Եթե այդ նպատակը կյանքի չկոչվի՝ դրան պետք է հետևեն քայլեր։ Իսկ ամենատրամաբանական քայլը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության նպատակահարմարության հարցի բարձրացումն է։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանն ինքը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի օրակարգում նման հարց չկա։ Այսպիսով, եթե չհաջողվի գազի միասնական գին սահմանել ԵԱՏՄ տարածքում, Հայաստանը հայտնվելու է անհարմար դրության մեջ։
Զավեշտը հասել է այնտեղ, որ կառավարության պաշտոնյաները փորձում են արդարացում գտնել նաև դրա համար։ Պարզվում է՝ հարկային բեռի ավելացմամբ նրանք մտածում են քաղաքացիների առողջության մասին, որովհետև «բոլոր տեսակի գազավորված ըմպելիքները` անկախ շաքարի պարունակությունից, վնասակար են»։ Իսկ գուցե ճիշտ կլիներ միանգամից արգելե՞լ դրանց իրացումը։
Հետևելով պարոն Բերբերյանի խորհրդին՝ այդպես էլ անում ենք։ Եվ ի՞նչ։ Մեկ տարվա կտրվածքով Կենտրոնական բանկի միջազգային պահուստները կրճատվել են 292,7 մլն դոլարով։ Եթե 2018թ. հունվարին դրանք հասնում էին 2 մլրդ 286,9 մլն դոլարի, ապա այս տարվա հունվարին կազմել են 1 մլրդ 994,2 մլն դոլար։
Կենտրոնական բանկի միջազգային պահուստները, որոնք արտահայտված են հիմնականում տարադրամով, արագորեն դատարկվում են։ Ընդամենը մեկ ամսում դրանք պակասել են 255 մլն դոլարով կամ ավելի քան 11 տոկոսով։ Դեկտեմբերի 2 մլրդ 249 մլն դոլարի դիմաց՝ այս տարվա հունվարին ԿԲ արտաքին պահուստները մնացել են 1 մլրդ 994 մլն դոլար։
Ըստ նրա՝ բնական է, որ փոփոխությունները շատ արագ չեն լինում, քանի որ գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներն օգտվել են առաջին մուտքի արտոնություններից, ստեղծել են ենթակառուցվածքներ, և դեռ պահպանում են գնային իշխանությունը:
«Խոսում են երկխոսությունից, ժողովրդի անունից են խոսում: Ես ձեզ պարզ հարց եմ տալիս՝ իսկ ո՞ւր է երկրորդ կողմը, ո՞ւր է … երկրորդ կողմն ո՞վ է իրենց երկխոսության դաշտում… ո՞ւր է ժողովուրդը, ո՞ւր են նրա անունից հանդես եկողները, ո՞ւր էին փորձագետները, տնտեսագետները, երբ կառավարությունն իր գործունեության 5-ամյա ծրագիր էր կազմում»:
Նախորդ իշխանությունների օրոք Հայաստանի կարկառուն մենաշնորհատերերից մեկը համարվում էր բոլորին քաջ հայտնի Սամվել Ալեքսանյանը։ 168.am-ը նրան պատկանող ընկերությունների օրինակով փորձեց դիտարկել շուկայում փոփոխությունները։ Պատկերը զարմանալի էր՝ Ալեքսանյանը գրեթե չի զիջել դիրքերը։
Հայաստանի զարգացման համար ներդրումների դերը դժվար է թերագնահատել: Տարիներ շարունակ ներդրումների կարևորության աքսիոմատիկ ճշմարտության մասին շատ է խոսվում, և թվում է, թե կա՞ արդյոք կարիք՝ կրկին անդրադառնալ հարցին:
Կառավարության տնտեսական ծրագրի նկատմամբ կասկածներ ունեցող փորձագետների մի մասը մատնանշում է արդյունաբերության նկատմամբ վերաբերմունք-տեսակետի բացակայությունը:
Նիկոլ Փաշինյանի Իրան կատարած այցով այդպես էլ չտրվեցին այն բազմաթիվ հարցերի պատասխանները, որոնք կային հայ-իրանական հարաբերություններում։ Խոսքն առաջին հերթին տնտեսության մասին է։ Այս ոլորտում երկու երկրների միջև առկա է ահռելի պոտենցիալ, որը շարունակում է մնալ չիրացված։
Ինչպես ՀԲ-ն, այնպես էլ՝ ԱՄՀ-ն, առաջիկա երկու տարիներին մեծ ակնկալիքներ չունեն Հայաստանի տնտեսությունից։ Միջազգային այս հեղինակավոր կազմակերպությունների կանխատեսումներով՝ միջինժամկետ հեռանկարում մեր երկրի տնտեսությունը կաճի հազիվ 4-5 տոկոսով։
Դեռևս անցած տարվա վերջին ակնհայտ դարձավ, որ պետական բյուջեի հարկային եկամուտների ապահովման առումով ինչ-որ բան այնպես չէ։ ՊԵԿ-ը հնարավոր ամեն ինչ արեց բյուջեի բարձր կատարողական ցույց տալու համար։
Վիճակագրական ծառայությունը չի դադարում զարմացնել քաղաքական իրավիճակի փոփոխություններին արագ հարմարվելու իր ունակությամբ։ Այնպիսի տպավորություն է, որ այս կառույցն իրենից կախված ամեն ինչ անում է երկրում տեղի ունեցող տնտեսական գործընթացների վերաբերյալ իշխանությունների ակնկալիքներն արդարացնելու համար։
168.am-ը ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից հետաքրքրվեց՝ արդյոք ծառայությունը որևէ գործողություն իրականացրե՞լ է՝ պարզելու համար, թե ինչ ապօրինի ֆինանսական հոսքերի մասին է խոսքը, և ի՞նչ է արվում դա կանխելու համար։
Անշուշտ, լավ է, որ կառավարությունը մտածում է տեղական արտադրողին պաշտպանելու մասին։ Բայց տեղական արտադրողին այդպես չեն պաշտպանում։ Դա, թերևս, այն վատագույն տարբերակն է, որն ընտրել է կառավարությունը։ Կամ՝ ինչո՞ւ վարչապետի հոգածությանն արժանացավ հենց Գագիկ Ծառուկյանը։
Իր տասնամսյա գործունեության ընթացքում կառավարությունը լուրջ խոչընդոտներ ստեղծեց տնտեսության համար։ Տուժեցին հատկապես օտարերկրյա ներդրումները։ Չնայած իշխանության եկած քաղաքական ուժի ձևավորած սպասումներին, այնուհանդերձ իշխանափոխությանը հաջորդած շրջանում դրանք կրճատվեցին։
15 տարի շարունակ՝ ՀՀԿ-ական, իսկ վերջին մի քանի ամիսներին՝ անկախ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պաշտոնից հեռացել է` զգալի ավելացնելով իր եկամուտները, թեև բանկային հաշիվներին նրա կուտակումները գրեթե նույնն են մնացել:
Ստացվում է, որ և՛ գայլերն են կուշտ, և՛ ոչխարները՝ անվնաս։ Իսկ թե դրանից ի՞նչ է շահում պետական բյուջեն, կարևոր չէ։ Կարևորն այն է, որ հասարակությունը տեսնի, թե ինչպես է Պետեկամուտների կոմիտեն կատարում բյուջեն։
«Աղքատությունը զուտ տնտեսական հարաբերությունների հետ կապված բան չէ: Մարդու աղքատությունը գլխում է: Չի կարող մարդը, ով էստեղ (ցույց է տալիս գլոււխը,-Ա.Կ.) աղքատությունը չի հաղթահարել, ինչ ուզում ես արա՝ նա չի հաղթահարի»,- ԱԺ-ում Կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Եթերում վստահ և խրոխտ ձայնով մաթեմատիկա առարկան բնաջնջելուց զատ՝ Աղազարյանը նաև ձեռքի հետ 10 միլիարդով ավելացնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վճարած հարկերը, փաստացի 32 միլիարդի պարագայում վստահորեն մի քանի անգամ արտաբերելով 42 միլիարդ թիվը:
Վիճակագրության ծառայությունը հրապարակել է «Միջին ամսական աշխատավարձ. ըստ մարզերի և Երևան քաղաքի» աղյուսակը: Հետաքրքիր է: Կարելի է դիտարկել, թե ինչպես են փոփոխվել աշխատավարձերը վերջին հինգ տարում:
«Ընդհանրապես ներդրողներն առաջնորդվում են հետևյալ կերպ, եթե այս կառավարությունը հարուստներից վերցնում է, ապա ի՞նչ երաշխիքներ ունեն, որ իրենց հետ նույնկերպ չեն վարվի»։
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հրապարակած վերջին ցուցանիշները վկայում են, որ անցած տարվա վերջին անշարժ գույքի շուկայում առկա նախկին հուսադրող միտումներից ոչինչ չի մնացել։
Ինչքան էլ Հայաստանի տնտեսությունն իսկապես լուրջ տրանսֆորմացիայի կարիք ունի, դա չի կարող լինել առանձին ոլորտներում արհեստական շոկեր ստեղծելու ճանապարհով։
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ նույնիսկ պետք չէ տնտեսագետ լինել՝ հասկանալու, որ միայն կոռուպցիայի ու մենաշնորհի վերացումը չի կարող խթան հանդիսանալ, որպեսզի երկրում ներդրումներ լինեն։
Կառավարությունը հույսը դրել է թավշյա հեղափոխության, այսպես ասած, համաշխարհային հեղինակության վրա, որը, սակայն, առայժմ ոչնչով չի արդարացնում սպասելիքները։
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի որդու՝ Հարություն Մաշադյանի կարիերայի առաջխաղացումը դարձել է շաբաթվա քննարկման կարևորագույն թեմաներից մեկը։ Ինչո՞ւ։
Հարկավոր է ոչ թե քաղաքացուն դարձնել հսկիչ, այլ՝ գործուն մեխանիզմներ ստեղծել՝ մի կողմից՝ հարկային բեռի թեթևացման, մյուս կողմից՝ հսկողական խիստ միջոցների կիրառման ուղղությամբ։ Եթե կառավարությունն իսկապես ուզում է արդյունքի հասնել, այլ տարբերակ պարզապես չունի։
Կենտրոնական բանկից 168.am-ին հայտնեցին, որ ԿԲ-ն երբևէ անօրինական ֆինանսական հոսքերի խնդրով չի զբաղվել, այլ զբաղվում է փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով:
Չկարծեք, թե ՀԴՄ-ների գինն էժանացել է, պարզապես վարչապետն իր ռեյտինգը պահպանելու համար պարտավորվեց բյուջեի միջոցների հաշվին սուբսիդավորել ՀԴՄ-ների գնի 100 հազարական դրամները: Այսինքն՝ դարձյալ բոլորիս միջոցներից։