Արդշինբանկը Ասիական Զարգացման Բանկի Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում արժանացել է Momentum Award մրցանակի
2018թ. Սինգապուրում կայացած Առևտրի ֆինանսավորման ծրագրի մրցանակաբաշխության ժամանակ այս տարի առաջին անգամ Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ) ներկայացրել է նոր մրցանակային կարգ` Momentum Award: Մրցանակը շնորհվել է Արդշինբանկին, որը թողարկող բանկերի միջև ճանաչվել է 2017-ից 2018 թվականն ընկած ժամանակահատվածում Առևտրի ֆինանսավորման գործարքների ամենաբարձր աճի տեմպ ունեցող համագործակցող բանկը:
***
Global Finance ամերիկյան հեղինակավոր ամսագիրն Արդշինբանկին ճանաչել է 2018թ. «Տարվա լավագույն բանկը Հայաստանում: Բանկը Հայաստանի միակ մասնավորկառույցն է, որն ունի միջազգային հեղինակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ՝ հավասար ՀայաստանիՀանրապետության վարկանշային մակարդակին և միակ մասնավոր կառույցն է ՀՀ-ում, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է Եվրոպարտատոմսեր: