Թե ինչո՞վ է պայմանավորվել Ս.Ալեքսանյանին պատկանող այս ընկերության կողմից պետական բյուջե վճարված հարկերի կրճատումը, հավանաբար շատերին է հետաքրքրում։
Պաշտոնապես արդեն հայտարարվել է Իրանի Իսլամական Հանրապետություն ՀՀ վարչապետի այցի մասին: Մամուլը, հայկական պաշտոնական շրջանակները, Իրանի դեսպանատունը պարբերաբար անդրադառնում են այդ խնդրին:
Վիճակագրությունը փաստում է, որ վերջին 7 տարիներին աղքատության մակարդակի նվազմանը զուգահեռ՝ զգալի նվազել է նաև ծայրահեղ աղքատների թվաքանակը՝ 2017 թվականի արդյունքներով կազմելով 1.4 տոկոս: Հիմա արդեն հեղափոխական կառավարության ծրագրով նախատեսվում է 5 տարվա ընթացքում՝ մինչև 2023 թվականը, վերացնել ծայրահեղ աղքատությունը:
Հունվարի 1-ից Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը բարձրացել է 15 դոլարով։ Տարեկան կտրվածքով դա պահանջում է լրացուցիչ առնվազն 30 մլն դոլար։ Առայժմ որևէ մեկը չի ստանձնել այդ գումարի վճարման պարտավորությունը։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը սկսել է պարտք կուտակել գազի դիմաց։
Իհարկե, կառավարության այս ծրագրի հեղինակներն իրենք էլ գիտակցում են, որ տարիներ անց ժողովրդին խաբելն ավելի հեշտ կլինի, եթե չլինեն նշված թվերը: Կլինեն ելույթներ, կմեղադրեն բոլորին, բայց միաժամանակ գլուխ կգովեն, թե աղքատությունն էապես նվազել է, ու անգամ այդ ժամանակ իրենք էլ չեն իմանա, թե որն է համարվում «էապես նվազում»:
2018թ. պետական բյուջեի հարկային եկամուտների հաստատված ցուցանիշը կազմել է 1,261.5 մլրդ դրամ, իսկ հարկային եկամուտների փաստացի մեծությունը՝ 1,257.9 մլրդ դրամ։ Այսինքն՝ կատարողականը կազմել է 99. 7 % և 2018 թ. հաստատված բյուջեն 3. 6 մլրդ դրամով կամ 0. 3 տոկոսային կետով թերակատարվել է։
Խորհրդարանական ընտրություններից անցել է երկու ամիս։ Եթե հավատալու լինեինք վարչապետին, ապա ներդրողները հիմա պիտի ջարդեին Հայաստանի դռները։
Մ.Թանդիլյանը փաստում է, որ իշխանության տված խոստումները չեն արտացոլվել ծրագրում, կան նաև ռեֆորմներ, որոնք ընթացքի մեջ են, սակայն կառավարության ծրագրում դրանց անդրադարձ չկա:
«Ընդհանրապես կարող ենք ոչինչ չգրել, ասել՝ կանենք: Բայց կառավարության ծրագրի հանգամանքը պատահական չէ, որ ընտրությունից հետո պետք է ներկայացվի ծրագիր: Դրա հիման վրա խորհրդարանը պետք է վերահսկի, կառավարությունն էլ հաշվետու լինի: Սա կարևոր ատրիբուտ է»:
Չի սպասվում աշխատավարձերի և կենսաթոշակների կտրուկ բարձրացում։ Մարդկանց աշխատանքով ապահովելու որևէ հեռանկար կառավարության ծրագիրը չի ուրվագծում։ Մինչդեռ ժամանակին հասարակությանը սարեր էին խոստանում։
Բ.Թունյանի կարծիքով՝ այդ ոլորտներն իրենց գաղափարախոսությամբ տարբեր են, և էկոնոմիկայի նախարարությունը պետք է լինի ոչ թե տնտեսական զարգացման և ներդրումների, այլ հենց էկոնոմիկայի նախարարություն:
168.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն՝ ճշտելու համար, թե Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո քանի՞ ներդրող է հետաքրքրվել մեր երկրում ներդրումներ անելու համար, հիմնականում ո՞ր ոլորտների նկատմամբ են ներդրողները հետաքրքրություն ցուցաբերում, և մինչև օրս քանի՞ ներդրում է եղել և ո՞ր երկրներից։
«Եթե մենք խոսում ենք հեղափոխական աճի մասին, ապա աճի տոկոսները պետք է շատ ավելի կտրուկ լինեն։ Տնտեսական հեղափոխության դեպքում պետք է ունենանք երկնիշ թիվ՝ 15-20 տոկոս։ Կառավարությունը դա երևի չի գրել, որպեսզի խուսափի ավելորդ քննադատություններից»։
«Եթե մի քիչ ավելի լրջանա էս քննարկումը, Չինաստանի կառավարությունը կարող է բացատրություն պահանջել, թե ինչ է կատարվում: ՀՀ վարչապետն ամբողջ աշխարհով ներդրումներ է փնտրում, մարդիկ գալիս են՝ հասկանան՝ Հայաստանն իրենից ինչ է ներկայացնում, մենք էլ խրտնեցնում ենք»:
Համակարգի ներդրումից հետո կենսաթոշակային ֆոնդերում ձևավորվել է շուրջ 320 մլն դոլարի կապիտալ։ Սրանք երկար և էժան գումարներ են, որոնք ճիշտ օգտագործելու դեպքում կարող են լուրջ նշանակություն ունենալ տնտեսության համար։ Սակայն չեն ունենում։
Մինչդեռ Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ այս թիրախին հնարավոր է հասնել: «Բայց այդ հնարավորի համար աշխատանք պետք է անել, միայն ասելով չէ»,- հավելեց նա:
Մինչ կառավարությունը խոստանում է առաջիկա հինգ տարիներին ապրանքների և ծառայությունների արտահանումը հասցնել ՀՆԱ 43-45 տոկոսին, Հայաստանի տնտեսության դիրքերն արտաքին շուկաներում թուլանում են։
Երբ դեկտեմբեր ամսին Երևանի քաղաքապետարանի կողմից հրապարակվեց 2019թ. բյուջեի նախագիծը, այն բուռն քննարկումների առիթ հանդիսացավ: Հիմնական խնդիրը ծախսերի անհամաչափությունն էր մայրաքաղաքի ներկայիս խնդիրների ենթատեքստում:
«Նման օրինակները շատ են, երբ դու ինքդ գոնե ակնհայտ վտանգների ու դժգոհությունների մասին զգուշացնում ես, առաջարկում լուծումներ, բայց այդ խնդրին անդրադարձ է լինում միայն այն դեպքերում, երբ լինում է բողոքի ակցիա կամ ֆեյսբուքյան աժիոտաժ, ապա վարչապետը հենց ինքն է անձամբ անցնում դրա լուծմանը: Կարծես գործում ենք բողոքների արձագանքման շատ ավելի պարզ մեխանիզմով»:
«Ո՞վ և որտեղի՞ց է վճարելու 15 դոլարը» հարցը մնաց անպատասխան: Ավելի ճիշտ՝ իշխանությունները պնդում էին, որ գազամատակարար ընկերությունն այն կվերցնի իր վրա: Իսկ «Գազպրոմ Արմենիան» լռում էր: Երեկ պարզ դարձավ, որ այս հիմնարկությունն առայժմ բանակցությունների մեջ է:
Մի խոսքով, կառավարության ծրագրում կա ամեն ինչ, ամեն ինչ, բացի ամենակարևորից՝ գործ անելուց։ Ամբողջ 71 էջերում բարի երազանքների կողքին բացակայում է գործողությունների հաջորդականությունը՝ այն, թե ինչպե՞ս է պետք հասնել այդ արդյունքին։
Ըստ մասնագետի՝ ծրագրում հստակ նշաձողեր պետք է սահմանվեն, ցուցանիշներ լինեն, որպեսզի հաշվետվողականություն ապահովվի, հնարավոր լինի հետագայում այդ թվերը նրանց հիշեցնել ու պատասխան պահանջել։
«Շատ քիչ են այն թվերը, որոնք հնարավորություն են տալու խորհրդարանին վերահսկել կառավարության գործունեությունը, իսկ դա էապես նվազեցնելու է արդյունավետությունը՝ և՛ կառավարության գործունեության, և՛ խորհրդարանի վերահսկողական գործունեության»։
Այլևս չկա նախկին վստահությունը՝ ներդրումների ներգրավման հետ կապված։ Եթե նախորդ ծրագրում կառավարությունը հույս ուներ, որ քաղաքական կայունության պահպանման պայմաններում դրական սպասումները կվերածվեն ներդրումային լուրջ հոսքերի, ապա այս փաստաթղթում նման լավատեսություն չկա։
2018 թ. վերջին պարենային զամբյուղի ամսական արժեքը կազմել է 34 հազար 527.4 դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թանկանալով գրեթե 2000 դրամով։ 2017-ի վերջին պարենային զամբյուղի ամսական արժեքը 32 հազար 439.3 դրամ էր։
Կասկած չկա, որ այսպես շարունակվելու դեպքում առաջիկայում Հայաստանի տնտեսության խնդիրները գնալով խորանալու են։ Երկար ժամանակ պետք չի լինելու համոզվելու համար, որ տնտեսության զարգացումները մտել են փակուղի։
Մինչ Հայաստանի տնտեսությունը ֆինանսական միջոցների, առավել ևս՝ ուղղակի ներդրումների լուրջ կարիք ունի, կապիտալն ահռելի տեմպերով արտահոսում է երկրից։ Միայն անցած տարի ֆիզիկական անձանց փոխանցումներն արտերկիր ավելացել են շուրջ 200 մլն դոլարով։ Սա հսկայական գումար է Հայաստանի տնտեսության համար։
Տնտեսագետը նշեց, որ այժմ պետք է հետևողական լինել, հասկանալ, թե ինչ է նշանակում՝ մենաշնորհը վերացվում է, ի վերջո՝ գալի՞ս ենք նրան, որ առանց ապարատների, միայն ծրագրային լուծումներով իրականացվի ՀԴՄ-ի գործառույթը, թե՞ ամեն դեպքում պետք է ներկրել սարքերը։
«Ի՞նչ են արել մինչ օրս. Հարկային օրենսգի՞րք են արագացված ընդունել, դրամավարկային քաղաքականությա՞նն են անդրադարձել, գլխավորը՝ սեփականության հարցը չեն լուծել, և բիզնեսը կախված վիճակում է»,- ասաց Հ.Բալանյանը:
Կենտրոնական բանկը կամ արձանագրել է տնտեսության անկում, կամ առնվազն ունի այդպիսի հիմնավոր սպասումներ, և վարվող քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան հստակ ուրվագծված հակառեցեսիոն` կանխարգելիչ միջոցառումների ամբողջականություն: