Բաժիններ՝

ԱՄՆ-ը առևտրական նոր բանակցություններ է առաջարկել Չինաստանին. The Wall Street Journal

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Չինաստանին առաջարկել է մինչեւ սեպտեմբերի վերջն անցկացնել առեւտրական բանակցությունների եւս մեկ փուլ՝ հնարավորություն տալով կանխել ԱՄՆ տարեկան 200 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների ներմուծման նոր մաքսատուրքերի սահմանումը: Այդ մասին գրել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:

Նրանց տվյալներով՝ չինական կողմին՝ ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեի գլխավորությամբ, հրավեր է ուղարկել ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:

Ամերիկյան կառավարության մի շարք ներկայացուցիչներ նշում են, որ նոր թուլություն են զգացել չինական արտադրողների շարքերում եւ հնարավոր է, որ այժմ Պեկինն ավելի մեծ ճկունություն դրսեւորի նոր մաքսատուրքերի սպառնալիքի ներքո, գրում է հրատարակությունը:

Ընդսմին WSJ-ի աղբյուրներն ընդգծում են, որ բանակցությունների հրավերը չի կարելի ընկալել որպես բեկումնային պահ, քանի որ Սպիտակ տանը միասնական կարծիք չկա Չինաստանի նկատմամբ: Ոմանց կարծիքով, բանակցությունները հազիվ թե կանգնեցնեն ՉԺՀ-ից 200 մլրդ դոլարի ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի սահմանումը՝ ի լրումն 50 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների արդեն հայտարարված մաքսատուրքերի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս