.3 մլն դոլար
«Ներդրողների հոսքի վրա մի քանի գործոններ են ազդում, առաջինը` ներդրումային և գործարար միջավարը, որն իր մեջ պարունակում է ամբողջությունը` հավասար մրցակցային պայմաններ, պարզ օրենսդրություն, հարկային թեթև բեռ, և երկրի ռիսկայնությունը»։
2016 թվականի հունվար- հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 5.8 տոկոսով աճել է մշակող արդյունաբերությունը` հասնելով 711 մլրդ 497.3 մլն դրամի:
2016թ-ի դեկտեմբերի 05-ից դեկտեմբերի 09-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
Իրավաբանական անձանց դրամային ավանդների միջին տարեկան տոկոսադրույքը հոկտեմբերին կազմել է 8.8%
«Եղել է նաև աջակցություն, բայց ոչ կառավարության կողմից, մենք գումարները վճարել, վերջացրել ենք»,- ասաց Մանվել Ղազարյանը։ Վայոց ձորի մարզպետը մեզ հետ զրույցում հաստատեց, որ «Վեդի Ալկոյի» հետ կապված խնդիրները հարթվել են կառավարության աջակցությամբ.
«Այդպես չէր, որ մենք չունենք հաջողված փորձեր, բայց միևնույն ժամանակ՝ պետք է մշակված լինի շատ հստակ համակարգ, որտեղ դիվանագետները նույնպես կիմանան, թե որն է իրենց պատասխանատվության հարցը, ինչպես դա պետք է իրենք անեն, ինչ խնդիրներ կան, ինչ ակնկալիքներ մայրաքաղաքն ունի իրենց նկատմամբ, և ամեն ինչը ոնց է շաղկապված իրար հետ»
Ո՞վ է մեղավոր այս վիճակի համար։ Թվում է՝ ոչ ոք. ճանապարհը փակվում է եղանակային վատ պայմանների պատճառով, իսկ բնության վրա ոչ ոք ազդեցություն չունի։ Սակայն բեռնափոխադրողներն այս ամենի մեջ արդեն տխուր օրինաչափություն են տեսնում։
«Դա Հայաստանի պարագայում շատ խոստումներ չի կարող պարունակել: Վերջերս հրապարակվեց 2015 թվականի աղքատության ցուցանիշը, մենք տեսանք, որ այն գրեթե նույնն է մնացել, և որպեսզի լուրջ ձեռքբերում լինի աղքատության նվազման, սոցիալական խնդիրների լուծման հարցում, աճի ցուցանիշը տարեկան պետք է լինի 5 և ավելի տոկոս»»,- ասաց Գյուլումյանը:
«Օտարերկրյա ներդրողները պետք է իմանան մի բան, եթե նրանք ներդրում են անում Հայաստանում, դրանով ամբողջ աշխարհում դրական իմիջ են ձևավորում իրենց համար, որովհետև 112 երկրներում հայերն անմիջապես դառնում են իրենց պրոպագանդիստները, իրենց քարոզիչները»:
Մինչև 2017թ-ի հունվարի 31-ը ներառյալ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի «Ապառիկ տեղում» պրոդուկտի միջոցով գնումներ կատարած հաճախորդների միջև կանցկացվի խաղարկություն, որի շրջանակում կխաղարկվեն են հենց այն իրերը, որոնք ձեռք են բերվել ապառիկ վճարման պայմանով: