Ավելի քան մեկ տարի պահանջվեց՝ հասկանալու համար, որ ներդրողների ուշքը չի գնում Հայաստանում ներդրումներ անելու համար։ Այնպես չէ, որ նրանք սպասում էին թավշյա հեղափոխությանը և Նիկոլ Փոշինյանի վարչապետ դառնալուն, որպեսզի Հայաստանի տնտեսության առջև բացեին իրենց քսակները։
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին կեսի տնտեսական ցուցանիշները։ Դրանց համաձայն` տնտեսությունը գտնվում է բարձր ակտիվության մեջ։ Բայց դա այլևս այնպիսին չէ, ինչպիսին էր, ասենք, մեկ ամիս առաջ։
Արժույթի միջազգային հիմնադրամը կրկին անտեսեց մեզ։ Ավելի ճիշտ՝ մեր տնտեսությունը՝ իր աճի տեմպերով։ Տեսեք, թե ինչպես դա տեղի ունեցավ։ Չէինք հասցրել ուրախանալ մեր ԿԲ կանխատեսումներով։ Ավելի ճիշտ՝ դրանց փոփոխությունով։ ԿԲ-ն, որ երկու-երեք ամիս առաջ մեր տնտեսության համարյա 6 տոկոսանոց աճ էր կանխատեսում, հանկարծ ավելի լավատես դարձավ։
Երկու ոլորտում էլ ԿԲ-ն ցուցանիշները վերանայել է աճի ուղղությամբ։ Եթե ծառայությունների դեպքում լավատեսության համար հիմք է ծառայել զբոսաշրջության շարունակվող աճը, ապա արդյունաբերության մեջ կարևոր է համարվել ներդրումային ակտիվությունը։
«Դա նորմալ իրավիճակ է։ Այլ բան է, թե ինչպես կարելի էր ի սկզբանե այս գործին մոտենալ։ Մի բան անհասկանալի է՝ կարելի է երկար տարիներ խախտումներ անել, հարկերից խուսափել, հետո բռնեցին, գտան, ասել՝ վայ, կներեք, գումարը վճարել, և վերջ։ Իսկ ով մշտապես հարկերը վճարել է, մնում է չգնահատված»։
«Օտարերկրյա ներդրումները շատ կարևոր են, և պետք է ամեն ինչ անել, որ դրանք գան, ու Հայաստանը հետաքրքրություն ներկայացնի, բիզնեսմենի համար էլ շահավետ լինի գործունեություն ծավալել մեր երկրում, ոչ թե Վրաստանում կամ այլ երկրում»։
Եթե անցած տարվա մայիսին բանկերի վարկային կապիտալը հասնում էր 533 միլիարդի, ապա իշխանափոխությունից մեկ տարի հետո այն կազմել է 486 մլրդ դրամ։ Այսինքն` նվազել է գրեթե 9-ը տոկոսով։
Այստեղ չկան աղյուսակներ, թվեր, ցուցանիշներ, բանաձևեր, գծապատկերներ, փորձարկման տվյալներ, հղումներ, և այլն: Սա գիտական հոդված չէ։ Հնարավորինս պարզեցված ընդհանրացումներ և մոտեցումներ են:
Եթե ժամանակին խնդիրների լուծումը շատ պարզ էր թվում, ապա հեղափոխությունից հետո բոլորովին այլն է: Բազմաթիվ ոլորտներում իրավիճակն այնքան է խճճվել, որ, կարելի է ասել՝ շունը տիրոջը չի ճանաչում։
Իշխանափոխությունից անմիջապես հետո կառավարությունն ամբողջ թափով լծվեց նախկին իշխանությունների կողմից տարիներ շարունակ պետությունից գողացված գումարները վերադարձնելու գործին։ Հարուցվեցին բազմաթիվ քրեական գործեր։ Թվում էր, թե ուր որ է՝ միլիոնները հետ են գալու և լուծելու են երկրի առջև ծառացած սոցիալական խնդիրները։
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է մայիս ամսվա տնտեսական ակտիվության օպերատիվ տվյալները։ Թեև արտաքուստ տնտեսական գործընթացները Հայաստանում աչքի չեն ընկնում ակտիվությամբ, այնուհանդերձ Վիճակագրական կոմիտեն շարունակում է բարձր աճեր գրանցել` երբեմն-երբեմն կտրուկ վերանայելով նաև նախկինում հրապարակված ցուցանիշները։
«Լավ կլիներ՝ դրամը ԵԱՏՄ արժույթների հետ համադրելի արժեզրկվեր, լողացող լիներ փոխարժեքը, ոչ թե ֆիքսված փոխարժեքի քաղաքականություն է վարվում, և եթե մի փոքր արժեզրկվում է դրամը, դա դիտարկվում է մինուս: Իրականում դա պետք է լինի տնտեսության զարգացման հետևանք, ոչ թե նպատակ»:
Վարկերի ավելացումը կրում է հիմնականում սպառողական բնույթ։ Այսինքն` մարդիկ այդ գումարները վերցնում են ոչ թե՝ տնտեսական գործունեություն ծավալելու կամ տնտեսական ծրագրեր իրականացնելու, այլ՝ առօրյա կենցաղային խնդիրներ լուծելու համար։ Իսկ դա ամենևին էլ լավ օրից չի գալիս։
Վերջին շրջանում Հայաստանի արժութային շուկայում նկատվում է ամերիկյան արժույթի դիրքերի թուլացում։ Դոլարի գինը ներկայումս տատանվում է 476-477 դրամի միջակայքում։
Կարևորը ոչ թե այն է, թե քանի ավել կտրոն է տպվել, այլ այն, թե դրա արդյունքում ինչքա՞ն հավելյալ շրջանառություն է արձանագրվել, և ի՞նչ է ստացել պետական բյուջեն։ Եթե կտրոնների ավելացումից շրջանառությունները չպիտի փոխվեն, ապա որևէ նշանակություն չունի՝ տպվող կտրոնների թիվը կավելանա՞, թե՞ կպակասի։
«Այո, դա չափազանց վատ ցուցանիշ է, նախորդ տարիների համեմատ էական վատթարացում է եղել, բայց այդուհանդերձ պետք է նկատի ունենալ, որ կար Թեղուտի խնդիրը, և արտահանումը նվազել էր, նաև այլ անբարենպաստ երևույթներ ու ցուցանիշներ կային»:
Ինչպես հայտնի է, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը և Վարազդատ Կարապետյանը հանդես են եկել նվազագույն աշխատավարձը բարձրացնելու առաջարկությամբ։ Գործող 55 հազարի փոխարեն՝ առաջարկվում է 63 հազար դրամը։
Անցած տարի կառավարությունը չի կատարել պետական բյուջեով նախատեսված 80 մլրդ դրամի ծախս։ Դա համարժեք է շուրջ 165 մլն դոլարի։
«Վրացական կոնֆլիկտի պատճառով վրացիները չպետք է մտածեն, որ անպայման պետք է Լարսը փակեն, որպեսզի վնասեն այլ երկրների, այդ թվում՝ իրենց բիզնեսին։ Նման բանի չպետք է գնան»։
«Բացարձակ նորություն չեն, ինչո՞ւ պիտի նորություն լինեն. ԿԲ-ն իր գումարներն առնում է, որպեսզի փոխարժեքը էլի չընկնի, եթե Կենտրոնական բանկն այդ դոլարը չառնի շուկայից, կուրսը կիջնի մինչև 350-400։ ԿԲ-ն առնում է, հանում է շրջանառությունից դոլարը, որպեսզի փոխարժեքը պահպանվի։
«Բնականաբար՝ չկա նման վտանգ, իսկ եթե Գագիկ Մինասյանն ասում է, ապա պետք է հիմնավորի»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ Տնտեսական հարցերի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
«Ուրախ եմ ասելու, որ այժմ Թեղուտում աշխատանքները սկսել են, այնտեղ մի քանի հարյուր մարդ կրկին ընդունվել է աշխատանքի, հուսով եմ, որ այնտեղ ամեն ինչ նորմալ կլինի։ Մեր արտահանման մի մասը պատշաճ ձևով չի ձևակերպվում և արտահայտվում մեր վիճակագրության մեջ»,- շեշտեց վարչապետը։
Հարկային բարեփոխումների երկրորդ փուլի շրջանակներում կառավարությունը գնում է գույքահարկի վերանայման։ Որքան էլ դա դիտարկվում է՝ որպես հակակշիռ համահարթ եկամտային հարկին, այնուհանդերձ այն, ինչ մտադիր է անել կառավարությունը, ծանրանալու է բնակչության ոչ միայն հարուստ, այլև սոցիալապես խոցելի խմբերի վրա։
«Եթե գնում ես նման մոդելի, ապա դա ենթադրում է՝ պետությունից շատ բան չակնկալեք: Բյուջեն գնում է փոքրացման ռեժիմով: Սոցիալական շատ գործառույթներ թողնում են բիզնեսի, աշխատողների վրա, որ նրանք իրենց գլխի ճարը տեսնեն: Մենք առողջապահության, սոցիալական ոլորտում ակնկալիքներ ունենք»:
Բանկերի ժամկետանց վարկերը վերստին սկսել են արագորեն ավելանալ։ Համաներմամբ կամ տույժ-տուգանքներից ազատումով, ինչն արվեց իշխանափոխությունից անմիջապես հետո, այս խնդիրն այդպես էլ չլուծվեց։ Բանկային համակարգը դարձյալ մտնում է նույն շրջափուլի մեջ։
Նախորդ իշխանությունների ժամանակ բացված կամ ստվերից դուրս եկած աշխատատեղերը ևս վերագրելով թավշյա հեղափոխությանը` Նիկոլ Փաշինյանը մինչև վերջերս հպարտանում էր, որ իշխանափոխությունից հետո Հայաստանում տասնյակ-հազարավոր աշխատատեղեր են ի հայտ եկել։
«Սրանով, իբր որոշակի զանգվածների էժան լավություն անելու կտրվածքով, կարծեք թե ինչ-որ բան են ցույց տալիս, բայց իրականում առաջին անհրաժեշտության սննդամթերքի կտրուկ գնաճի պամաններում ավելի վատ իրավիճակ է ստեղծվում. բացի գնաճից՝ ակցիզային հարկն է բարձրանում»:
Ժամանակին կառավարությունը խոսում էր ներառական տնտեսական աճի ապահովման մասին` մեղադրելով նախկիններին։ Այսօր էլ այդ առումով ոչինչ չի փոխվել։ Հասարակության մեծ մասը չի զգում տնտեսական աճի ազդեցությունը սեփական բարեկեցության վրա։ Ընդհակառակը` տեսնում է, որ մի բան էլ վատանում են կյանքի պայմանները։
Այսպիսի հայտարարություններ Կենտրոնական բանկի նախագահը հաճախ չի անում։ Ու եթե նման բան է ասվում, նշանակում է՝ ինչ-որ բան այնպես չէ։
Հայաստանից Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանվում է 100-ից ավելի ապրանքատեսակ: Երեկ համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ ԱՄԷ օդային բեռնափոխադրումների գինն ավելացել է՝ լուրջ խոչընդոտներ ստեղծելով գործարարների համար: