Մինչ վերջերս հրապարակվող տնտեսական վիճակագրությունը ոչ մի ակնարկ չուներ մեր տնտեսության կառուցվածքի փոփոխության մասին: Մինչդեռ իշխանությունները «տնտեսական հեղափոխության» մեկնարկը վաղուց էին տվել:
«Ճիշտ եք ասում, Երևանում կենտրոնացվածությունը, իհարկե, բարձր աստիճան ունի, և դա խնդիր է, ես ընդունում եմ դա»:
Խոշորների մասնաբաժինը նվազել է 9 կետով։ Դա նշանակում է, որ բյուջեի եկամուտների ապահովման հարկային ծանրաբեռնվածությունը խոշորներից տեղափոխվել է փոքրերի վրա։ Իսկ դա վատ է։ Ու խոշորների վճարները ներկայացնելուց, լավ կլիներ, որպեսզի Նիկոլ Փաշինյանն առաջին հերթին անդրադառնար դրան։ Մի բան, ինչը շատ ավելի կարևոր է, քան այն, թե որքանով են ավելացել խոշորների վճարները։
Խնդիրն այն չէ, թե այս գինը բարձր է կամ ցածր նման որակի բազկաթոռի համար: Խնդիրն այն է, թե ինչո՞ւ է ՏՄՊՊՀ-ն շտապել բազկաթոռները գնել առանց մրցույթ հայտարարելու, երբ ինքն է պատասխանատու Հայաստանում մրցակցության համար: Իսկ մեր երկրում կահույքի շուկայում ընտրությունը բավականին մեծ է:
Նախորդ ռազմավարության իրականացման արդյունքում ՓՄՁ-ների քանակը ոչ թե ավելացել է, այլ նվազել՝ 14,790-ով: Այս փաստը, թերևս, պետք է պարզաբանեն 2016-2018թթ. ոլորտի պատասխանատուները:
Հիմա, երբ կան փորձագիտական եզրակացության արդյունքները, և որոնք ըստ էության հայտնի էին նաև նախկինում, մնում է գտնել նաև այն հարցերի պատասխանը, թե ինչի՞ համար էր այս ամենը, և ո՞վ պետք է պատասխան տա ամիսներ շարունակված ձգձգվող այս անհեթեթ իրավիճակի ու երկրին հասցված վնասների համար։
Հիփոթեքային վարկավորման ծավալները շարունակում են աճել: Ազգային հիփոթեքային ընկերության տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում հիփոթեքային վարկերի դրամային պորտֆելի ծավալը կազմել է 194 մլրդ 459.14 մլն դրամ:
Եթե Կառավարության ղեկավարը մի թիվ է ասում և նույն Կառավարության կազմի մեջ գտնվող կառույցը բոլորովին այլ թիվ, ապա դրա հետ կապված որևէ մեկնաբանություն չպետք է լինի, այլ երկու կողմերը պետք է տվյալներին ավելի լավ ծանոթանան և հասկանան, թե ինչու են տարբեր թվեր հրապարակում։
«Այն աղբյուրը, որը փաստացի արտահայտում է իրական վիճակը, այդ աղբյուրից ստացած տեղեկատվությունը վերաբերում է միայն առաջին եռամսյակին։ Երկրորդը դեռ չենք ամփոփել, քանի որ դա երկար գործընթաց է: Երկրորդ աղբյուրը Զբաղվածության պետական գործակալությունն է, որտեղ այդ տեղեկատվությունը սահմանափակվում է միայն գրանցված գործազուրկներով։ Միակ բանը, որ մենք կարող ենք անել, նայել երկու թվերը»,- ասաց Լ. Քալանթարյանը։
Տնտեսության կառուցվածքի փոփոխության դեպքում, միության նախագահի խոսքով, նոր ոլորտներ պետք է ավելանային, որոշ ոլորտներ առաջ մղվեին, ինչ-որ ճյուղեր էական դերակատարություն ստանձնեին տնտեսության մեջ, որը չի նկատվում:
Մեկ տարի առաջ առաջին տասնյակում պատվավոր 7-րդ հորիզոնականը զբաղեցնող Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Հոլդինգ» ընկերությունն այժմ 49-րդ հորիզոնականում է, իսկ նրան փոխարինելու է գալիս նույն Ալեքսանյանին պատկանող «Ալեքս ընդ Հոլդինգը», որը դեռևս 21-րդ հորիզոնականում է։
Ամենաբարձր գնաճն արձանագրել են «ալկոհոլային խմիչքներ և ծխախոտ» անվանակարգում` 4.2 տոկոս: Խորհուրդ` մի ծխեք և մի խմեք: Երկրորդը «հագուստ և կոշիկ» ապրանքախումբն է` 3.5 տոկոս: Բավարարվեք ունեցածով ու նոր հագուստ ու կոշիկ մի գնեք:
Գնաճը որքան էլ արտաքուստ ցածր է, այնուհանդերձ առաջին անհրաժեշտության լայն սպառման ապրանքներն այժմ էլ շարունակում են արագացված տեմպերով թանկանալ։ Դրանց գները երբեմն երկնիշ թվերով են աճում։ Թանկացումների տեմպը բարձր է հատկապես առաջին անհրաժեշտության սննդամթերքի դեպքում։
«Ներդրումների հետ աշխատելու այսօրվա մշակույթը շատ ցածր մակարդակի վրա է, ցաք ու ցրիվ են այն ֆունկցիաները, որոնցով պետք է ազդեն ներդրումների վրա։ Այս ամենը բավարար չէ»։
ՊԵԿ հարկային մարմնի կողմից 2019 թ. հուլիսի 1-ից մինչև 2020 թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվում է իրականացնել թվով 900 ստուգումներ: ՊԵԿ-ի կայքից տեղեկացնում են, որ դրանցից բարձր ռիսկայնության խմբում ընդգրկված հարկ վճարողները մոտ 630-ն են, միջին ռիսկայնության խմբում ընդգրկված հարկ վճարողները` 230, ցածր ռիսկայնության խմբում ընդգրկված հարկ վճարողները` 40:
«Թեև այս տարի առաջին կիսամյակում ունեցել ենք վճարված հարկերի աճ նախորդ տարվա համեմատ, սակայն ծախսերն էականորեն թերակատարվել են։ Սա արդեն առաջացնում է լուրջ խնդիրներ տնտեսության համար, քանի որ ավել վճարված հարկերը հետ չեն վերադառնում տնտեսություն՝ առաջացնելով զարգացման խոչընդոտ»։
Հաստատ համոզված եղեք, որ աճը տարեվերջին շատ ավելի ցածր է լինելու, քան վարչապետի հայտարարած ցուցանիշն է։ Այդպես մտածելու համար արդեն այսօր բավարար հիմքեր կան։
«Որպես հետևանք՝ իհարկե, դա լավ չի, որովհետև ծախսերը պետք է այնպես պլանավորեն, որպեսզի կարողանան տարեկան բյուջեն համաչափ կատարել։ Այսինքն՝ եթե եռամսյակային համամասնությամբ պլանավորված 20 մլրդ-ի ծախս չի կատարվում, դա ըստ էության միջոցների վակուում չի, բայց ֆինանսական կառավարման տեսանկյունից վատ ցուցանիշ է»։
2018թ․-ի իրադարձություններից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակն անհրաժեշտություն է առաջացնում վերլուծելու տնտեսության մեջ ներդրումների հնարավոր աղբյուրները՝ տնտեսական աճի ապահովման տեսանկյունից։ Շատերին թվում էր, որ երկրում օտարերկրյա ներդրումների բուռն ներհոսք կլինի, իսկ կառավարությունը նույնիսկ ստիպված կլինի ընտրություն կատարել ներդրողների միջև։
Պետականորեն սահմանված նվազագույն աշխատավարձի, առավել եւս դրա ցանկալի մակարդակի խնդիրը առավել վիճարկվածներից է տնտեսագետների շրջանում: Մշտապես կա բանավեճ դրա սոցիալական եւ տնտեսական հետեւանքների, դրանց հավասարակշռման վերաբերյալ:
Կառավարությունը ոչ մի կերպ չի կարողանում կարգավորել պետական բյուջեի ծախսերը. հարկերի տեսքով փողը դուրս է բերում տնտեսությունից ու փոխարենը նախատեսված ծրագրերի իրականացման միջոցով այն վերադարձնի տնտեսություն` տանում բանկում ավանդ է դնում։
Պատկան մարմիններն առայժմ չեն հրապարակում անցած տարվա ֆինանսատնտեսական տվյալները։ Մինչդեռ, հասկանալի պատճառներով, ոլորտը հասարակական հետաքրքրության կենտրոնում է։
«Հիպոթեքային վարկերն այլ մարդկանց ավանդներն են և ֆինանսական կայունության խնդիրը ևս չափազանց կարևոր հարց է։ Բնականաբար, սոցիալական հարցերի լուծումը կարևոր է, բայց դա կայունության հարց չպետք է առաջացնի։ Շատ կարևոր է Կենտրոնական բանկի գնահատականը և ռիսկերի գնահատումը»։
«Այո, Ամուլսարը նախագծվել է ժամանակակից ստանդարտներով: Օրինակ, Ամուլսարը առաջին հանքն է, որ մինչև շինարարության ավարտն արդեն իսկ անցել է Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի նախահավաստագրումը»:
168.am-ը խնդրեց ՊԵԿ-ին մեկնաբանել՝ արդյո՞ք «Նատալի ֆարմի» աշխատանքը խնդրահարույց է, և արդյո՞ք ընկերությունը կրկին ստվերում է գործում: Սակայն ՊԵԿ-ը հրաժարվեց մեկնաբանել: Նաև հրաժարվեցին տրամադրել «Նատալի ֆարմի» հարկային վճարումների ամսական տվյալները՝ հղում անելով դրանց գաղտնիությանը:
Տեղական արտադրանքի սպառումը ներքին, ինչո՞ւ չէ, նաև արտաքին շուկաներում ընդլայնելու միակ և արդյունավետ տարբերակը մրցունակությունն է։ Թե դա ինչի՞ հաշվին կարող է լինել, այլ հարց է։ Այստեղ անելիք ունի՝ ինչպես տեղական արտադրողը, այնպես էլ՝ կառավարությունը։ Բայց թե՛ մեկի, և թե՛ մյուսի արածը դեռևս շոշափելի չէ։
Վահե Վարսանյանի պնդմամբ՝ դեղերի շրջանառության ոլորտում իրավիճակը բնորոշել է «ավելի վատ, քան երբևէ»: Ըստ նրա՝ 2016 թվականին ընդունված «Դեղերի մասին» օրենքով առաջիկա ամիսներին ուժի մեջ է մտնելու հետաձգված այն դրույթը, որ նույն ընկերությունն իրավունք չունի զբաղվելու միաժամանակ և՛ մեծածախ, և՛ մանրածախ վաճառքով:
Հետաքրքիր է, իսկ եթե վաղը տնտեսվարողները որոշեն ալյուր կամ հացահատիկ չներկրել, մարդիկ պիտի սովից մեռնե՞ն, իսկ կառավարությունն ասի, թե ես իմ խնդիրը կատարել եմ, դաշտը ազատականացրել եմ, մնացածը ինձ չի վերաբերում։ Սա՞ է տրամաբանությունը։
Հիմա արդեն նա չի էլ ուզում լսել այն մարդկանց, ովքեր իրեն բերեցին իշխանության, ովքեր ոչ վաղ անցյալում Հայաստանի 3 միլիոն վարչապետներից մեկն էին և իրավունք ունեին ոտքով բացել պետական հիմնարկների դռները։
Իշխանափոխության անցած 15 ամիսները շատ բան չտվեցին հայ հասարակությանն ու երկրի տնտեսությանը։ Եթե այսպես պիտի շարունակվի նաև առաջիկա ամիսներին ու տարիներին, ապա անիմաստ է լուրջ ակնկալիքներ ունենալը։ Կառավարությունը պատրաստ չէ տնտեսությունն այս վիճակից հանելու նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը։