Գոնե կառավարությունը պատկերացնո՞ւմ է, թե իր անպատասխանատու պահվածքի հետևանքով ինչպիսի վնասներ է հասցրել Հայաստանի տնտեսությանը։ Խոսքը զուտ տնտեսական, ինչպես նաև սոցիալական էֆեկտի մասին չէ, թեև դա պակաս կարևոր չէ։ Խոսքը նախ և առաջ՝ երկրի ներդրումային գրավչության խաթարման մասին է։
Պետեկամուտների կոմիտեն վերջապես հրապարակեց այս տարվա առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկը։ Ցանկում ընդգրկված կազմակերպությունների վճարներն ավելացել են։ Սակայն այնպես չէ, որ դրանից, հարկային մուտքերի հետ կապված՝ տարօրինակությունները պակասել են։
Ինչպես հայտնի է, ժամանակին նման նախաձեռնությամբ հանդես եկավ նաև Կարեն Կարապետյանի կառավարությունը։ Բայց այն չհասցրեց սկսել պրոգրեսիվ գույքահարկի ներդրման գործընթացը, թեև այդ ուղղությամբ բավական աշխատանքներ կարծես կատարվեցին։
Առաջին տպավորությունն այն է, որ այցն այդ ծրագրերին միանալու առումով՝ ոչինչ կամ գրեթե ոչինչ չտվեց հայ-չինական տնտեսական հարաբերություններին։ Վարչապետի Չինաստան կատարած այցից ամենատպավորիչը, թերևս, չինական հյուրասիրության և «պենկինյան բադը» համտեսելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումն էր։
Տնտեսական տեղեկատվության ամենակարևոր լուրը, հարկավ, կարելի է համարել «Աշխատիր, Հայաստան» անունով ծրագիրը, որ մեր իշխանությունները գործարկեցին Աշխատանքի միջազգային կազմակերպության 100-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում: Ներկա էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Միջոցառման բնույթի հետ կապված նրա ելույթը հետաքրքիր էր:
Վերջին մեկ տարում բանկերի վարկային պորտֆելի աճի գրեթե կեսը բաժին է ընկել սպառողական վարկերին։ Ապրիլի 1-ի դրությամբ դրանք հասել են 744 մլրդ դրամի։ Այն կազմում է բանկային վարկերի ավելի քան 25 տոկոսը։ Միայն անցած մեկ տարում դրանք ավելացել են 196 մլրդ դրամով կամ գրեթե 36 տոկոսով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած 50.000 ավելացած աշխատատուժի թեման շարունակում է մնալ բուռն քննարկումների առարկա քաղաքական ուժերի, տնտեսագետների շրջանում:
Ֆինանսական միջոցների արտահոսքը Հայաստանից բավական ինտենսիվ տեմպերով շարունակվում է։ Քաղաքացիները միայն բանկային համակարգով ամսական շուրջ 100 մլն դոլար են դուրս հանում երկրից։
Դեսպան Թրեյսին նշեց, որ շատ կարևոր է, որպեսզի ԱՄՆ-ն ՀՀ-ում աշխատի ՀՀ կառավարութան հետ համատեղ՝ բիզնեսի, ներդրումների համար նպաստավոր, կանխատեսելի ու թափանցիկ միջավայր ձևավորելու ուղղությամբ։
Շարժիչային գազի վաճառքի ժամանակ խորանարդից կիլոգրամի անցնելու վերաբերյալ կառավարության հաշվարկները չարդարացան։ Գներն այսօր շատ ավելի բարձր են, քան կանխատեսվում էր։ Ու հիմա կառավարությունն անհույս փորձեր է անում արդարացումներ գտնելու համար։
«Շատ լարված մթնոլորտ կա, որի արդյունքում թե ինչը որքան կտուժի, ես չեմ կարող ասել: Պետք է այդ մթնոլորտը վերացնել: Խոսքը քաղաքական մթնոլորտի մասին է, որը բավականին թունավոր է՝ սոցցանցերում իրար վրա հարձակումներ, ատելության խոսք, և այլն»:
Ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանը հպարտությամբ հայտարարում էր, որ հեղափոխությունից հետո բանկային ավանդներն աճել են։ Դժվար է ասել՝ դրա մեջ հպարտանալու բան կա՞ր, թե՞ ոչ, բայց փաստն այն է, որ վարչապետի ոգևորությունից մի քանի ամիս անց ավանդները դադարել են ավելանալ։
Պարտադի՞ր էր մարդուն բռնել, նստեցնել, այդքան աժիոտաժ սարքել, տնտեսական հատվածի մյուս մասնակիցների շրջանում լարվածություն ու խուճապ առաջացնել, նոր հասկանալ, որ նա կարող է նաև ազատության մեջ լինել։
«Այժմ այն պահն է, որ բիզնեսը պետք է էֆեկտիվ աճ տա, որպեսզի այն շարունակական լինի անշարժ գույքի շուկայում: Այդ ակտիվությունն էլ կապված է հարկային, մաքսային բարեփոխումների հետ»:
«Որևէ բիզնես ներդրում չի կատարի այնպիսի տնտեսությունում, որտեղ մինչև վերջ մի կողմից՝ խաղի կանոնները հստակ չեն, մյուս կողմից՝ վիճակը կայուն չէ։ Անընդհատ խոսում ենք օտարերկրյա ներդրումներից, բայց մոռանում ենք տեղական ներդրումները։ Տեղացի ներդրումները ևս ցուցաբերում են նույն զգուշավորությունը»:
Ինչո՞ւ վարչապետը ոչինչ չի ասում այն մասին, թե այս ընթացքում ինչքանո՞վ է թանկացել կյանքը Հայաստանում։ Խոսքը պաշտոնապես հրապարակվող գնաճի ցուցանիշի մասին չէ։ Նորություն չէ, որ դրանով չի որոշվում կյանքի թանկացումը։
Նույնիսկ նման տվյալների պարագային՝ խորհուրդ եմ տալիս պարբերաբար ընթերցել տնտեսական վիճակագրություն: Ինչ անսպասելի փաստ ու թիվ ասես չեք գտնի: Օրինակ, առանց մեկնաբանելու փորձի՝ մեկ մեջբերում ներկայացնեմ:
ՀՀ կառավարությունը վաղվա նիստում մաքսատուրքից ազատելու արտոնություն կտրամադրի «Գրին Ֆուդ» ՍՊ ընկերությանը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծելու համար:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրում է բենզինի շուկայում վերջին շրջանում գրանցված թանկացումները: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՏՄՊՊՀ-ից:
Պետական բյուջեի հարկային եկամուտների հրապարակվող ցուցանիշների հետ վերջին շրջանում ինչ-որ բան է կատարվում։ Ու որքան էլ ՊԵԿ նախագահը տարբեր առիթներով փորձում է հիմնավորումներ տալ դրանց, միևնույն է՝ անվստահությունը չի փարատվում։ Եվ ինչն է հետաքրքիր. տարօրինակությունները շատ հաճախ թելադրված են նույն պաշտոնական հրապարակումներից։
Լրացավ իշխանափոխության մեկ տարին։ Այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը հասցրեց գլխավորել երկու կառավարություն։ Բայց թե՛ մեկը, և թե՛ մյուսը չկարողացան արդարացնել այն հույսերն ու սպասումները, որոնք ձևավորվել էին իշխանափոխության օրերին։
«ԵԱՏՄ-ում, որպես մեկ միասնական միավոր, որտեղ գործում են միևնույն մաքսային պատնեշները, չեն կարող լինել էներգակիրների տարբեր գներ: Դա աբսուրդ է, որովհետև, օրինակ, Կրասնոդարում ջերմոցի համար գազն արժե 40 դոլար, Հայաստանում՝ 103 դոլար՝ կրկնակիից ավելի թանկ, և ավտոմատ հայաստանյան վարունգն ավելի թանկ է ստացվում»:
«Մենք պետք է գնանք մոտավորապես 120-150 հազար աշխատատեղերի գաղափարին, իսկ դրա համար մասշտաբային ռեֆորմներ են պետք։ Հայաստանն առայժմ այդ ճանապարհով չի գնում, առայժմ կան որոշակի ծրագրեր, որոնք միայն թղթային վիճակում են»,- եզրափակեց Գագիկ Մակարյանը։
Շուտով կլրանա իշխանափոխության մեկ տարին։ Սպասվում է, որ այդ առիթով մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն ասուլիս կհրավիրի։ Հիշեցնենք, որ անցած տարվա այդ օրը հեղափոխության առաջնորդն առաջին անգամ ընտրվեց Հայաստանի վարչապետ։
Կառավարությունն ակնկալում է այս տարվա պետական բյուջեի եկամուտները գերակատարել 40 մլրդ դրամով։ Ոչինչ, որ այն շատ հեռու է մինչև վարչապետ դառնալը բյուջեն 30 տոկոս ավելացնելու՝ Նիկոլ Փաշինյանի ժամանակին տված խոստումից, այլև այնպիսին չէ, ինչպիսին փորձ է արվում ներկայացնել։
Հրապարակված վերլուծությունները և ուսումնասիրությունները կամ բացակայում են, կամ էլ չունեն բավարար խորություն, իհարկե, նորից ենք շեշտում, խոսքը վերաբերում է հրապարակային փաստաթղթերին։
«Այդ 50 հազար աշխատատեղը մարդկանց, տնտեսության ու աղքատության վրա չի ազդել, քանի որ այդ աշխատատեղերն արդեն զբաղված էին, պարզապես աշխատողները եկել են օրինական դաշտ»։
«Վիճակագրությունը չի կարող տարբերել, որ այդ աշխատատեղը, որը ստեղծվել է, իր մասին հայտարարություն է ներկայացրել հարկային մարմին և սկսել հարկեր վճարել, այն նոր աշխատատեղերն են: Մեր գնահատմամբ՝ այդ 50 հազար աշխատատեղերի 1/5 մասը նոր աշխատատեղեր են»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:
Պետության հաշվին վարկերը սուբսիդավորելու փոխարեն` կառավարությունը ճիշտ կաներ՝ մտածեր արժեթղթերի շուկայի բարեփոխումների մասին։ Ինչպես նախկինում, այնպես էլ իշխանափոխությունից մեկ տարի հետո այս ոլորտում քար լռություն է։
Ռուսական կապիտալի հոսքերը, որոնք ապահովում էին մեծամասամբ այս երկրում տնտեսական գործունեություն իրականացնող հայազգի գործարարները, գրեթե իսպառ դադարել են։Սա յուրահատուկ վերաբերմունք է Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ, ինչն ունի նաև իր պատճառները։