Հրապարակված վերլուծությունները և ուսումնասիրությունները կամ բացակայում են, կամ էլ չունեն բավարար խորություն, իհարկե, նորից ենք շեշտում, խոսքը վերաբերում է հրապարակային փաստաթղթերին։
«Այդ 50 հազար աշխատատեղը մարդկանց, տնտեսության ու աղքատության վրա չի ազդել, քանի որ այդ աշխատատեղերն արդեն զբաղված էին, պարզապես աշխատողները եկել են օրինական դաշտ»։
«Վիճակագրությունը չի կարող տարբերել, որ այդ աշխատատեղը, որը ստեղծվել է, իր մասին հայտարարություն է ներկայացրել հարկային մարմին և սկսել հարկեր վճարել, այն նոր աշխատատեղերն են: Մեր գնահատմամբ՝ այդ 50 հազար աշխատատեղերի 1/5 մասը նոր աշխատատեղեր են»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:
Պետության հաշվին վարկերը սուբսիդավորելու փոխարեն` կառավարությունը ճիշտ կաներ՝ մտածեր արժեթղթերի շուկայի բարեփոխումների մասին։ Ինչպես նախկինում, այնպես էլ իշխանափոխությունից մեկ տարի հետո այս ոլորտում քար լռություն է։
Ռուսական կապիտալի հոսքերը, որոնք ապահովում էին մեծամասամբ այս երկրում տնտեսական գործունեություն իրականացնող հայազգի գործարարները, գրեթե իսպառ դադարել են։Սա յուրահատուկ վերաբերմունք է Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ, ինչն ունի նաև իր պատճառները։
Այս տարվա առաջին եռամսյակում ՊԵԿ-ը չնչին չափով է իրականացրել հարկային գերավճարների մնացորդից նվազեցում, որովհետև, եթե դա աներ գոնե նախորդ տարվա 20 տոկոսի չափով, ապա ոչ միայն գերակատարում չէր արձանագրվի, այլ ավելին, հարկային եկամուտների էական թերակատարում կլիներ, և, իհարկե, գործող իշխանությունների կողմից քաղաքական այս ամբողջ բեմականացումը չէր լինի։
«Եթե դուք կարծում եք, որ 85-90 հազարին ես անգիր գիտեմ, ես շնորհակալություն եմ հայտնում, բայց այդպիսի մեծ ակնկալիքներ մի՛ ունեցեք ինձնից»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ մեկնաբանելով ՔՈ դիմումը ԱԺ-ին և դատախազությանը` Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու պահանջով և ի պատասխան հարցի, թե գործարար Գագիկ Ծառուկյան կա՞ ՊԵԿ բազայում:
168.am-ի հարցին՝ ինչպե՞ս կարող էր Ատոմ Ջանջուղազյանի նման մասնագետը շփոթել այդ տերմինները, Անանյանը պատասխանեց, որ Ա. Ջանուղազյանը հետո փորձել է շտկել իրեն՝ ասելով, որ դա հարկային վարչարարության հետ չի կապված, այլ օրենսդրության հետ է կապված.
Այն գումարը, որի մասին խոսում է ֆինանսների նախարարը, համարժեք է պետական բյուջեի հարկային եկամուտների գրեթե 35 տոկոսին։ Սա, ըստ էության, Հայաստանի տնտեսության ստվերի գնահատականն է։
Մինչ կառավարությունը փորձում է ցույց տալ, որ երկու ձեռքով, երկու ոտքով կանգնած է գյուղացու կողքին, գյուղատնտեսությունը շարունակում է ազատ անկումը։ Ինչպես փաստում են Վիճակագրական ծառայության հրապարակած առաջին եռամսյակի տնտեսական ակտիվության օպերատիվ տվյալները, նախորդ տարվանից տնտեսության այդ ճյուղում սկսված ոչ ցանկալի դրսևորումները պահպանվում են նաև այժմ։
Դիտարկմանը, որ ամսական կտրվածքով արտահանման անկման միտումը հետզհետե մեղմվում է, Ա.Մարգարյանը պատասխանեց, որ արտահանման նվազման միտումի վրա էապես ազդել են հանքարդյունաբերության ոլորտում ստեղծված կացությունը, խոշոր ընկերությունների վարքագիծը, նաև ներդրումային ծրագրերը, որ սառեցվել են:
Պատահական չէ, որ, եթե հանենք ռուսական վարկի մասնակցությունն ատոմակայանում իրականացվող շինարարական աշխատանքներում, ապա ոլորտի աճը պարզապես փուլ կգա։
Արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող «Ապավեն» ընկերության հիմնադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը «168 Ժամին» տեղեկացրեց, որ գործարարների համար բավականին բարդ իրավիճակ է:
Հիմա թող վարչապետը հետևություն անի, թե ո՞վ է ում խաբում։ Եթե Նիկոլ Փաշինյանի հրապարակած տվյալները ճիշտ են, ապա դա նշանակում է, որ Վիճակագրական ծառայությունն է ապատեղեկատվություն մատուցում հասարակությանը։ Թե ինչո՞ւ, թող պարզի վարչապետը։
Համաձայն սահմանված ժամանակացույցի, մարտի 25-ին Վիճակագրական կոմիտեն հրապարակեց ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Ամփոփ տվյալների համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2019 թվականի մարտ ամսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 6.2 տոկոս:
Արդեն տևական ժամանակ տնտեսության մասին նույնիսկ խոստումների մակարդակի որևէ լուր ու փաստ գտնել հնարավոր չէ։ Ո՛չ հարկային, ո՛չ մաքսային կառույցները, ո՛չ ֆինանսների պատասխատուները, ո՛չ վիճակագիրները տնտեսական տեղեկատվություն չեն հրապարակում։
«Փորձում են նույնիսկ խնդիրը անձնական դաշտ տեղափոխելով՝ այնպիսի լուծումներ ստանալ, միայն թե դաշտում նոր խաղացողներ չհայտնվեն… Սա անընդունելի մոտեցում է և հաստատ չի բխում պետության և քաղաքացու շահերից»:
Այս տարվա առաջին երկու ամիսներին բարձր է եղել սննդամթերքի արտադրության ծավալների ավելացման տեմպը։ Բայց ոչ այնքան, ինչքան վարչապետն է ասում։ Մինչ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է 25 տոկոսի մասին, պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է ընդամենը 9,7 տոկոս աճ։ Թե ո՞րն է վարչապետի և վիճակագիրների տվյալների նման մեծ շեղման պատճառը, հայտնի չէ։
ՀՀ կառավարությունը վաղվա՝ ապրիլի 25-ի նիստում նախատեսում է բացասական եզրակացություն տալ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի ներկայացրած օրինագծին։
Նախկին իշխանությունները մեկ անգամ չեն հայտարարել, որ Հայաստանում մենաշնորհներ չկան, բայց դրան ոչ ոք չէր հավատում։ Ու ճիշտ էր անում, որովհետև մենաշնորհների վերացումն ինքնանպատակ չէ և ենթադրում է, որ դա պետք է բերի գների նվազեցման։ Այնինչ` գները չէին նվազում։
Թե ո՞րն է տվյալների հրապարակումը ձգձգելու պատճառը, մնում է միայն գուշակել։ Թվում է, թե որևէ նշանակություն չունի՝ ցուցանիշները կհրապարակվեն մեկ ամիս շո՞ւտ, թե՞ մեկ ամիս ուշ։
«ՄՏՍ Հայաստան», «Յուքոմ» և «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունները կճանաչվեն իրենց հանրային շարժական կապի հեռախոսացանցում զանգերի վերջնավորման մեծածախ շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող օպերատորներ:
2002թ. դեռևս պետական սեփականություն հանդիսացող «Արարատցեմենտի» բաժնետոմսերը վաճառվել էին, ինչպես նշել է Հ.Գևորգյանը, «Ռոբերտո» ընկերությանը: Այդ մասին վկայում է ՀՀ կառավարության 2002 թ. սեպտեմբերի 12-ի N 1465-Ա որոշումը, որը վավերացրել է այն ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Այս ամենի մեջ մի բան ակնհայտ է, որ հայկական ցեմենտի արտադրությունը լավ օրեր չի ապրում։ Այն պարբերաբար կանգնում է լուրջ խնդիրների առաջ։ Ու որքան էլ տարիներ շարունակ տարբեր մեխանիզմներով փորձ է արվել ներքին արտադրության համար նպաստավոր պայմաններ ապահովել, դրանից իրավիճակը շատ չի փոխվել։
«Եթե ինչ-որ մեկը կարող է ասել, որ տարիներ շարունակ վնասով է աշխատել, ես այդ տրամաբանությունը չեմ հասկանում: Ցեմենտն արտահանում ես էժան գնով Վրաստան, որպեսզի վրացական էժան ցեմենտը չմտնի՞ Հայաստան: Դա ո՞նց եք պատկերացնում: Այդ սխեման աբսուրդ է»:
Ժամանակին ձևավորելով չափազանց բարձր սպասումներ` Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության։ Ու հիմա ստիպված է ընդունել, որ չի կատարել այն բազմաթիվ խոստումները, որոնք շռայլել է հեղափոխության օրերին։
Եթե վարչապետին թվում է, թե նվազագույն կենսաթոշակի շեմը մի քանի հազար դրամով ավելացնելով՝ կատարել է կենսաթոշակների բարձրացման խոստումը, ապա չարաչար սխալվում է։
Հայկական ծագում ունեցող 8 ռուսաստանցի գործարարներ հայտնվել են Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակում։
Այն, ինչ այսօր փորձ է արվում անել գազամատակարարման համակարգում, ուղղված է ոչ թե՝ պարտքի փակմանը, այլ՝ ապագայում նորի չառաջացմանը։ Իսկ մինչ այդ, գազի թանկացման դիմաց Հայաստանը պարտք է կուտակում ռուսական մատակարարին, որը, հայտնի չէ, թե ով պետք է վճարի։
«Սրանից որոշ ներդրողներ, հնարավոր է, վախենան, ընդ որում, այնքան, որքան Ամուլսարի դեմ հ/կ-ների այս պայքարից: Բայց եթե տնտեսական հեղափոխություն ենք ուզում քաղաքականից հետո, ուզենք թե չուզենք, այս խոչընդոտներին հանդիպելու ենք: Կարևորն այն է՝ բոլորին ստիպենք, համոզենք, որ նոր պայմաններում ենք աշխատում»: