Վարդան Հարությունյանը վստահեցրել է, որ ՊԵԿ-ը վարելու է կադրային այնպիսի քաղաքականություն, որը կնպաստի հարկային և մաքսային համակարգերը քաղաքացիների ու բիզնեսի համար վստահելի կառույցներ դարձնելուն:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է էլեկտրոնային կշեռքների կենտրոնացված համակարգի տեղադրման ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված ժամկետը 2017 թվականի հունվարի 11-ի փոխարեն տեղափոխել մինչև 2017-ի ապրիլի 30-ը ներառյալ:
«Խոսքն ինչի՞ մասին է. մենք փորձում ենք ստեղծել մի հարթակ, լոգիստական կենտրոն, որտեղ փորձենք կառավարենք, կամ օգնենք կառավարել, բառը երևի ճիշտ չեմ օգտագործել, գյուղատնտեսական վերամշակողներին, որ հոսքերը կազմակերպեն ավելի էֆեկտիվ, կանխատեսելի և հաշվի առնելով, որ մենք ակնկալում ենք պրոդուկտի աճ, և լրացուցիչ ֆինանսական ճգնաժամեր չստեղծենք: Այդ մեխանիզմը մենք առաջարկելու ենք բիզնես կառուցներին, որևէ պարտադրանք, որևէ ճնշում չկա: Ով մասնակցի, գտնում եմ՝ իր համար կստեղծի նպաստավոր պայմաններ»,- ասաց վարչապետը:
168.am-ը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանից հետաքրքրվեց, թե ո՞րն է խնդիրը։ Նախարարը հայտարարեց, թե բոլոր երկրներն անմաքս առևտրի խանութներում ունեն սահմանափակումներ սպիրտային խմիչքների և, առհասարակ, ենթաակցիզային ապրանքների նկատմամբ, որպեսզի «չչարաշահվի առանց հարկերի վճարման ապրանքաշրջանառությունը»։
«Պետությունը պարտավոր է գնել այդ կայանից ստացված էներգիան: Ինչպես տեսնում եք բոլոր պայմանները ստեղծվել են ներդրում կատարելու համար: Հաջորդ տարի հայտարարվելու է 50 ՄՎՏ կայանի կառուցման մրցույթը: Կառավարությանը ներկայացրել ենք այդ ներդրումային ծրագիրը»,-ասաց Հայկ Հարությունյանը:
Դեսպանն ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում տարբեր ուղղություններով կառավարությունն ունի ձեռքբերումներ և միաժամանակ կարևորել առարկայական բարեփոխումների շարունակությունը: Ռիչարդ Միլսի խոսքով՝ ԱՄՆ պատրաստ է նաև փորձագիտական աջակցություն տրամադրել դատաիրավական և հարկային բարեփոխումների իրականացման գործում:
2017թ. Ռուսաստանը կարող է փորձել վերադարձնել իր ազդեցությունը հետխորհրդային տիրույթում։ Այն թուլացել է 2014թ. Եվրամայդանի իրադարձություններից և Ուկրաինայի ձգձգված հակամարտությունից հետո, սակայն 2016-ին հակառուսական արևմտյան ճակատը ցնցվեց։
ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆիզիկական անձանց առաջարկում է ավտովարկեր ՀՀ դրամով միաժամանակ 2 ուղղություններով՝ առաջնային և երկրորդային շուկայում: ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ձևակերպել ավտովարկեր՝ ավտոսրահներից անձնական/ընտանեկան օգտագործման համար նոր մեքենաների, ինչպես նաև ավտոշուկայից/ֆիզիկական անձանցից առավելագույնը 10 տարի օգտագործված մարդատար ավտոմեքենաների գնման համար, այդ թվում այն ավտմեքենաների, որոնք ներմուծվել են մինչև հայտ ներկայացնելը 30 օրվա ընթացքում:
Նախարարը կրկնեց վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը, թե Հայաստանում մենաշնորհներ չկան, այլ միայն բնական մենաշնրոհներ են, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հսկողության տակ են, իսկ մնացածը կարող են լինել գերիշխող դիրք զբաղեցնողներ. «Ես այսօր վստահաբար կարող եմ ասել, որ շուկան բաց է: Ներկա իրականության մեջ որևիցե մի սահմանափակում, որևիցե մի խոչընդոտ չկա»։
168.am-ի հարցադրմանն ի պատասխան, թե այդ աճից որքա՞նն է հայկական արտադրանքի շնորհիվ, քանի որ շատ են դեպքերը, երբ երրորդ երկրներից ներկրված ապրանքն արտահանվում է ԵՏՄ երկրներ և ցույց է տրվում որպես արտահանում, Ս.Կարայանը վստահեցրեց, թե այդ աճը պայմանավորված է հենց մեր արտադրության ծավալների ավելացմամբ։
168.am-ի հարցին, թե ի՞նչ խնդիրներ են եղել ԵՏՄ-ի հետ այդ ազատ տնտեսական գոտու հետ կապված, որի մասին կառավարության վերջին նիստերից մեկում խոսել է վարչապետ Կարեն Կարապետյանը, Ս.Կարայանը պատասխանեց, որ Եվրասիական տնտեսական միության նոր մաքսային օրենսգրքի նախագծով նախատեսված չէր, որ Հայաստանում էլ կարող է սահամանմերձ ազատ տնտսական գոտի լինի, սակայն այդ հարցը կարգավորվել է և նախագծում ներառվել է, որ Հայաստան-Իրան սահմանագծին կարող է գործել ազատ տնտեսական գոտի։
«Մենք շատ ցածր արտահանման ներուժ ունենք մեր հարևան և առաջին առևտրատնտեսական գործընկերների հետ: ՌԴ արտահանումը մեկ շնչի հաշվով կազմում է 1.7 ԱՄՆ դոլար, իսկ Իրանը` 1 դոլար: Այսինքն` կա բավականին չօգտագործված ներուժ և այս երկրներ արտահանումը մեծացնելը լինելու է մեր առաջնահերթ քայլերից մեկը»:
2016 թվականի հունվար-նոյեմբերին օդային ճանապարհով Հայաստանից մեկնել է 968626 մարդ
«Հեշտ անցումներ չեն լինում` ցանկացած նոր կառավարություն ունի նոր աշխատաոճ, ծրագիր, մոտեցումներ, և անպայման ինչ-որ բան կանգ է առնում, և սկսվում է նորը»,- ասաց Թաթուլ Մանասերյանը:
Սահմանափակումները Հայաստանի Հանրապետության կողմից կկիրառվեն 2020թ. հունվարի 1-ից
2016 թ. դեկտեմբերի 27-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.25%:
Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում դեկտեմբերի 27-իկայացած խորհրդի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, գրանցել է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կանոնները:
Մի շարք լրատվամիջոցներ, հղում կատարելով ռուսական ԶԼՄ-ներին, լուրեր էին հրապարակել, թե 2017-ի հունվարի 1-ից փոփոխություններ կլինեն նաև ՀՀ ավտոմեքենաների ներմուծման ընթացակարգերում:
«Ռուս-հայկական ժամանակակից հումանիտար ինստիտուտ» կրթական հիմնադրամը պետությանը պարտք է շուրջ 600 հազար դրամ: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 28-ի նիստում նախատեսում է հիմնադրամին պարտավորեցնել կուտակված պարտքի գումարը պետական բյուջե փոխանցել:
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները, այդ թվում նաև Ղրղզստանը, ստորագրել են միության մաքսային օրենսգիրքը: Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Ջերմուկում գործող «Նոր կյանք թափոններին» ծրագիրը ստեղծվել է “Լիդիան Արմենիա” ՓԲԸ-ի սոցիալական զարգացման ծրագրերի շրջանակներում
«Մենք ունենք 235 բնակավայր, որտեղ տրանսպորտային ամենօրյա երթևեկություն չենք իրականացնում: Մենք չունենք մրցույթներով հաղթող որոշակի կառույցներ, որոնք այս միջհամայնքային ավտոբուսային երթևեկությունն ապահովեն: Սա ունի բազմաթիվ պատճառներ. տնտեսապես էֆեկտիվությունը ձգտում է զրոյի, քանի որ հաշվարկները ցույց են տվել, որ օրական առավելագույն փոխադրվող մարդկանց թիվը չի գերազանցում 2-ը»:
ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 26-ից շրջանառության մեջ է դրել «Բոստոնի լաբիրինթոս» և «Վաալսի լաբիրինթոս» արծաթե հուշադրամները: Այս մասին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«Ես մարդկանց մոտ զգում եմ հավատ և օպտիմիզմ: Ընտրությունները շատ քիչ ազդեցություն կունենան: Եվ հետո, ապրիլի 9-ը տարվա սկիզբ է, շուտ կհաղթահարենք այդ հոգեբանությունը»:
Ֆիզիկական անձի կարգավիճակով գյուղատնտեսական նպատակով վարկ ստացել են 72 874 տնտեսություն
ՀՀ առևտրային բանկերի ավանդները 2016 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում զգալի աճ են գրանցել։
Փողի բազան 2016թ. հոկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 890 578 մլն. դրամ
Նա պատմում է, թե ինչ սկզբունքներով են ղեկավարում ՀՀ խոշոր հարկատու հանդիսացող ընկերությունը։։
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2014 համատարած գյուղատնտեսական հաշվառման արդյունքները։
Արտերկրից Հայաստան ուղարկվող դրամական փոխանցումները 2016-ի ընթացքում շարունակել են կրճատվել։ Ամենաթարմ տվյալները, որ ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է, վերաբերում են հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածին։